Գրականագիտական արձագանքներ

Սուսաննա Հարությունյան․ Մահ և Աստված

Ա. Թանատոլոգիան Սուսաննա Հարությունյանի արձակում

Սուսաննա Հարությունյանի «Երթևեկություն» պատմվածքում ջահել բժիշկի ջանքերով ծերունին ետ է վերադառնում: Բժիշկը առաջարկում է հիվանդին տանել հիվանդանոց:

«- Չէ՛, չէ,- դեմ եղավ հիվանդի կինը,- մենք էդ հնարավորությունը չունենք, թոշակով յոլա գնացող մարդ ենք:

– Տիկին,- շշնջաց բուժքույրը հիվանդից թաքուն, -կմեռնի:

– Է՛, ո՞րս ենք մնալու հավիտենական, բոլորս էլ մի օր մեռնելու ենք,- դարձյալ շշուկով կմկմաց կինը: »

Այս պատմվածքում Սուսաննա Հարությունյանը մահվան մասին գրում է պարզ, ու …անամոթ:

Ժան Բոդրիյարը իր «Սիմվոլիկ փոխանակություն և մահ» գրքում գրում է.

«Մահացածների մասին խոսում են ավելի ու ավելի քիչ, ավելի ու ավելի կարճ, ավելի ու ավելի հաճախ նրանք ընդհանրապես լռում են․ մահը կորցնում է հարգանքը: Հանդիսավոր մահ ընտանեկան շրջապատում այլեւս չկա, հիմա մարդիկ մահանում են հիվանդանոցներում՝ մահը դարձել է արտատարածքային։

Մահացողը կորցնում է իր իրավունքները, ներառյալ իրավունքը՝ իմանալու, որ ինքը մահանում է։ Մահը անպարկեշտ է և անհարմար. սուգը ևս դառնում է անպարկեշտ և անհարմար. այն թաքցնելու քաղաքավարություն է, քանի որ դա կարող է վիրավորել այլ մարդկանց իրենց ինքնագոհության մեջ:

Պարկեշտությունն արգելում է մահվան մասին որևէ հիշատակում: Այս քողարկված չեղարկման ծայրահեղ դրսեւորումը դիակիզումն է, որը նվազագույն մնացորդ է առաջացնում։

Մահն այլևս գլխապտույտ չի առաջացնում՝ այն հեռացվել է։ Եվ մահվան շուրջ առևտրի ահռելի մասշտաբն այլևս բարեպաշտության նշան չէ, այլ վերացման, մահվան սպառման նշան»:

Բայց մենք ի՞նչ գիտենք մահվան մասին: Գրեթե ոչինչ: Որ այն կա ու անիմանալի պատճառներով պատահում է մեր հետ: Չենք հաշտվում մահվան հետ, որովհետև կորցնում ենք մեր հարազատներին:

Բայց դա մեր մահը չի, մեր հարզատների մահն է: Այլ է հիմա, համավարակի և պատերազմների դարաշրջանում: Այն մեր մտերիմների մահը չէ, այն մերն է, ինչպես բժշկական դիմակը, կպել է, պոկ չի գալիս:

Մենք այլևս կարիք չունենք վերապրելու ուրիշի մահը: Ուրիշի մահը հեռուստատեսային շոու է, կինոնկար կամ սարսափ ժանրի սերիալ։ Մարդկանց մեծամասնությունը կյանքում երբեք հնարավորություն չի ունեցել տեսնելու ինչ-որ մեկի մահը: Մահը տեխնոլոգիան և շոուն առանձնացրել են մարդուց, այն ուրիշ տեղ է:

Այժմ ոչ թե եկեղեցին, այլ հիվանդանոցը և բժշկությունն են հոգ տանում մեր մահվան մասին: Մահվան ծեսը փոխարինվել է տեխնոլոգիական հոգատարությամբ: Տեխնոլոգիական հոգատարությունը նշանակում է՝ մարդը չի մեռնում, չքվում է: Մարդն իր սիրելիներից անհետանում է նույնիսկ մահից առաջ։ Փաստորեն, նա մահանում է, որովհետև կորչում է։

Շարունակությունը ԳՐՈՂՈՒՑԱՎ կայքում

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *