Գործերը, Պատմվածքներ

Վերջին Թամերլանը

Չխղ­ճաց: Նույ­նիսկ էն ժա­մա­նակ, երբ պա­րա­նը վի­զը գցած տա­պա­լե­ցին Սա­դա­մին, ու հպարտ ար­ձա­նը գետ­նին ընկ­նե­լով ջար­դու­խուրդ եղավ, փոշ­ու մի­ջով պա­րա­նը գլու­խը քարշ տա­լով տա­րավ, երբ ժո­ղո­վուր­դը ու­րա­խու­թյան ճի­չե­րով թռավ ար­ձա­նի փո­րին ու սկ­սեց թռվ­ռալ, երբ մար­դիկ վա­զում էին պոկ­ված գլ­խի հետևից, քա­րե­րով խփում ու թքում էին երե­սին: Ծա­նոթ մահ էր. իրենք էլ Լե­նի­նին էին էդ­պես վզ­քաշ արել: Մա­նա­վանդ Սա­դամ Հու­սեյ­նը, որ կյան­քի վեր­ջին օրե­րին փա­խավ ու մտավ բուն­կե­րը, ինչ­պես Հիտ­լե­րը, էդ զու­գա­հե­ռը Հրայ­րին ստի­պեց մտա­ծել, որ մա­հա­պա­տիժն էլ կա­րող է մար­դու ցավ չպատ­ճա­ռել, երբ նս­տած ես երևան­յան լու­սա­վոր բն­կա­րա­նում, ոտ­քե­րիդ քաշ­ել ես ուղ­տի բր­դից հյու­սա­ծո պլե­դը ու աշ­խար­հը զմռ­սել հե­ռուս­տա­ցույ­ցի մեջ: Իսկ, այ, Քա­դա­ֆին մեղք էր: Սա ար­դեն ար­ձա­նը չէր, ինքն էր՝ վի­րա­վոր, ան­զոր, պատ­գա­րա­կով գետ­նին դր­ված, ով սար­սա­փից ու զար­ման­քից մե­ռել էր ավե­լի շուտ, քան հո­գին դուրս կգար մարմ­նից, որով­հետև իր իսկ ժո­ղո­վուր­դը՝ գո­հու­նա­կու­թյան ժպի­տը դեմ­քին, մա­հակ­նե­րով հար­վա­ծում ու ոտ­քե­րով տրո­րում էր սե­փա­կան ար­նա­ծոր թա­գա­վո­րին… Իրոք մեղք էր: Ու չնա­յած տա­նը մե­նակ էր, հինգ ամս­վա դա­դա­րից հե­տո բժշ­կից թա­քուն, ինքն իրե­նից ու հի­վան­դու­թյու­նից թա­քուն ձեռ­քը մեկ­նեց սի­գա­րե­տին. հենց էն­պես, որ չա­մա­չի, որ ցույց տա, թե ան­տար­բեր չի, ինչ­-որ բան, ինչ­-որ շար­ժում արեց…

Մինչ Քա­դա­ֆի­ի հերն անի­ծում էին, Վա­հա­նը հասց­րեց խախ­տում անել կար­միր լույ­սի տակ, գլ­խա­պա­տառ խաչ­մե­րու­կը կտ­րել­- անց­նել, որ հան­կարծ չուշ­ա­նա: Եվ շունչ քաշ­եց մի­այն այն ժա­մա­նակ, երբ ներս մտավ ու թանկ խա­նութ­նե­րի ար­տա­սահ­ման­յան տա­ռե­րով տոպ­րակ­նե­րը նե­տեց հա­տա­կին: Ցու­ցադ­րե­լով, ասես գո­ռա­լով՝ այս­պի­սին է իմ սե­րը քո հան­դեպ, մի­ջից շո­րեր հա­նեց, փռեց բազ­մո­ցին: Զն­նեց հենց նոր տոպ­րա­կից հան­ված պի­ջա­կի պի­տա­կը ու գո­հու­նակ խն­դաց:

– Ա­րա­գաց­րու…- շտա­պեց­րեց,- ժա­մա­նակ չու­նենք:

Հրայ­րը ոտ­նե­րը ծած­կո­ցի տա­կից հա­նե­լով՝ աչ­քի պո­չով տնտ­ղեց տոպ­րակ­նե­րը:

– Ան­ցան, ան­ցան թա­գա­վոր­նե­րի հպարտ ժա­մա­նա­կա­նե­րը… Ո՞նց կա­րե­լի ա, այ մարդ, էդ­պես վար­վել…- Հա­յաց­քը դարձ­յալ հե­ռուս­տա­ցույ­ցին, ուր ժո­ղո­վուր­դը դեռ մա­հակ­նե­րով հա­լա­ծում էր Քա­դա­ֆին, նա­խա­տեց Հրայ­րը:- Փաս­տո­րեն աղ­քա­տու­թյունն էլ առա­վե­լու­թյուն­ներ ու­նի, փաս­տո­րեն բախ­տա­վո­րու­թյուն ա, որ մենք գազ ու նավթ չու­նենք:

Եղ­բայ­րը պի­ջա­կը մո­տեց­րեց բազ­մո­ցին նս­տած Հրայ­րին ու փռեց նրա վրա՝ ստու­գե­լու՝ փո՞քր չէ:

– Հան­գիստ էղի… Էդ Քա­դա­ֆին չի, կրկ­նա­կը կլ­նի: Թա­գա­վոր­նե­րը դրան­ցից տասն­յակ­նե­րով են ու­նե­նում:

– Լավ կլ­ներ…- Հրայ­րը տնքր­տա­լով շու­ռու­մուռ տվեց պի­ջա­կը:- Չնա­յած կրկ­նակն էլ մարդ ա, երևի նրա բաց վերքն էլ կցա­վի, եթե մաշ­ված, մե­խե­րը դուրս եկած կոշ­ի­կով տրո­րեն:

Վա­հա­նը որոշ­եց եղ­բոր տրա­մադ­րու­թյու­նը բար­ձարց­նել հայ­կա­կան ռա­դի­ո­յից լսած հու­մո­րով.

– Ա­մե­րի­կա­յի պրե­զի­դեն­տը սար­սա­փի մեջ ա,- ասաց,- հան­կարծ հայտ­նա­բե­րել ա, որ իրենց բո­լոր պե­տա­կան գաղտ­նիք­նե­րը ծած­կագր­ված են արա­բա­կան թվե­րով:

Հռհ­ռա­ցին: Ապա Հրայ­րը տրո­րեց կուրծ­քը ու ցա­վակ­ցո­րեն տա­րու­բե­րեց գլու­խը, հաս­կաց­նե­լով, որ բուռն ծի­ծա­ղը ար­դեն իր բա­նը չէ, իր հի­վան­դոտ մարմ­նի հա­մար հոգս է:

Եղ­բոր վա­խը վա­նե­լու հա­մար Վա­հա­նը հիշ­եց­րեց.

– Հիշ­ո՞ւմ ես՝ էն հայտ­նի էքստ­րա­սեն­սը ասեց երեք պա­հա­պան հրեշ­տակ ու­նես:

– Մե­կը երե­քի հա­մե­մատ շատ ա, հին­գի հա­մե­մատ քիչ. չգի­տեմ՝ հրեշ­տակ­նե­րի հա­մար ճա­կա­տագ­րից շնոր­հա­կալ լի­նե՞մ, թե չէ:

Հրայ­րը ծու­լո­րեն թևը խո­թեց պի­ջա­կի մեջ:

– Սենց ոտից-գ­լուխ թա­զա մեկ էլ մար­դու հագց­նում են մեռ­նե­լիս:

– Կամ էլ ամուս­նա­նա­լիս,- կա­տա­կի տվեց Վա­հա­նը:

 Հրայ­րը տա­նից շուտ դուրս եկավ, որ սպա­սել չտա. մինչև ին­քը ֆսֆ­սա­լով ու տնքտն­քա­լով իջ­նի աս­տի­ճան­նե­րից, եղ­բայ­րը դու­ռը կկող­պի, մի­ա­ժա­մա­նակ կհաս­նեն մե­քե­նա­յին: Մի քա­նի աս­տի­ճան իջավ ու ցա­ծից դռ­նե­րի մեջ կանգ­նած եղ­բո­րը նա­յե­լով հանձ­նա­րա­րեց՝ ջու­րը մի ան­գամ էլ ստու­գի, բաց թո­ղած չլ­նենք: Եղ­բայ­րը ներս գնաց, ստու­գեց, եկավ.

– Փակ էր: Ամեն ինչ վերց­րե՞լ ես՝ անձ­նա­գիր, ու­ղե­գիր…- հարց­րեց սպա­սո­ղա­կան:

Հրայ­րը պի­ջա­կի վրա­յից տպտ­պաց­րեց կուրծ­քը, զգաց թղ­թե­րի կոշ­տու­թյու­նը ծո­ցագր­պա­նում՝

– Հա,- ասաց,- վերց­րել եմ:

Վա­հա­նը բա­նա­լին պտ­տեց փա­կա­նի մեջ:

– Դ­րանք ի՞նչ ազգ են…- հարց­րեց Հրայ­րը մե­քե­նա նս­տե­լիս:

– Ուզ­բեկ­նե՞­րը…- եղ­բայ­րը փա­կեց մե­քե­նա­յի դու­ռը,- լավ ազգ են, ասում են՝ Թա­մեր­լա­նի թոռ­ներն են:

– Հա՞ որ,- կար­ծես չհա­վա­տաց,- մի­թոմ Թա­մեր­լանն ո՞վ դա­ռավ, մար­դա­կեր էր, էլի…

– Դե հի­մա…- նե­ղա­ցավ       Վա­հա­նը,- մեր ու­նե­ցածն էլ էդ ա, հնա­րա­վո­րու­թյուն­ներս էդ­քան ա նե­րում:

Մե­քե­նան պոկ­վեց տե­ղից:

– Հո այ­լա­սեր­ված չե՞ն,- շա­րու­նա­կեց հար­ցաքն­նել Հրայ­րը,- հի­մա լիքն են դրան­ցից:

– Տո չէ… դրանք մինչև տա­սը կնիկ են պա­հում… ճիշտ ա՝ մի խա­լա­թով…- ծաղ­րեց եղ­բայ­րը:

– Դ­րանք մի խա­լա­թով տա­սը կնիկ են պա­հում, ամեն կն­կա­նից տա­սը երե­խա ու­նե­նում, մենք մեր սի­րու­հի­նե­րին պա­հում ենք ոս­կու մեջ ու ոչ մի երե­խա չենք ու­նե­նում… Գի­տե՞ս մոն­ղոլ­նե­րի կայս­րու­թյու­նը ին­չի վե­րա­ցավ:

– Հո քն­նու­թյուն չեմ հանձ­նո՞ւմ:

– Այ էդ­տեղ մոն­ղոլ­նե­րը մեզ նման էին՝ ձուլ­վե­ցին աշ­խար­հին: Քա­նա­կով քիչ էին, չէ­ին հասց­նում ղե­կա­վա­րել-հս­կել կայս­րու­թյու­նը ծայ­րե­ծայր… ձուլ­վե­ցին:

 – Այ, ցավդ տա­նեմ…- ծոր տվեց Վա­հա­նը,- ի՜նչ ես կորց­րել՝ ի՜նչ ես ման գա­լիս:

– Ճա­նա­չո՞ւմ էիր:

– Ո՞ւմ: Ուզ­բե­կի՞ն: Հեռ­վից-հե­ռու:

– Է՞:

– Դե ասե­ցի, էլի, Թա­մեր­լա­նի թոռ­նե­րից էր:

– Իսկ Թա­մեր­լա­նը հա­մա­ձա՞յն ա:

– Որ Թա­մեր­լա­նին տես­նես՝ հարց­րու,- ղե­կը գր­կե­լով ծի­ծա­ղեց Վա­հա­նը:

– Ասում ես՝ ին­չի՞ց մե­ռավ:

– Հե՛չ,- նե­տեց Վա­հա­նը ի մի­ջի այ­լոց,- գիշ­ե­րով փո­ղո­ցում կո­կոր­դը կտ­րել էին:

– Դո՞ւ էիր կազ­մա­կեր­պել:

– Ա­ռանձ­նա­պես չէ…- կմկ­մաց Վա­հա­նը,- ուղ­ղա­կի ծա­նոթ ոս­տի­կան ու­նե­ի, զան­գեց, ասեց՝ արի…

– Ըն­տա­նիք էլ ու­նե՞ր:

– Ը­նենց հար­ցեր կտաս. ինչ իմա­նամ՝ ու­նե՜ր, չու­նե՜ր… Դրանք երկ­րոր­դա­կան բա­ներ են:

– Ջա­հե՞լ էր:

– Քեզ­նից՝ հա՛:

– Դի­ա­կը տա­նե­ցիք տե­սել են:

– Ո՞նց չեն տե­սել, շա­բա­թից ավել ա՝ թա­ղել են:

– Բա՞ն չեն ասել:

– Ի՞նչ պի­տի ասե­ին, չեն էլ նկա­տել: Ըն­տիր անգ­լի­ա­կան կոստ­յու­մը հա­գին, մա­զե­րին լաք ու օծա­նե­լիք փչած, ձե­ռու­ո­տը մո­մած՝ տա­րել են… Ըտենց դեպ­քե­րում ո՞վ ա դի­ա­կը խու­զար­կում:

– Որ նկա­տե­ին, հաս­տատ խո­սակ­ցու­թյուն կլ­ներ: Հի­մա դա հաս­տատ Չին­գիզ Խա­նի թոռն էր ու մի խա­լա­թով տա­սը կնիկ էր պա­հո՞ւմ:

– Քո հա­մար մեկ չի…- նե­տեց ան­տար­բեր,- համ էլ՝ Թա­մեր­լա­նի… Չին­գիզ խա­նին ծո­ռան­ծոռ ա գա­լիս:

– Մեկ ա, բայց եթե ըդ­տենց ա՝ մա­լա­դե՛ց, ուզ­բեկ… Թաղ­մա­նը կա­յի՞ր:- Եղ­բայ­րը չէր նա­յում Հրայ­րին, բայց ձայ­նից հաս­կա­նում էր, որ սի­րեց ուզ­բե­կին:

– Որ ասեմ հա՝ կհա­վա­տա՞ս:

– Տես­նես՝ մերն ա ջիգ­յա­րով լա­ցել, թե՞ էրե­խե­քը:

– Հե­տաքր­քիր մարդ ես. քեզ պե՞տք են ուզ­բեկն ու իր մա­հը՝ ով ա շատ լա­ցել, ով չի լա­ցել:

– Ի­մա­նանք էլի… սի­րո՞ւն էր:

– Չեմ տե­սել:

– Ոչ մի ան­գա՞մ… Եթե մի խա­լա­թով տա­սը կնիկ ա պա­հել, սի­րուն էղած կլ­նի: Խելք ու­նե՞ր:

«Առա՜ հա՛…- ներ­քուստ հրճ­վեց Վա­հա­նը,- ընդ­հան­րու­թյուն­ներ ա փնտ­րում…»

– Ի՞նչ իմա­նամ,- նեղսր­տեց բարձ­րա­ձայն:

– Դե որ էկել հա­սել ա Ռու­սաս­տան՝ ու­նե­ցած կլ­նի, հա­մա որ կո­կոր­դը կտ­րել են՝ առանձ­նա­պես ոչ: Մաս­նա­գի­տու­թյամբ ի՞նչ էր:

– Հե­տաքր­քիր մարդ ես… ուզ­բե­կը Մոսկ­վա­յում մաս­նա­գի­տու­թյամբ ի՞նչ պի­տի ըլ­նի՝ համ­բա՛լ:

Հրայ­րը անս­պա­սե­լի­ու­թյու­նից ձգ­վեց տե­ղում, ձեռ­քը բռունցք արած, հեր­սո­տած, վրա եկավ.

– Ա­րա, դու ինձ էդ ին­չի՞ տեղ ես դրել:

– Հան­գիստ էղի,- վա­խից դե­ղին լույ­սի տակ կտ­րուկ ար­գե­լա­կեց Վա­հա­նը,- սիր­տը հիշ­ո­ղու­թյուն չու­նի: Հիշ­ո­ղու­թյու­նը ար­յանն ա: Իսկ դա բժիշկ­նե­րը տե­ղը ­տե­ղին լվա­ցել են, ախ­տա­հա­նել, գու­նա­թա­փել, օս­լա­յել… Ոնց ասեմ՝ ուզ­բե­կից ու Թա­մեր­լա­նից բա՜ն չի մնա­ցել:

Եղ­բայ­րը Հրայ­րի հա­մար ուզ­բե­կի սիրտ էր ճա­րել, ավե­լի ճիշտ՝ գնել, ու գնում էին Մոսկ­վա՝ վի­րա­հա­տու­թյան, որ նրա բե­զա­րած-քրքր­ված սիր­տը փո­խա­րի­նեն ուզ­բե­կի առույգ, ապ­րե­լու պատ­րաստ սր­տով: Գնում էին՝ պլպ­լան, թան­կա­նոց ավ­տո­յով, Հրայ­րին ոտից գլուխ նոր հագց­րած, որ բան է՝ թե հան­կարծ ուզ­բե­կի սիր­տը խա­մու­թյուն անի չըն­տե­լա­նա, կամ, ասենք, Հրայ­րի ար­յու­նը խոր­թու­թյուն զգա…- էդ­պի­սի դեպ­քե­րում հա­զար բան կա…

Ինք­նա­թիռ Հրայ­րը բարձ­րա­ցավ հևալով, մի եր­կու տեղ ու­ժաս­պառ­ված կանգ­նեց, շունչ քաշ­եց:

Ճա­կա­տին մա­զե­րը հատ-­հատ դա­սա­վո­րած, եղունգ­նե­րին կա­պույտ մանր ծա­ղիկ­ներ նկա­րած, հա­մազ­գես­տի մեջ ձգ­ված ու­ղեկ­ցոր­դու­հին ցույց էր տա­լիս բաց մուտ­քը ու կո­կած ժպի­տով ասում՝ հա­մե­ցեք: Հրայ­րը շրջ­վեց՝ ասես հա­մոզ­վե­լու հա­մար, որ եղ­բայ­րը հետևից գա­լիս է.

– Բա վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո իմ սիր­տը ի՞նչ են անե­լու:

– Բ­ժիշկն ասում ա՝ էն­տեղ սիրտ չկա, ցանց ա:

– Բայց դե հա­նե­լուց հե­տո մի բան պի­տի անեն:

– Դե… Ուզ­բե­կի­նը կդ­նեն տե­ղը:

– Բա իմը ի՞նչ կա­նեն:

– Կգ­ցեն շնե­րին, ի՞նչ պի­տի անեն,- կա­տա­կեց Վա­հա­նը:

– Հո հի­մար չե՞ս:

– Բա ընենց հար­ցեր ես տա­լիս. օրա­կան հա­զար էդ­պի­սի վի­րա­հա­տու­թյուն են անում, հո՞ չեն դնե­լու թան­գա­րա­նում:

Հրայ­րը նա­յեց՝ ու­ղեկ­ցոր­դու­հին համ­բե­րա­տար դեռ ժպ­տում էր:

 «Բայց էդ դեպ­քում… սր­տիս անկ­յուն­նե­րում անուն­ներ կան թանկ պա­հած, բա դրանց ճա­կա­տա­գի­րը ո՞նց պի­տի լի­նի»,- մտա­ծեց կանգ առ­նե­լով… Խղ­ճաց ուզ­բե­կին, որ շտա­պում էր տուն տաք ճաշ ու­տե­լու, բայց ստիպ­ված էր սեփա­կան ար­յան գո­լոր­շին կուլ տալ: Նրա մորն էլ խղ­ճաց, որ չէր հաս­կա­ցել, թե ինչ կո­ղոպտ­ված ու­նայ­նու­թյուն է որ­դու թան­կար­ժեք կոստ­յու­մի տակ: Բժշ­կին էլ խղ­ճաց, որ գի­տու­թյան վեր­ջին ճի­չով ուզ­բե­կի սիր­տը նա­խա­պատ­րաս­տել էր հա­ջորդ կյան­քին, եղ­բորն էլ խղ­ճաց, որ նրա հետ գցած փո­ղը հե­րի­քել էր ըն­դա­մե­նը ուզ­բե­կի սր­տի, ու­ղեկ­ցոր­դու­հուն էլ խղ­ճաց, որ ժա­մե­րով հա­յե­լու առաջ ինքն իրեն ժպտա­ցել, ժպի­տը մշա­կել էր, մինչև հղկ­վի, դառ­նա ստե­րիլ՝ բո­լո­րի հա­մար ու ոչ ոքի… ապա շրջ­վեց, ու նույն հևոցով, որով բարձ­րա­ցել էր, սկ­սեց իջ­նել ինք­նա­թի­ռից՝

– Թա­մեր­լա­նը ձեռ չի տա­լիս,- ասաց ապ­շա­հար եղ­բո­րը,- Մա­կե­դո­նա­ցին լի­ներ՝ ու­րիշ…

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *