Գրականագիտական արձագանքներ

Գիր և կեցություն

Ձարե մտրակի խռովքը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

Ծննդի և մահվան համաժամանակյա ընկալումով է կայանում աշխարհի ճշգրիտ ամբողջացումը: Սա է Սուսաննա Հարությունյանի ելման կետը: «Տատմեր Սաթոն դարձյալ կում արեց խնձորի օղին, և երբ լուսադեմին ջուխտակները ծնվեցին, ու կրակի վրա դաղած դանակը խնձորի օղիով լվացել, պորտ էր կտրում, ձեռքերն արդեն դողում էին ու հետևի դռնով հազիվ փախավ… ուղիղ դիմացի տուն, ուր Սեդրակը մեռնում էր ու ինքը պիտի դիակը լողացներ, պատրաստեր թաղման համար»: Վեպում ժամանակը երբեք կանգ չի առնում, ետ ու առաջ գնալով փոփոխվում են ժամանակները, ուր մարդկային ճակատագիրն է ցավեր հավաքող ճարմանդը, քանի որ «Գելի ոռնոցը փուչ ա, մարդու ոոնոցի մեջ հույս կա»:
Այդ հույսի լույսը վեպի լավատեսությունն է, որը սյուժետային զարգացումով չէ, որ արտահայտվում է, այլ՝ լոկալ իրավիճակային պայծառացումներով, և ամենևին կապ չունի, կյանք է թե մահ, ուրախություն է թե տառապանք: Դրա համար էլ հոգեվարքում Սեդրակը ինքնավստահ է. «Որ ասելու բան ունենամ, ասելու ձևը կգտնեմ, արխային»:
Սուսաննա Հարությունյանի մեջ եփվում է ասելիքը, ու նա ասելու ձևը գտել է հետահայաց վիպապաշտությամբ:
«Ագռավները Նոյից առաջ» վեպը ժողովրդի իմաստությունն է ու կոլորիտը իր միջով անցկացրած գրողի պատումը` ժամանակի տրամաբանությունից ածանցված, որտեղ բանաստեղծական ներքին հանգերի պես մանրապատումները օղակ-օղակ շըղ-թայի շարունակականությամբ կյանքի թրթռուն կենսառիթմն են պահում արյան հիշողությամբ: «Ագռավները Նոյից առաջ» վեպում առանցքային հերոսը Հարութն է, որի շուրջը պտտվում են մնացյալը: Մի աներևույթ միֆում, որը Հարութի համար աշխարհի մեջ աշխարհից դուրս նոր աշխարհ ապրեցնել է նշանակում, որտեղ գաղթականի շուրթերով ասված խոսքը արդարացում չէ, և ոչ էլ տրտունջ, այն ոտքի տակ հող զգացողի հաստատակամություն է. «Մենք մեղավոր չենք` աշխարհը հենց էստեղ վերջացավ… Ո՛չ հետ գնալու տեղ կա, ո՛չ առաջ»:
Հարութը հոր` Պերճի Մունջ Հախպրի մոտից բերված քարե գահին է նստում` շարունակելով ընտանեկան ավանդույթները և ղեկավարելով գյուղը: Հարութի գյուղը նման է բոլոր հայկական գյուղերին: Ունի իր տատմերն ու հեքիաթասացը, մեծն ու փոքրը, լավն ու վատը, գողն ու գյուղի ընկեցիկը, մի խոսքով, ինչ որ հատուկ է գյուղին ու մարդուն, բայց և տարբերվում է նրանով, որ գյուղը դյուցազնապաշտ է: Հարութը իր գեղջկականության մեջ էլ կրում է ոգին դյուցազնի: Նա չի կարողանում ներել գաղթական Սարգսին, որը ոսկի տալով սպանել է տվել իր ընտանիքին՝ չտանջվելու համար: Նա արտաքսում է Սարգսին գյուղից` պատճառաբանելով. «Իրա աչքի առաջ էդ բանն արել են, ու ո՛չ սպանել ա, ո՛չ սպանվել»: Սակայն Սարգսի բռնաբարված աղջկան` Նախշունին, ընդունում է, թեև գիտեր, որ Նախշունը հղի է, ու ծնվելիք երեխան էլ թուրք է, բայց Նախշունի հոր համար «չԷ՛,-ասում էր Հարութը,-դա իրավունք չունի իմ հետ նույն օդը շնչելու»: Հետաքրքիր է Հարութի վերաբերմունքը Նախշունի և նրա աղջիկների նկատմամբ. դա այնքան ցայտուն գորովանքով է լեցուն, որ մարդիկ զարմանում են, թե ինչու չի ամուսնանում Նախշունի հետ: Սակայն Հարութը իր պատ-կերացումներն ունի հայկական օջախ կազմելու վերաբերյալ. «Ես մաքրություն սիրող մարդ եմ, ոնց կարող ա աչք ունենամ թուրքի պղծած բանին: Ինձ անգամ դրախտը չի գայթակղում, որովհետև էնտեղ եղել ա սատանան»:
Գյուղի շնչառությունը մի փակ շրջանի մեջ է վերուվարվում, որտեղ անցյալն ու ապագան հենց ներկան է, որ կա, տվյալ պահի իրականությունը: Հետաքրքիր է վեպում գերմանացիների հայտնվելը, որոնք անակնկալ կերպով, պատումի եզրափակիչ մասում իրենց մուտքով տակն ու վրա են անում ամբողջ գյուղի կյանքը: Նախշունը աքսորվում է, նրա զույգ զավակներից մի աղջիկը մահանում է, իսկ մյուսն էլ հեռանում է գյուղից գերի գերմանացու հետ, գյուղը կորցնում է ինքնուրույնությունը՝ հարաբերական ազատությունը, Հարութը մեղադրվում է ժողովրդին գերի պահելու մեջ, և նա, ոչ ոքի ոչինչ չասելով, հեռանում է գյուղից մեկ ուրիշ տեղ նոր գյուղ հիմնելու մտադրությամբ ու հավատով: Վեպում ուշագրավ է նախճիրից մազապուրծ սերնդի և Հարութի՝ գյուղի ազատությունը շնչած սերնդի հակադրությունը: Այսպես, երբ պարզվում է Աստղիկի կապը գերի գերմանացու հետ, գյուղի տարեց Օնեսի անտարբերությունը վրդովեցնում է նրա թոռանը. «Պապի, ականջներիս չեմ հավատում, բա քո թասիբը, հետո ինչ, որ լիրբ ա, բայց դա մեր լիրբն ա, չէ՞»:
Սուսաննա Հարությունյանը գյուղի երիտասարդի շուրթերով, ի հանդիմանություն ավագ սերնդի, ձևակերպում է արևի տակ տեղ ունենալու ամենապարզ բանաձևը, որը աշխարհի ներսի ու դրսի տարբերակումն է կյանքի կենարար երակով հոսող, գենետիկ հիշողություն ունեցող արյան միջոցով:
Վեպում խոհատրամաբանական է փորձությունից անցած հայ միտքը. «Ամեն ճակատագիր իր թուրքն ունի»: Ցավոք, հայի համար «ճակատագրի թուրքը» թուրքից բացի և գերմանացին է, քուրդը, չերքեզը, էլ չգիտեմ, թե ով: Դրա համար էլ Ասոն, երբ տեսավ գերի գերմանացին Աստղիկի հետ (Աստղիկի մեջ թուրքի արյուն կար), հեռանում է գյուղից, սփոփանքի պես ինքնամաքրող մրմնջաց. «Թող գնան… թող իրենց ճակատագրի ծանրությունը մեր գյուղից տանեն»:
Ասոն առօրյա հոգսի և կենցաղավարության մեջ չի կողմնորոշվում, որ անձերը գյուղի ճակատագրի ծանրությունը ոչ թե թեթևացնում են, այլ ասեկոսեներն են լոկ պակասեցնում: Գյուղի ճակատագրի ծանրությունը թեթևանում է այն ժամանակ, երբ գյուղի միֆը համախմբված արժևորվում և պահպանվում է, ինչը «Ագռավները Նոյից առաջ» վեպում վերածննդի գաղափարների շարժընթացիկությանն է նպաստում: Սուսաննա Հարությունյանը ժողովրդական բանահյուսության արյունը հմտորեն ներարկում է իր լեզվի մեջ՝ նրան հաղորդելով ուժ ու կայտառություն, որոնք էլ որոշ դեպքերում գյուղական անկեղծ միջավայրին բնորոշ բացախոսություններ են դառնում, բայց քանի որ հեղինակը դրանք շատ նրբորեն և տեղին է օգտագործում, ուստի աչք չեն ծակում: Ընդհակառակը, մի նոր գույն, զավեշտալի ու անմիջական երանգ են տալիս վեպի պատումին:
«Ագռավները Նոյից առաջ» վեպում հայկական գյուղի նիստուկացի նկարագրությունը հեղինակը բավականին բանիմաց ու հավաստի է ներկայացնում, և դրանք, անշուշտ, մեր ժամանակներում արդեն պատմաազգագրական արժեք ունեն:
Սուսաննա Հարությունյանը խորհրդանիշերի լեզվով վեպին գեղարվեստական ուրույն երանգավորում է տալիս:
«Ագռավները Նոյից առաջ» վեպում, սկսած դրվագային նշանակության խորհրդանիշերից մինչև գաղափարը ամբողջացնող խորհրդանիշերը, ինչպես, օրինակ՝ ձարե մտրակը, Նախշունի սարքած անաճյուն գերեզմանը, կամրջի կառուցումը, Հարութի անհայտանալը, նպաստում են տեքստի հակիրճությանը, որը զսպանակի նման սեղմված է և ունակ իմաստային ընդարձակման: Վեպի վերջնամասում Հարութը գյուղից առասպելացած հեռացավ, և նրա ցանած հավատի սերմերով գյուղացիները իրենց լույսի հույսը ապրեցնել սկսեցին դյուցազնաերգի երազանքներում. «Հաստատ նոր գետ ա հայտնաբերել, նոր գյուղ հիմնել»: Թեկուզ ոստիկանական ժամանակը բարբաջում էր. «Դրա հայտնաբերած բոլոր գետերը երեք ափ ունեն»: Ինչքան էլ անկումային տրամադրությամբ է ավարտվում վեպը, միևնույնն է, առասպելականության ոգին կյանքի շող է՝ նոր կենարար հանգրվան տանող, մանավանդ առարկայական աշխարհում, «Երկինքը կարմիր անապատ, ամպ ու կռունկ ոտները վառելով սահում էին: Երկնքի վրա որպես ճերմակ բիծ՝ թերհաս մի լուսին արդեն եկել էր, իսկ մութը դեռ չկար, և գույնզգույն մողեսները, տարբերություն չզգալով՝ դեռ հոսելով հոսում, ներս ու դուրս էին անում տաքացած քարերի արանքներով: Մանր, կարմիր բլոճները քլքըլ-թում, եռում էին քարաքոսների վրա: Ավերակներից մնացած մի ցածլիկ պատից՝ իրար հենված մի քանի դաղված քար, մողեսների մի գունդ մնաց, կաթեց գետնին ու ցրիվ եկավ խոտերի մեջ»:
Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպը մերկ ճշմարտությունից բխող ցավի արձագանք է, վաղուց ի վեր հայի մեջ ամփոփված, ինչպես Վարսոյի հեքիաթը, որ Հարութի հետ գոյում է հավերժությունում:

Ծննդի և մահվան համաժամանակյա ընկալումով է կայանում աշխարհի ճշգրիտ ամբողջացումը: Սա է Սուսաննա Հարությունյանի ելման կետը: «Տատմեր Սաթոն դարձյալ կում արեց խնձորի օղին, և երբ լուսադեմին ջուխտակները ծնվեցին, ու կրակի վրա դաղած դանակը խնձորի օղիով լվացել, պորտ էր կտրում, ձեռքերն արդեն դողում էին ու հետևի դռնով հազիվ փախավ… ուղիղ դիմացի տուն, ուր Սեդրակը մեռնում էր ու ինքը պիտի դիակը լողացներ, պատրաստեր թաղման համար»: Վեպում ժամանակը երբեք կանգ չի առնում, ետ ու առաջ գնալով փոփոխվում են ժամանակները, ուր մարդկային ճակատագիրն է ցավեր հավաքող ճարմանդը, քանի որ «Գելի ոռնոցը փուչ ա, մարդու ոոնոցի մեջ հույս կա»: Այդ հույսի լույսը վեպի լավատեսությունն է, որը սյուժետային զարգացումով չէ, որ արտահայտվում է, այլ՝ լոկալ իրավիճակային պայծառացումներով, և ամենևին կապ չունի, կյանք է թե մահ, ուրախություն է թե տառապանք: Դրա համար էլ հոգեվարքում Սեդրակը ինքնավստահ է. «Որ ասելու բան ունենամ, ասելու ձևը կգտնեմ, արխային»: Սուսաննա Հարությունյանի մեջ եփվում է ասելիքը, ու նա ասելու ձևը գտել է հետահայաց վիպապաշտությամբ: «Ագռավները Նոյից առաջ» վեպը ժողովրդի իմաստությունն է ու կոլորիտը իր միջով անցկացրած գրողի պատումը` ժամանակի տրամաբանությունից ածանցված, որտեղ բանաստեղծական ներքին հանգերի պես մանրապատումները օղակ-օղակ շըղ-թայի շարունակականությամբ կյանքի թրթռուն կենսառիթմն են պահում արյան հիշողությամբ: «Ագռավները Նոյից առաջ» վեպում առանցքային հերոսը Հարութն է, որի շուրջը պտտվում են մնացյալը: Մի աներևույթ միֆում, որը Հարութի համար աշխարհի մեջ աշխարհից դուրս նոր աշխարհ ապրեցնել է նշանակում, որտեղ գաղթականի շուրթերով ասված խոսքը արդարացում չէ, և ոչ էլ տրտունջ, այն ոտքի տակ հող զգացողի հաստատակամություն է. «Մենք մեղավոր չենք` աշխարհը հենց էստեղ վերջացավ… Ո՛չ հետ գնալու տեղ կա, ո՛չ առաջ»: Հարութը հոր` Պերճի Մունջ Հախպրի մոտից բերված քարե գահին է նստում` շարունակելով ընտանեկան ավանդույթները և ղեկավարելով գյուղը: Հարութի գյուղը նման է բոլոր հայկական գյուղերին: Ունի իր տատմերն ու հեքիաթասացը, մեծն ու փոքրը, լավն ու վատը, գողն ու գյուղի ընկեցիկը, մի խոսքով, ինչ որ հատուկ է գյուղին ու մարդուն, բայց և տարբերվում է նրանով, որ գյուղը դյուցազնապաշտ է: Հարութը իր գեղջկականության մեջ էլ կրում է ոգին դյուցազնի: Նա չի կարողանում ներել գաղթական Սարգսին, որը ոսկի տալով սպանել է տվել իր ընտանիքին՝ չտանջվելու համար: Նա արտաքսում է Սարգսին գյուղից` պատճառաբանելով. «Իրա աչքի առաջ էդ բանն արել են, ու ո՛չ սպանել ա, ո՛չ սպանվել»: Սակայն Սարգսի բռնաբարված աղջկան` Նախշունին, ընդունում է, թեև գիտեր, որ Նախշունը հղի է, ու ծնվելիք երեխան էլ թուրք է, բայց Նախշունի հոր համար «չԷ՛,-ասում էր Հարութը,-դա իրավունք չունի իմ հետ նույն օդը շնչելու»: Հետաքրքիր է Հարութի վերաբերմունքը Նախշունի և նրա աղջիկների նկատմամբ. դա այնքան ցայտուն գորովանքով է լեցուն, որ մարդիկ զարմանում են, թե ինչու չի ամուսնանում Նախշունի հետ: Սակայն Հարութը իր պատ-կերացումներն ունի հայկական օջախ կազմելու վերաբերյալ. «Ես մաքրություն սիրող մարդ եմ, ոնց կարող ա աչք ունենամ թուրքի պղծած բանին: Ինձ անգամ դրախտը չի գայթակղում, որովհետև էնտեղ եղել ա սատանան»: Գյուղի շնչառությունը մի փակ շրջանի մեջ է վերուվարվում, որտեղ անցյալն ու ապագան հենց ներկան է, որ կա, տվյալ պահի իրականությունը: Հետաքրքիր է վեպում գերմանացիների հայտնվելը, որոնք անակնկալ կերպով, պատումի եզրափակիչ մասում իրենց մուտքով տակն ու վրա են անում ամբողջ գյուղի կյանքը: Նախշունը աքսորվում է, նրա զույգ զավակներից մի աղջիկը մահանում է, իսկ մյուսն էլ հեռանում է գյուղից գերի գերմանացու հետ, գյուղը կորցնում է ինքնուրույնությունը՝ հարաբերական ազատությունը, Հարութը մեղադրվում է ժողովրդին գերի պահելու մեջ, և նա, ոչ ոքի ոչինչ չասելով, հեռանում է գյուղից մեկ ուրիշ տեղ նոր գյուղ հիմնելու մտադրությամբ ու հավատով: Վեպում ուշագրավ է նախճիրից մազապուրծ սերնդի և Հարութի՝ գյուղի ազատությունը շնչած սերնդի հակադրությունը: Այսպես, երբ պարզվում է Աստղիկի կապը գերի գերմանացու հետ, գյուղի տարեց Օնեսի անտարբերությունը վրդովեցնում է նրա թոռանը. «Պապի, ականջներիս չեմ հավատում, բա քո թասիբը, հետո ինչ, որ լիրբ ա, բայց դա մեր լիրբն ա, չէ՞»: Սուսաննա Հարությունյանը գյուղի երիտասարդի շուրթերով, ի հանդիմանություն ավագ սերնդի, ձևակերպում է արևի տակ տեղ ունենալու ամենապարզ բանաձևը, որը աշխարհի ներսի ու դրսի տարբերակումն է կյանքի կենարար երակով հոսող, գենետիկ հիշողություն ունեցող արյան միջոցով: Վեպում խոհատրամաբանական է փորձությունից անցած հայ միտքը. «Ամեն ճակատագիր իր թուրքն ունի»: Ցավոք, հայի համար «ճակատագրի թուրքը» թուրքից բացի և գերմանացին է, քուրդը, չերքեզը, էլ չգիտեմ, թե ով: Դրա համար էլ Ասոն, երբ տեսավ գերի գերմանացին Աստղիկի հետ (Աստղիկի մեջ թուրքի արյուն կար), հեռանում է գյուղից, սփոփանքի պես ինքնամաքրող մրմնջաց. «Թող գնան… թող իրենց ճակատագրի ծանրությունը մեր գյուղից տանեն»: Ասոն առօրյա հոգսի և կենցաղավարության մեջ չի կողմնորոշվում, որ անձերը գյուղի ճակատագրի ծանրությունը ոչ թե թեթևացնում են, այլ ասեկոսեներն են լոկ պակասեցնում: Գյուղի ճակատագրի ծանրությունը թեթևանում է այն ժամանակ, երբ գյուղի միֆը համախմբված արժևորվում և պահպանվում է, ինչը «Ագռավները Նոյից առաջ» վեպում վերածննդի գաղափարների շարժընթացիկությանն է նպաստում: Սուսաննա Հարությունյանը ժողովրդական բանահյուսության արյունը հմտորեն ներարկում է իր լեզվի մեջ՝ նրան հաղորդելով ուժ ու կայտառություն, որոնք էլ որոշ դեպքերում գյուղական անկեղծ միջավայրին բնորոշ բացախոսություններ են դառնում, բայց քանի որ հեղինակը դրանք շատ նրբորեն և տեղին է օգտագործում, ուստի աչք չեն ծակում: Ընդհակառակը, մի նոր գույն, զավեշտալի ու անմիջական երանգ են տալիս վեպի պատումին: «Ագռավները Նոյից առաջ» վեպում հայկական գյուղի նիստուկացի նկարագրությունը հեղինակը բավականին բանիմաց ու հավաստի է ներկայացնում, և դրանք, անշուշտ, մեր ժամանակներում արդեն պատմաազգագրական արժեք ունեն: Սուսաննա Հարությունյանը խորհրդանիշերի լեզվով վեպին գեղարվեստական ուրույն երանգավորում է տալիս: «Ագռավները Նոյից առաջ» վեպում, սկսած դրվագային նշանակության խորհրդանիշերից մինչև գաղափարը ամբողջացնող խորհրդանիշերը, ինչպես, օրինակ՝ ձարե մտրակը, Նախշունի սարքած անաճյուն գերեզմանը, կամրջի կառուցումը, Հարութի անհայտանալը, նպաստում են տեքստի հակիրճությանը, որը զսպանակի նման սեղմված է և ունակ իմաստային ընդարձակման: Վեպի վերջնամասում Հարութը գյուղից առասպելացած հեռացավ, և նրա ցանած հավատի սերմերով գյուղացիները իրենց լույսի հույսը ապրեցնել սկսեցին դյուցազնաերգի երազանքներում. «Հաստատ նոր գետ ա հայտնաբերել, նոր գյուղ հիմնել»: Թեկուզ ոստիկանական ժամանակը բարբաջում էր. «Դրա հայտնաբերած բոլոր գետերը երեք ափ ունեն»: Ինչքան էլ անկումային տրամադրությամբ է ավարտվում վեպը, միևնույնն է, առասպելականության ոգին կյանքի շող է՝ նոր կենարար հանգրվան տանող, մանավանդ առարկայական աշխարհում, «Երկինքը կարմիր անապատ, ամպ ու կռունկ ոտները վառելով սահում էին: Երկնքի վրա որպես ճերմակ բիծ՝ թերհաս մի լուսին արդեն եկել էր, իսկ մութը դեռ չկար, և գույնզգույն մողեսները, տարբերություն չզգալով՝ դեռ հոսելով հոսում, ներս ու դուրս էին անում տաքացած քարերի արանքներով: Մանր, կարմիր բլոճները քլքըլ-թում, եռում էին քարաքոսների վրա: Ավերակներից մնացած մի ցածլիկ պատից՝ իրար հենված մի քանի դաղված քար, մողեսների մի գունդ մնաց, կաթեց գետնին ու ցրիվ եկավ խոտերի մեջ»: Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպը մերկ ճշմարտությունից բխող ցավի արձագանք է, վաղուց ի վեր հայի մեջ ամփոփված, ինչպես Վարսոյի հեքիաթը, որ Հարութի հետ գոյում է հավերժությունում:

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *