Փառատոնը անցկացվեց 2025թ․ մարտի 27-31-ը, Նանսի քաղաքի քաղաքապետարանի շենքում։ Գրողներ էին հրավիրված 30 երկրից։ Մասնակցեցի մի քանի քննարկումների և ընթերցումների, որտեղ մենք կարդում էինք մեր մայրենի լեզուներով գրված հատվածներ մեր գրքերից, իսկ ֆրանսիացի դերասանը նույն հատվածը կարդում էր ֆրանսերեն։















































