Գործերը, Պատմվածքներ

Ժառանգություն

Կար­մի՞­րը, թե՞ սևը: Սև՞ը, թե՞ կար­մի­րը: Հը՞. կար­մի­րը: Չէ՝ սև՛ը:
Գցում-բռ­նում էր, ներ­սու­դուրս անե­լիս հա­յաց­քը վազվ­զող հա­վե­րին՝ կար­մի՞ր աք­լո­րը, թե՞ սևը՝ տանջ­վում էր: Սևի մի­սը հա­մով կլի­նի, սև կեն­դա­նու մի­սը միշտ էլ ավե­լի հա­մով է, բայց սևը դեռ ճուտ է, առանձ­նա­պես աք­լոր էլ չէ. ավե­լի հա­մով, բայց՝ մի բե­րան: Կար­մի­րը մեծ է, լխ­տիկ, բայց թոռ­նե­րը դրան սի­րում են, ամեն գա­լուց կուտ են գցում, բռ­նում, հե­տը նկար­վում. կա­տա­րը հա՜ստ, ար­յան կար­միր՝ վա­զե­լիս դրոշ­ի պես ծա­ծան­վում է, պո­չից էլ կա­նաչ-­կա­պույտ փար­թամ փե­տուր­նե­րը դուրս ցցած… Ի՜նչ աք­լոր. մի Հա­զա­րանբլ­բուլ: Ու հա՛ տնտ­ղում էր՝ սև՞ աք­լո­րը, թե՞ կար­միր, սև՞ը, թե՞ կար­մի­րը: Ի վեր­ջո որոշ­եց՝ սևը: Դա­նակն աք­լո­րի վի­զը գցե­լիս գի­տեր՝ հի­վան­դը դժ­վար թե ու­տի: Ասա­ցին՝ ան­հալ է, մի եր­կու ան­գամ աչ­քե­րը բա­ցել-փա­կել է, ամեն փա­կե­լուց մի կաթ ար­ցունք թա­փել ու… էդ է: Վերջն է: Հո­գոց հա­նե­լով հա­վի ար­նոտ գլու­խը նե­տեց շա­նը, մատ­նե­րը վա­ռե­լով հա­վին խո­թեց եռ­ման ջրով դույ­լը ու գո­լոր­շու հետ բարձ­րա­ցող ծեր­տա­հո­տից քխ­կա­լով՝ սպա­սեց, որ քիչ հե­տո հա­նի, փետ­րի:

Եթե շրջ­կենտ­րոն աբոր­տի գնա­ցած հար­սը շուտ գար, աք­լո­րի կյան­քը կփրկ­վեր, բայց երբ նա Շուշ­ի­կի մահ­վան լու­րը բե­րեց, շունն ար­դեն կռթկռ­թաց­նում էր հա­վի գլու­խը, և լսե­լով չխկր­տո­ցը, որ հա­նում էին ոս­կոր­նե­րը շան բե­րա­նում, «…Էս էլ քո վեր­ջին ծուղ­րու­ղուն»,- մտա­ծեց ցա­վակ­ցո­րեն: Այլ ելք չկար. Էմ­ման ար­հա­մար­հեց թոռ­նե­րի սերն ու բռ­նեց գույնզ­գույն պո­չով կար­միր աք­լո­րը. սի­րուն աք­լոր, գու­ցեև՝ սի­րա­մարգ, երե­խե­քը դեռ շատ կտես­նեն, իսկ ին­քը ըն­կե­րու­հու թաղ­մա­նը գնում է մեն-մի­ակ ան­գամ: Չի կա­րող դա­տարկ գնալ. երի­տա­սար­դու­թյու­նից նրա հետ եկած մի­ակ ըն­կե­րու­հին էր, կյան­քի ու կեն­սագ­րու­թյան մի մա­սը. մար­դիկ կնա­յեն, կքն­նար­կեն…

Աք­լո­րին լո­ղաց­րեց գոլ ջրով, պարս­կա­կան լվաց­քի փոշ­ով: Չան­չե­րից բռ­նած, գլ­խի­վայր թռչ­նին թափ տվեց, փա­թա­թեց մաշ­ված սր­բի­չի մեջ: «Դու­խին չմո­ռա­նաս, դու­խին…»,- այ­գուց այ­գի ծաղ­րեց հարևանը: «Իս­կա­կան հար­գանքն էն ա, որ մա­տուց­վում ա մար­դու բա­ցա­կա­յու­թյամբ՝ նրա ան­վա­նը, նրա հիշ­ա­տա­կին… Շուշ­ի­կը չկա, բայց ես կամ, աք­լո­րը կա, նրա հա­րա­զատ­նե­րը կան…- պա­տաս­խա­նե­լով՝ փե­տուր առ փե­տուր չո­րաց­րեց աք­լո­րին:- Մնում ա՝ ճամ­փին չծր­տի»,- հա­վի ոտ­նե­րը թե­լով կա­պած՝ դրեց պա­տի տակ:

Յոթ­-ութ տա­րի առաջ, երբ մե­ռավ Շուշ­ի­կի ամու­սի­նը,- Աստ­ված հո­գին լու­սա­վո­րե, բո­զա­րա­ծի մեկն էր, բայց տու­նը լավ էր պա­հում,- գե­րե­զա­մա­նո­ցի պա­հա­կի խորհր­դով Շուշ­ի­կը իր նկարն էլ հա­նել տվեց քա­րին, որով­հետև աղ­ջիկ­նե­րից մեծն ար­դեն մա­հա­ցած էր, Երևանի տղան հար­բե­ցող էր, գյու­ղի աղ­ջիկն էլ հա­զիվ էր յո­լա գնում… Իր մեռ­նե­լու ժա­մա­նակ ո՞ւմ ցավն էր կտր­վել… Ըն­կե­րու­հու ամուս­նու մահ­վան արա­րո­ղու­թյուն­նե­րին Էմ­ման նրանց տանն էր, մինչև քա­ռա­սունք մնաց՝ որ­պես այդ ամե­նի մի­ջով ար­դեն ան­ցած խորհր­դա­տու: Ըն­տա­նե­կան ալ­բո­մից ջո­կե­ցին բախ­տա­վոր ժա­մա­նակ­նե­րի առողջ և ու­րախ նկար, կան­չե­ցին մի լավ ար­հես­տա­վո­րի, զե­տե­ղե­ցին էն աշ­խար­հում տնա­վոր­ված ամուս­նու նկա­րի կող­քին: Միշտ, ամեն առի­թով, զա­տիկ-մե­ռե­լո­ցին, Շուշ­ի­կը գնում էր իրենց գե­րեզ­մա­նին, խունկ ծխում, քաղ­հա­նում ծա­ղիկն ու փուշ­ը, ջրում յա­սա­մա­նը, քա­րի փոշ­ին սր­բում ու պարտ­քը կա­տա­րած գա­լիս, նս­տում բա­կի փայ­տե նս­տա­րա­նին, սուրճ խմում:

– Ախ­չի,- կա­տա­կում էր Էմ­ման,- վայ­թե սխալ արե­ցինք, նկարդ պի­տի հա­նել չտա­յինք, մարդ զար­զան­դում ա. էն­տեղ նկարդ շիր­մա­քա­րին՝ վրեդ լա­ցում ու խունկ ենք ծխում, Աստ­ծո ական­ջին շշն­ջում ենք՝ օղոր­մի, գա­լիս ենք՝ նս­տած սուրճ ես խմում:

– Հ­լա գե­րեզ­մա­նիս անկ­յուն­նե­րում եղևնի էլ պի­տի տն­կեմ,- ծի­ծա­ղում էր Շուշ­ի­կը:

Գե­րեզ­մա­նո­ցը կրկ­նա­կի աճել էր, կե­րած, կշ­տու­թյու­նից մռ­ռա­ցող կատ­վի պես ու­ռել, շա­տու­թյու­նից տա­րած­վել էր աջու­ձախ: Հան­գուց­յա­լի հար­սը շիր­մից հա­վա­քեց էգ­նա­հո­ղի թոշ­նած ծա­ղիկ­նե­րը, գիրկ արած նե­տեց հե­ռու, թոռ­նե­րից մե­կը տա­րած թարմ ծա­ղիկ­նե­րը շա­րեց դեռևս թաց հո­ղաթմ­բին: Շուշ­ի­կի քույ­րը մի եր­կու մե­խակ վերց­րեց, շպր­տեց քիչ հեռ­վում՝ խոտ ու փշի մեջ կո­րած գե­րեզ­մա­նին:

– Ան­տեր մե­ռել ա…- ար­դա­րա­ցավ արա­ծի հա­մար:

Շիր­մաթմ­բի մոտ կանգ­նած զն­նում էր մարդ­կանց, ով­քեր իծաշ­ա­րուկ մո­տե­նում էին, պտ­ղունց խն­կի հետ իրենց օղոր­մին ցփ­նում տաք մոխ­րին ու անց­նում առաջ:

«Քա­րի լավն էն ա, որ ժա­մա­նա­կի հետ հաշ­վի չի նս­տում,- ֆսֆ­սաց­րեց հարևանու­հին Էմ­մա­յի ական­ջի տակ,- հլա տես՝ նկա­րի մեջ ինչ ջա­հել ա մնա­ցել»: Նա­զի­կը մղկ­տա­լով պատ­մում էր Շուշ­ի­կի ապ­րած վեր­ջին ժա­մե­րի մա­սին. «Ար­դեն գի­տեր, որ գա­լու են իր հետևից, չէր ու­զում՝ տնից փախ­չում էր բակ, բա­կից՝ տուն, տնից՝ բակ, բա­կից՝ տուն. բայց փախ­չե­լու տեղ ու­նե՞նք»:

 Տա­րիքն առած մար­դուն մա­հը ներ­վում է. մի քիչ աղ­ջի­կը թնկթն­կաց, քույ­րը աչ­քե­րը քա­մե­լով ճերճ­րաց, մի եր­կու­սը հո­գոց հա­նե­ցին, խունկ ծխե­ցին, վե­րա­դար­ձան ծի­ծակ-­խաշ­լա­մով օղոր­մա­թաս խմե­լու…

Էդ էր ամ­բողջ սու­գը:

Եր­կու աղ­ջիկ երե­խա բա­կում գոլ ջրով լի դույ­լե­րը դրած, սր­բիչ­նե­րը թևնե­րին պատ­րաստ սպա­սում էին, որ մար­դիկ մո­տե­նան, լվա­նան մա­տնե­րի ծայ­րե­րը, որոն­ցով խունկ են գցել կրա­կին, թաց մատ­նե­րը տա­նեն աչք­նե­րին, որ ար­ցունքն էլ լվա­նան և տխ­րու­թյունն ու ող­բը ջրին հանձ­նած՝ սրբ­վեն, մտ­նեն ներս:

– Պս­տիկ Շուշ­ո,- ըն­կե­րու­հու թո­ռա­նը քա­նի տա­րի՝ չէր տե­սել,- էս ի՜նչ մե­ծա­ցել ես: Ախ­չի, սի­րած ու­նե՞ս…- լվաց­վե­լիս Էմ­ման շշն­ջաց աղջ­նա­կի ական­ջին: Աղջ­նակն ամա­չե­լով քի­թը խո­թեց թևի տակ ու շա­րու­նա­կեց ջուր լց­նել լվաց­վող­նե­րի ձեռ­քե­րին:

Ներ­սում Շուշ­իկն ար­դեն դար­ձել էր հուշ ու հիշ­ո­ղու­թյուն, ոս­կե­զօծ շր­ջա­նա­կի մեջ փակ­չել պա­տին՝ եր­կա­րաց­նե­լով թիֆ­լի­սե­ցի խա­նում-խա­թուն տա­տով սկս­վող հան­գուցյ­լալ­նե­րի շար­քը:

 Էմ­ման մի կերպ տե­ղա­վոր­վեց իշ­ոտ­նու­կի վրա՝ կիպ-կպ­նե­լով ար­դեն նս­տած կա­նանց. «Էս ինչ­քան մարդ կա,- մտա­ծեց հպար­տա­նա­լով,- հրա­գանք ու­նի մար­դը, բա ո՞նց»: Պա­տու­հա­նից տե­սավ այ­գու խոր­քում, էտած ճյու­ղե­րի կույ­տի մոտ դր­ված Շուշ­ի­կի դա­տարկ մահ­ճա­կա­լը, որ մինչև քա­ռա­սունք պի­տի մնար դր­սում՝ արևի ու լուս­նի, քա­մու ու անձրևի տակ, մարդ­կանց ձայ­նե­րի, գե­տի խշ­շո­ցի ու քա­րե­րի ղրճղր­ճո­ցի, կյան­քի ծան­րու­թյան տակ, որ ախ­տա­հան­վեր, որ Շուշ­ի­կի հո­գին ոնց հարկն է հրա­ժեշտ տար ու մահ­ճա­կա­լի վրա հա­ջորդ քնո­ղին չխան­դեր, չփո­խանց­վեր նրա ճա­կատ­գի­րը, վիշտն ու տա­ռա­պան­քը…

– Էմ­մա ջա՜ն, տե­սա՞ր ինչ էղավ,- որ­սա­լով Էմ­մա­յի հա­յաց­քը, Փա­ռան­ձե­մը՝ մեռ­նո­ղի մեծ քույ­րը, վշ­տից խաշ­վե­լով ու աչ­քե­րը տաք ար­ցունք լց­րած՝ սե­ղա­նից վերց­րեց հենց նոր լվա­ցած կա­նա­չին ու ջրի կա­թիլ­նե­րը ափ­սե­ի մեջ թափ տա­լով, բր­դուճ արեց,- կե­րեք, ժո­ղո­վուրդ ջան, կե­րեք թող քրոջս սր­տին նս­տի: Նա ընենց կնիկ էր որ… նրա տուն մտ­նո­ղը պի­տի ու­տեր-խ­մեր, ասեր-­խո­սար… կե­րե՛ք:

Կա­նայք ուղ­ղե­ցին ափ­սե­նե­րի կող­քին գլ­խի­վայր շրջ­ված բա­ժակ­նե­րը: Շուշ­ի­կի հար­սը օֆ­- օֆ անե­լով օղի լց­րեց, հարևան Նա­զի­կը սե­ղա­նի գլ­խին կանգ­նեց, մխի­թա­րան­քի խոս­քեր ասաց: Ասաց.

– Մա­քուր ապ­րեց ու հեշտ մե­ռավ, ոչ իր կյան­քը բեռ արեց որևէ մե­կին, ոչ իր մա­հը. հա­լալ ա քեզ, Շուշ­իկ, օղոր­մի՛:

 Կա­նայք զուսպ հուզ­մուն­քով վերց­րին բա­ժակ­նե­րը, բռան մեջ բա­ժա­կը խեղ­դած, ձեռ­քի երես­նե­րով դի­պան իրար, թույլ չտա­լով, որ բա­ժակ­նե­րը զն­գան:

Ահա­գին ժա­մա­նակ էր՝ կա­նայք նս­տած էին. ին­չը հիշ­վե­լու էր՝ հիշ­ել էին, գո­վե­լու էր՝ գո­վա­բա­նել էին, լա­ցե­լու էր՝ լա­ցել էին, աս­վե­լու էր՝ ասել էին… բայց չէ­ին ցր­վում, սեն­յա­կի անկ­յուն­նե­րում իրար գլ­խի հա­վաք­ված խո­սում էին՝ անա­սու­նից, դա­բա­ղից, ար­տա­սահ­մա­նում ապ­րող բա­րե­կամ­նե­րից, պսա­կե­լու աղ­ջիկ­նե­րից, խո­պան­չի­նե­րից, գա­զի գնից…

– է­լի սենց տե­ղե­րում ենք մար­դու երես տես­նում,- Փա­ռան­ձե­մի հա­յաց­քը իր վրա բռ­նե­լով ար­դա­րա­ցավ Մա­նուշ­ը:- Փա­ռան­ձեմ ջան, կո­տոր­վե­ցիր, մի քիչ պառ­կի:- Խոր­հուրդ տվեց ու շա­րու­նա­կեց կող­քի­նի ական­ջին փսփ­սալ:

– Միսս թափ­վում ա, որ էս խա­լուն ոտ եմ դնում,- էման չս­տով շո­յեց գոր­գը,- իրար հետ ենք գոր­ծել: Էն թվին… էն դժ­բախ­տու­թյու­նը որ պա­տա­հեց. որ Շուշ­ո­յիս տղեն ան­հետ կո­րած էր, ու չգի­տե­ինք՝ թուր­քին գե­րի՞ ըն­կավ, թե՞ մե­ռած է: Ինչ­քան ենք իրար հետ լա­ցել, ամեն նախ­շը գցե­լիս երա­զում էինք, որ մե­ռած լի­նի: Խա­լի գոր­ծե­լը չլ­ներ, կցն­դեր քուրս, էդ տա­րի հո­գին կտար: Է՜, աշ­խարհ, աշ­խարհ… խա­լին կա, ին­քը՝ չէ:- Խո­սե­լով Էմ­ման նա­յում էր թա­փան­ցիկ կտո­րով ծած­կած հա­յե­լուն: – Քա­ռա­սուն­քից շուտ հա­յե­լին չբա­ցեք,- ասաց,- մե­նակ մի քիչ հաստ կտո­րով ծած­կեք, հա­յե­լին ամեն ինչ տես­նում ա. թող չտես­նի, որ չվե­րա­դարձ­նի. տա­նից-­տե­ղից հե­ռու…

– Հո թուրք չե՞նք,- վի­րա­վոր­վեց հար­սը,- հարգ­ված կին էր, ին­չի՞ հա­մար… Սու­գը նոր­մալ կպա­հենք:

– Մինչև քառ­սուն­քը դուրս գա, գա­րու­նը կբաց­վի,- կա­նանց միտ­քը կռա­հե­լով՝ տն­քաց Փա­ռան­ձե­մը ու եր­կի­մաստ նա­յեց պա­հա­րա­նին:

– Գա­րու­նը մեր սգին ին­չո՞վ ա խան­գա­րում,- հարց­րեց հար­սը:

– Հեչ,- նե­տեց Փա­ռան­ձե­մը,- ասել եմ՝ խան­գա­րում ա՞: Գար­նան ամե­նա­վա­տը կար­միր բլոճ­ներն են՝ հո­ղից բխ­կա­լով դուրս թափ­վում, քլթքլ­թում են, վո՜ւյ…- ծե­ծեց սե­փա­կան ծնկ­նե­րը:

– Քեզ մի տան­ջի, Փա­ռանձ ջան, նրա հա­մար հի­մա թե օձ, թե բլոճ՝ մեկ ա: Հի­մա նա ու­րիշ տե­ղում ա՝ Աստ­ծու ծո­ցի մեջ,- մխի­թա­րեց հարևան Նա­զիկն ու հո­գոց հա­նեց.- Մեր քու­րը գնաց հա­սավ հա­զար տար­վա մե­ռել­նե­րին… Մեռ­նո­ղի շո­րե­րը պի­տի բա­ժան­վի… խեր անել՝ անել ա. հի­մա բա­ժա­նեք, մար­դիկ թող հագ­նեն:

– Նա­զիկ ջան,- վրա բե­րեց հար­սը,- գի­տեմ, դու շատ էիր հա­վա­նում, բայց կոշ­իկ­նե­րը քեզ չեն լի­նի: Կու­ղար­կեմ մորս, նույն հա­մարն էլ հագ­նում ա: Թող հագ­նի, խնա­մուն օղոր­մի տա:

– Վայ էդ ի՞նչ ես ասում, Աստ­ված պա­հի իմ տղին,- վի­րա­վոր­վեց Նա­զի­կը,- ին­չի ես մե­ռե­լի կոշ­ի­կին եմ մնա­ցե՞լ: Կնա­նոց հա­մար եմ ասում. էն շո­րը, կար­միր զո­լե­րո­վը, որ թո­ռան հար­սա­նի­քին առավ, էդ մի օրն ա հա­գել… տուր Մա­նուշ­ին, ան­մարդ կնիկ ա,- ու հար­սի թևից քաշ­ե­լով շշն­ջաց,- ան­պայ­ման տուր, մեր մե­ռե­լին լո­ղաց­րեց, հաս­նում ա:

– Ա­վել էլ ա հաս­նում, բայց էդ իրա մեծ քուրն ա վերց­րել: Վերց­րեց, ես էլ ռիսկ չա­րի խո­սամ: Իմ ի՞նչ գործն ա…

– Վե­րա­ր­կուն էլ կլ­նի:

– Ա­մա՜ն…- Նա­զի­կի փեշ­ից քաշ­եց Մա­նուշ­ը, իբր՝ վերջ տուր, բայց հա­յաց­քը հա­ռեց հար­սի երե­սին, ապա թաքց­րեց սե­ղա­նի տակ, ոտ­նե­րը քաշ­եց փո­րը, ձեռ­քե­րը կոճ­կեց ծնկ­նե­րին, ան­շար­ժա­ցավ ու զմռս­վեց սե­փա­կան խեղ­ճու­թյան մեջ:

– Ի­րա­նից լավ մարդ պի­տի հագ­նի՞,- վրա բե­րեց հար­սը,- բա չէ­ի՞ ու­զի, սր­տիս ավե­լի կնս­տեր: Բայց մեծ տե­գոր կինն ա ասել մար­դու չտաս:

– Ինքն ի՞նչ իրա­վունք ու­նի, մի ան­գամ չե­կավ հա­լը հարց­ներ: Դրան բա՛ն էլ չտաս:

– Կպրծ­նե՞մ: էր­կու ան­գամ իրա մար­դու փո­ղով դեղ ենք առել…

– Թա­զա ժի­լետ էլ ու­ներ, ախ­պե­րը բե­րեց, հենց ան­կո­ղին ըն­կավ: Ախ­չի Անա­հիտ, հա­գա՞վ: Ես գի­տեմ, որ չհա­գավ:

– Հենց նույն ախ­պոր կնիկն էլ ու­զեց: Ասեց. «Իրար հետ առանք, շատ հա­վա­նե­ցի, բայց փող չկար, որ էր­կու հատ առ­նե­ինք… Ան­դոն ասեց՝ դու հլը կհասց­նես, ին­քը գնա­ցող ա, բեր իրա հա­մար առ­նենք»:

– Ա­մա՛ն, տուր, թող ձե­նը կտ­րի, բայց հաս­կաց­րու, որ ժի­լետ առ­նե­լով հա­րա­զատ չեն դառ­նում:

Փա­ռան­ձե­մը հիշ­եց ծաղ­կա­վոր շա­լը՝ վեր­մա­կի չափ բաց­վում էր: Հարսն ասաց.

– Որ­պես մա­սունք Ռու­սաս­տա­նի տալն ա ու­զել, թաղ­մա­նը չկա­րո­ղա­ցավ գար, ասեց՝ «Մի ընենց բան ու­ղար­կես հար­սիս ու­նե­ցա­ծից, որ իրա հո­տը վրից գա, իրա հո­տը քաշ­եմ, կա­րոտս առ­նեմ»: Էդ առան­ձին ա, ղա­րի­բի փայ ա:

– Չս­տե­րը…- կմկ­մաց Փա­ռան­ձե­մը,- Մա­նուշ­ը մեղք ա:

Անա­հի­տը մե­ղա եկավ.

– է­րեկ­վա­նից ես եմ հագ­նում, հար­մար բան չգ­տա, գցե­ցի ոտ­ներս:

– ժա­կե­տը հա­գած ա, բայց դե նա կոկ կնիկ էր, լավ շոր էր պա­հում, Մա­նուշ­ը մեր մե­ռե­լին լո­ղաց­րեց, ին­քը ճամ­փեց…- աչ­քե­րը քա­մե­լով՝ ճոճ­վեց քույ­րը:

– Հը­ը՜…- ինքն էլ ճոճ­վե­լով մղկ­տաց հար­սը,- ծա­լե­ցի, դրե­ցի ոտ­նե­րի տակ, իրա սի­րած շորն էր, ասե­ցի թող հե­տը տա­նի: Թե ին­չի՞ դրե­ցի…

Հար­սը մի ձեռ­քով հա­յե­լու վրա գցած շո­րը բռ­նած, մյու­սով զգուշ­ու­թյամբ բա­ցեց պա­հա­րա­նի դու­ռը, բե­րեց բռ­նա­կը պո­կած մի սև ճամպ­րուկ:

– Էս դուք, էս ձեր հա­րա­զա­տի ու­նեց­ված­քը,- ասաց,- ում ինչ պետք ա՝ վերց­րեք: Թե բան մնաց, կտա­նենք եկե­ղե­ցի, թող բա­ժա­նեն աղ­քատ­նե­րին:

Կա­նայք հուզ­վե­լով կուչ եկան նեղ­լիկ իշ­ոտ­նու­կին, զուսպ ան­տար­բե­րու­թյուն դրսևորե­ցին:

– Իմ խեղճ քո՜ւր… քո ապ­րած ութ­սուն տա­րին մի պս­տիկ չա­մա­դան ա… փո՛ւչ, փուչ կյանք,- անար­ցունք սնկր­տաց Փա­ռան­ձե­մը:

Հար­սը թևով մի կողմ տվեց ու­տե­լի­քը, տեղ բա­ցեց, քի­թը քաշ­ե­լով գր­կեց ան­պոչ ճամպ­րու­կը, դրեց սե­ղա­նին, բա­նա­լին գր­պա­նից հա­նեց ու շրխ­կաց­րեց վրան՝ էս էլ սենց:

– Չա­մա­դա­նը ախչ­կանն ա, ին­քը գի­դի՝ իրա մոր չա­մա­դա­նը,- նր­բան­կատ շշն­ջաց Էմ­ման:

– Մա­նա­նը, Մա­նա­նը ո՞ւր ա,- նս­տած­նե­րի մեջ քրոջ աղջ­կան հա­յաց­քով փնտ­րեց Փա­ռան­ձե­մը,- կան­չեք, թող բա­ցի:

– Կող­քի սեն­յա­կում ա, ճն­շու­մը բարձր էր, հե­սա կգա…

Թևերն ըն­կած կա­նանց ու­ղեկ­ցու­թյամբ, լա­լով ու ֆսֆ­սաց­նե­լով Մա­նա­նը ներս մտավ՝ սե­ղա­նին ճա­նա­չեց մոր ճամպ­րու­կը.

– Մեր ջա՜ն,- ճչա­լով վրա ըն­կավ ճամպ­րու­կին: Բա­նա­լին վերց­րեց,- քո­ռա­նամ,- ճչաց,- մեռ­նե­ի՝ էս օրը չտես­նե­ի:

– Լաց, Մա­նան ջան, լաց, – կող­քից քա­ջա­լե­րեց մո­րա­քույ­րը,- լաց հանգս­տա­ցի:

– Իմ ձե­ռը ո՞նց գնա ես քո բռ­նած բա­նա­լին բռ­նեմ… Քո­ռա­նամ՝ քո չվա­յե­լա­ծին նա­յեմ…- բա­նա­լին բռան մեջ սեղ­մած՝ Մա­նա­նը էլի լա­ցեց: Կա­նայք սպա­սում են, Մա­նա­նը ճչում-լա­լիս, երե­սը քսում է ճամպ­րու­կին, բա­նա­լին բռից չի հա­նում:

– Լաց, Մա­նան ջան, լաց… նա քեզ լավ ծնող ա էղել,- էլի կող­քից քա­ջա­լե­րեց մո­րա­քույ­րը:

– Քո­ռա­նա՜մ…- ավե­լի բարձր ճչաց Մա­նա­նը, ըն­կավ ճամպ­րու­կին ու հե­կե­կաց: Գր­կեց ու ող­բաց:

– Ե­լեք,- աչ­քուն­քով կա­նանց հաս­կաց­րեց ու ոտ­քի ելավ Նա­զի­կը:- Դե, ձեզ համ­բե­րու­թյուն: Գնամ… հլա քե­ռուս պի­տի աչք տամ… լավ չի:

Փա­ռան­ձե­մը ճպ­պաց­րեց.

 – Իբր դա մարդ ա… երե­սին էլ գնում ես:

– Ի՞նչ անեմ,- խեղ­ճա­ցավ կի­նը,- մո­րիցս մնա­ցած մի­ակ հուշն ա… հո ան­տեր չեմ թող­նի՞: Ելանք,- նո­րից հրա­հան­գեց կա­նանց:

– Ի՞նչ ել­նել,- վի­րա­վոր­վեց Փա­ռան­ձե­մը,- կարգ կա, բան կա… Ին­չի նա է՞դ կնիկն էր:- Բա­նա­լին վերց­րեց ու­ժաս­պառ­ված Մա­նա­նի ձեռ­քից, արագ մտց­րեց փա­կա­նի մեջ, որ հան­կարծ կա­նայք վեր չկե­նան: Պտ­տաց­րեց, քաշք­շեց.

– Չի բաց­վում…- նեղսր­տեղ,- աչքս լավ չի տես­նում: Էմ­մա, հլա դու բա­ցի, դու էլ ես տան մարդ:

Էմ­ման արկ­ղի պես ան­պոչ ճամպ­րու­կը հար­մա­րեց­րեց իր դի­մաց, բա­նա­լին տա­րավ դե­պի փա­կա­նը, չխկր­տաց­րեց, քաշք­շեց, աչ­քը բա­նա­լու անց­քին սեղ­մած նա­յեց.

– Կա­րող ա՞ իրա բա­նա­լին չի:

– Ո՞նց իրա­նը չի,- հի­մա էլ հարս Անա­հի­տը եկավ բա­ցե­լու,- հլա տուր տես­նեմ, սաղ կյան­քը իրա բա­նա­լին ա էղել՝ հի­մա չէ՞…

Քաշ­եց, շու­ռու­մուռ տվեց, դմբդմ­բաց­րեց, բա­նա­լու անց­քը նո­րից ստու­գեց՝ հո բան-ման չի մտե՞լ մե­ջը, հո փոշ­ի չի լց­վե՞լ: Տնտ­ղեց, տն­քաց ու… չբա­ցեց:

– Մի տղա­մարդ լի­ներ, եր­կու րո­պե­ում կբա­ցեր,- հուշ­եց Էմ­ման:

Եկավ փայ­տամ­շակ­ման ու­սու­ցիչ Հրա­չը, ծաղ­րա­կան նա­յեց փոք­րիկ, ան­պոչ ճամպ­րու­կին ու քմ­ծի­ծա­ղով հարց­րեց.

– Է՞ս չի բաց­վում:- Կա­նանց լար­ված հա­յացք­նե­րի ներ­քո ու նրանց ուշ­ադ­րու­թյու­նից շոյ­ված՝- սենց բա­ներ ենք բա­ցել,- չա­րախն­դաց: Գր­պա­նից պտու­տա­կա­հան ու բիզ հա­նե­լով գոր­ծի ան­ցավ: Սկզ­բում ինք­նա­գոհ ժպ­տաց, ապա լր­ջա­ցավ, զայ­րա­ցավ, քրտ­նեց…

– Այ քեզ բա՜ն,- մե­ղա­վոր նա­յեց կա­նանց,- ժլատ կնիկ էլ չէր օղոր­մա­ծը, էս խի՞ չի բաց­վում:

Առա­ջար­կեց ջար­դել.

– Ու­րիշ հնար չկա…- հո­գոց հա­նե­լով Հրա­չը հա­վա­քեց իր քան­դող-ծա­կող գոր­ծիք­նե­րը: Էմ­ման թույլ չտ­վեց.

– Բա կա­րե­լի՞ ա ժա­ռան­գու­թյան հետ էդ­պես վար­վել:

– Սա պս­տիկ արկղ ա, ժա­ռան­գու­թյուն չի. ժա­ռան­գու­թյու­նը մի­ջինն ա,- հա­կա­ճա­ռեց փայ­տամ­շակ­ման ու­սու­ցի­չը:

– Ինչ գի­տես՝ ինչ ա մե­ջը,- վի­րա­վոր­վեց Էմ­ման,- կա­րող ա ապա­կի ա՝ կկոտր­վի, կա­րող ա թուղթ ա՝ կպատռ­վի, իսկ թե մե­տաղ էղավ՝ կծռմռ­վի… հա­րամ­վում ա:

– Կա­րող ա և՝ դա­տարկ ա,- քթի տա­կից նե­տեց Հրա­չը, գնաց դուրս ծխե­լու, որ քիչ հե­տո գա, նո­րից փոր­ձի: Քիչ հե­տո իր փո­խա­րեն ու­ղար­կեց պլոտ­նիկ Վա­սի­լին:

Պլոտ­նիկ Վա­սի­լը օղոր­մա­թա­սը խմել, հոր­թի մսի խաշ­լա­ման կե­րել էր, ան­ցա­վոր­նե­րի կե­նա­ցը խմել, վրա­յից թարմ բաս­տուր­ման կե­րել, հա­վի բու­դը դեռ կր­ծում էր.

– Օ­ղոր­մի քեզ, Շուշ­իկ,- կի­սա­ու­տել բու­դը ցած դրեց ու վեր կա­ցավ, երբ կան­չե­ցին ճամպ­րու­կը բա­ցե­լու,- որ ձեռս չկոտր­վեց՝ քո դա­գա­ղը սար­քե­ցի,- հուզ­վեց,- չա­մա­դա­նը կբա­ցեմ ու կբա­ցեմ:

Լայն շուր­թե­րով եր­կար մե­տա­ղյա գոր­ծի­քը մտց­րեց կա­փա­րի­չի տակ.

– Ճիշտ ա,- ասաց,- չա­մա­դա­նը կա­րող ա փչա­նա, բայց սրա­նից լա­վը չկա, էլ դես ու դեն չընկ­նենք,- ու մուր­ճով խփեց գոր­ծի­քի տա­փակ գլ­խին: Գոր­ծի­քը թռավ, ըն­կավ գետ­նին ու ծանր զն­գաց:

– Ա­ռա հա՛,- Վա­սի­լը գետ­նից վերց­րեց ու օդի մեջ՝ կա­նանց ի ցույց, պա­հեց եր­կու կես եղած գոր­ծի­քը:- Չէ, ախ­պեր, չնա­յած հա­րամ մարդ ա, բայց գող Աբո­յից բա­ցի, սրա­նից ոչ ոք գլուխ չի հա­նի:

Գող Աբոն բա­կում էր, հե­ռու կանգ­նած ծխե­լով լուռ հար­գում էր հան­գուց­յա­լի հիշ­ա­տա­կը ու չէր հա­մար­ձակ­վում խառն­վել զրու­ցող տղա­մարդ­կանց: Նա ներս եկավ հպարտ, որ վեր­ջա­պես մար­դա­տեղ դրին, գր­պա­նից հա­նեց բա­նա­լի­նե­րի խուր­ձը, ճամպ­րու­կը հար­մա­րեց­րեց էն­պես, որ բա­նա­լու անց­քը լավ տես­նի ու սկ­սեց. մա­տե­րի մեջ բա­նա­լի­նե­րը խա­ղաց­նել-զնգզն­գաց­նե­լով մե­կը հա­նում, մյուսն էր մտց­նում, մե­կը հա­նում, մյու­սը մտց­նում… Առա­ջին խուր­ձը խո­թեց գր­պա­նը, ավե­լի փոքր խուրձ հա­նեց, մեկ այլ դիր­քով հար­մա­րեց­րեց ճամպ­րու­կը, էլի բա­նա­լի­նե­րը հա­նեց ու մտց­րեց, հա­նեց ու մտց­րեց.

– Ա՛յ մարդ, էս ո՞ր թվի չա­մա­դան ա… Հլա մկ­րատ կամ սուր քթով դա­նակ տվեք:

Դա­նա­կը պլս­տաց, մա­տը կտ­րեց, ու ան­ձե­ռո­ցի­կով արագ­-ա­րագ մա­տը փա­թա­թե­լով Աբոն գնաց:

– Տեր­տե­րը գար, օրհ­ներ…- կմկ­մաց Էմ­ման:

Տեր­տերն եկավ խա­չուսր­բով, փա­ռա­հեղ մո­րու­քը կրծ­քին դար­սած, անուշ ձայ­նով միջ­նա­դար­յան աղոթք­- օրհ­նանք եր­գեց, խա­չը պա­հեց ճամպ­րու­կի վրա, մե­ռո­նա­ջուր ցփ­նեց աջու­ձախ… կա­նայք փշա­քաղ­վե­ցին, ոմանք հուզ­մուն­քից լաց եղան: Էմ­ման Փա­ռան­ձե­մի ական­ջին հաղ­թա­կան շշն­ջաց. «Բա որ ասում էի՞…»:

 Թա­ղի տղա­մար­դիկ մինչև երե­կո ամեն մե­կը սե­փա­կան աք­ցա­նով, պտու­տա­կա­հա­նով, օղոր­մի տա­լով, գոր­ծի անց­նե­լուց առաջ խա­չակն­քե­լով, նա­խոր­դին թե­րագ­նա­հա­տե­լով բա­ցում ու բա­ցում էին ան­պոչ ճամպ­րու­կը, ու սա չէր բաց­վում: Կա­մաց-կա­մաց երե­խա­նե­րը եկան մայ­րե­րին կան­չե­լու, դր­սից եկած­նե­րը նկա­տե­ցին, որ վեր­ջին ավ­տո­բու­սը շու­տով կգ­նա… Մթ­նեց:

– Տես­նես իրո՞ք չի բաց­վում, թե՞ չեն ու­զում,- Էմ­մա­յի թի­կուն­քում փսփ­սաց մե­կը ու եզ­րա­կաց­րեց,- … Երևի ոս­կի-­մոս­կի կա մե­ջը, մե­նակ ոս­կին են ըտենց ան­շուք տե­ղե­րում պա­հում, ըս­կի բռ­նակ էլ չու­նի:

– Էդ խեղ­ճին ոս­կի որ­տե­ղի՞ց, սաղ կյան­քում կուշտ փո­րով հաց կե­րած չկար,- հա­րեց հարևան Նա­զի­կը,- … Էր­կու մարդ ա առել, ծնող ու զա­վակ ա թա­ղել… ինչ իմա­նաս՝ ի՞նչ ա մե­ջը:

Էմ­ման հա­յաց­քը փոխփ­խե­լով Փա­ռան­ձե­մից Մա­նա­նին, Մա­նա­նից Անա­հի­տին՝ ելավ տե­ղից.

– Ժո­ղո­վուրդ ջան, ձեզ համ­բե­րու­թյուն, մեր քրոջն էլ՝ հո­գու հագս­տու­թյուն… գնա­ցի: Ավ­տո­բու­սը որ գնաց, եր­կու օր հե­տո նոր կգա:

Կա­նայք ծույլ-ծույլ շար­ժե­ցին մա­կա­ղած ոտ­նե­րը:

– Այ մարդ,- հա­մո­զեց Փա­ռան­ձե­մը,- հլա սպա­սեք, կա­րող ա բաց­վում ա: Խայ­տա­ռակ էղանք,- շշն­ջաց էմ­մա­յի ական­ջին,- հլա մնա, ոնց ու­զում ա լի­նի, պի­տի բա­ցենք: Մե­ջը ծա­խե­լու մի բան կգտն­վի, խեղճ Մա­նա­նը գո­նե ձմեռ­վա վա­ռե­լիք կառ­նի:

Էմ­ման ոտը կախ գցեց, բայց մյուս­նե­րը էլ նս­տե­լու ժա­մա­նակ չու­նե­ին:

Հարս Անա­հի­տը շփշ­փա­լով տան մեջ գնում- ­գա­լիս, հո­գե­հա­ցի սե­ղանն էր հա­վա­քում՝ լի­քը շշե­րը մի կողմ, դա­տարկ­նե­րը՝ մի, հա­ցը՝ տոպ­րա­կի մեջ, թթուն՝ ամա­նի… ու ճամպ­րու­կին նա­յե­լով ֆշ­շաց­րեց.

– Տե­սա՞ք մեզ ոնց խայ­տա­ռակ արեց, մեր էս­քան չար­չա­րան­քը, էս­քան ծախ­սը ջու­րը լց­րեց,- ու չանչ արեց,- թաղ­վես հա… «ա՛րկղ»:

– Կ­բա­ցե՛նք,- վճ­ռա­կան ասաց Փա­ռան­ձե­մը:

– Բե­րեք վա­ռենք,- հուշ­եց Անա­հի­տը:- Անց­յալ տար­վա­նից էտած ճյու­ղե­րը հրեն դեզ ենք արել: Կրակ տանք ու «արկ­ղը» գցենք մե­ջը:

– Բա որ մե­ջը սր­բա­պատ­կեր լի­նի՞ կամ էլ Աստ­վա­ծաշ­ունչ. հո սր­բա­պիղծ չե՞նք, վա­ռենք:

– Ո­չինչ, Մա­նան ջան,- մխի­թա­րեց Էմ­ման,- «արկ­ղը» մեզ­նից խե­լոք ա: Հենց գի­տես ամեն ժա­ռան­գու­թյուն փող ու գանձ ա՞: Կա­րող ա անեծք ա մե­ջը, ճիշ­տը չբաց­վելն ա:

– Ին­քը բա­րի, մենք՝ բա­րի,- վրա բե­րեց Անա­հի­տը,- ի՞նչ գործ ու­նենք անեծ­քի հետ… ին­չի՞ պի­տի սաղ աշ­խար­հի ժա­ռան­գու­թյու­նը գանձ լի­նի, մե­րը՝ անեծք: Չնա­յած…- էլի վրեժխն­դիր հա­յաց­քով նա­յեց ճամպ­րու­կին:

– Ո՞վ էդ­քան զահ­լա ու­նի. Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի տա­րի­նե­րից հո­րոխ­պեր Հա­պե­տը ապա­հո­վու­թյան հա­մար մի մեծ արկ ու­նի պա­հած դե­զի տակ, էդ ան­տե­րը տանք տրա­քաց­նի, հար­ցը լուծ­վի գնա,- հան­կարծ հիշ­եց Մա­նա­նը:

– Է՞,- զար­մա­ցավ Էմ­ման,- արկ­ղը տրաք­վեց, մի­ջինն էլ կտ­րաք­վի. իմաս­տը ո՞րն ա:

– Չէ ախ­պեր,- հրա­ժար­վեց Փա­ռան­ձե­մը,- մենք ի՞ն­չա­տեր ենք, որ մեր ժա­ռան­գու­թյու­նը էդ­պես քա­մուն տանք: Ի վեր­ջո չի­մա­նանք՝ էդ մար­դը մեզ ի՞նչ ա կա­մե­ցել:

– Չգի­տեմ, պատ­մել եմ, թե չէ. տա­լիս յոթ տա­րե­կան լալ թո­ռին քյա­վառ­ցի մի գր­բաց աղո­թել ա, սկ­սել ա խո­սալ: Եթե պետք ա, հաս­ցեն իմա­նամ: Չնա­յած,- հո­գոց հա­նեց Էմ­ման,- ինձ որ լսեք՝ հա­մա­րենք մեր քու­րը չի մե­ռել, ժա­ռան­գու­թյուն չի թո­ղել: Հա­մա­րենք ճամպ­րու­կը չկա: Գնանք ու առաջ­վա պես ապ­րենք: Ապ­րանք ա, թող մնա, մի բա­նի պետք կգա:

– Կ­պայ­թե՛մ,- զսպ­ված լա­ցից խեղդ­վեց Փա­ռան­ձե­մը,- կպայ­թեմ, որ չբաց­վի: Էն խեղճ Մա­նանն էլ էն­տեղ ա հույ­սով…

– Համ­բե­րենք, էլի,- հո­գոց հա­նեց Էմ­ման,- Կբաց­վի, էլի, հո հա­վերժ փակ չի մնա՞: էն­քա՜ն առեղծ­վա­ծա­յին գաղտ­նիք­ներ են բաց­վում մի չն­չին, անն­շան պատ­ճա­ռով: Հեչ որ չէ՝ կփ­տի, մի­ջից մի բան դուրս կգա:

– Էդ ժա­մա­նակ մենք ո՞ւր կլի­նենք: Մենք դրա­նից շուտ կփ­տենք: Սենց բան կլ­նի՞. ու­րիշ­նե­րը ժա­ռան­գու­թյուն են ստա­նում՝ փա­ռա­վոր­վում են, մենք ստա­նում ենք՝ տանջ­վում: Ար­դեն հո­գուս հասց­րեց. պի­տի տամ Հայ­րա­պե­տը տրա­քաց­նի: Էլ չեմ դի­մա­նում,- սպառ­ված համ­բե­րու­թյամբ բռունց­քը սե­փա­կան կրծ­քին խփեց Փա­ռան­ձե­մը,- ոնց ու­զում ա լի­նի՝ պի­տի բա­ցենք, ճշ­մար­տու­թյու­նը պի­տի իմա­նանք՝ ի՞նչ ա մե­ջը:

– Ի՞նչ գործ ու­նես… ճշ­մար­տու­թյու­նը եր­կու բեր­նա­նի սուր ա՝ համ ասո­ղին ա ար­նո­տում, համ՝ լսո­ղին:

– էլ ար­նոտ­վե­լը ո՞նց ա լի­նում, խայ­տա­ռակ էղանք, մնա­ցինք:- Փա­ռան­ձե­մը ան­զոր նա­յեց ճամպ­րու­կին, ապա իր հար­յուր կի­լո քաշ­ը ծե­փեց հա­տա­կին ու, ինչ­քան հնա­րա­վոր է բարձր, լաց եղավ:

– Ի՞նչ ասեմ…- Փա­ռան­ձե­մի տա­ռա­պան­քին նա­յե­լով՝ խեղ­ճա­ցավ Էմ­ման,- հենց սկզ­բից էր պետք ձեռ քաշ­ել… նիս­յա գործ էր,- ճամպ­րու­կը զն­նե­լով՝ նա մի քա­նի ան­գամ կոշ­ի­կի քթով տկտ­կաց­րեց ճամպ­րու­կի փո­րին, «Ամեն կյանք ու­նի իր գաղտ­նի­քը, իր փակ արկ­ղը, որը եր­բեք չի բաց­վում ու­րիշ­նե­րի ներ­կա­յու­թյամբ»՝ մտա­ծեց: Ապա գնաց հարևան սեն­յակ, հետ եկավ՝ ձեռ­քին Շուշ­ի­կի արած ձե­ռա­գոր­ծը՝ դաշ­տա­յին ծա­ղիկ­ներ, ու եռա­ժա­նի մո­մա­կալ: Ճամպ­րու­կը քաշ­եց պա­տի տակ, ձե­ռա­գոր­ծը փռեց, դզմ­զեց, մո­մա­կա­լը դրեց վրան.

– Ը­հը,- ասաց,- լավ ա, սենց թող մնա:- Ու քայ­լեց դե­պի դու­ռը: Դռ­նե­րի մեջ շրջ­վեց ու հա­յաց­քը մո­մա­կա­լին՝

– Շա­բաթ օրե­րը ան­պայ­ման մոմ կվա­ռեք,- հանձ­նա­րա­րեց:

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *