Երևանի ամերիկյան համալսարանում՝ գրականության դասախոս Աստղիկ Օհանյանի հանձնարարությամբ, ուսանողները կարդացել և քննարկել էին իմ ԱՐԵՎԸ ԱՍՏԾՈ ԴԵՄՔՆ Է, ԵՎ ՄԵՆՔ ԱՅՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ պատմվածքը, որպես կուրսային աշխատանք։ Համալսարանի ուսանողներ Լիլյա Դավթյանի և Հայկ Շահինյանի հետ նկարեցինք նույն պատմվածքի մասին փոդքասթ, իսկ Սոնա Գրիգորյանը պատմվածքը կդարձնի ինտերակտիվ։
Աշխատանքները պատրաստ լինելուն պես կհրապարակեմ իմ կայքում։








