Գործերը, Վիպակ

Քարտեզ առանց ցամաքի և ջրերի

Այդ շա­բաթ Մա­րա­տը տե­սավ բո­լոր մա­հա­ցած հա­րա­զատ­նե­րին։ Նրանք գա­լիս էին ե­րա­զում՝ խո­սում էին, կա­տա­կում, մտա­խոհ նա­յում, փի­լի­սո­փա­յում. ըստ կեն­դա­նու­թ­յան օ­րոք ի­րենց կե­ցութ­յան՝ մա­զե­րին փչած լա­քի հո­տով, ան­թե­րի ար­դու­կած շալ­վա­րով, տխմար շե­ֆի հետ կապ­ված դժգո­հութ­յուն­նե­րով, ծխե­լը թար­գե­լու հա­մար ծամ­վող ա­նա­նու­խի թար­մաց­նող հո­տով, ըն­տա­նե­կան կոնֆ­լիկտ­նե­րով, նև­րոզ­նե­րով՝ նույ­նութ­յամբ։ Բայց արթ­նա­նա­լիս ման­րա­մաս­նե­րը ջնջվում էին հի­շո­ղութ­յու­նից, և ըն­դա­մե­նը հի­շում էր, որ ե­րա­զում տե­սել է մա­հա­ցած այ­սինչ հա­րա­զա­տին։ Են­թադր­վում էր, որ նրանք ինչ-որ բան էին հու­շում կամ զգու­շաց­նում, բայց իր կյան­քում չէր նա­խա­տես­վում որևէ փո­փո­խութ­յուն, հա­նուն ո­րի կա­րե­լի էր թող­նել այն աշ­խար­հի տիե­զե­րա­կան խա­ղա­ղութ­յունն ու ե­րազ գալ։ Ի վեր­ջո նա այդ այ­ցե­րը դի­տեց ըն­դա­մե­նը ո­գի­նե­րի խաղ և շա­բաթ ե­րե­կո­յան, քնե­լուց ա­ռաջ կանգ­նեց պատշ­գամ­բում, ու­սի վրա­յով ե­րեք մեծ գլուխ սոխ շպրտեց դուրս, շշնջա­լով. «Ա­հա, վերց­րեք ձեր բա­ժի­նը և հե­ռա­ցեք»։ Դա միակ գի­շերն էր, որ նրան չայ­ցե­լեց և ոչ մի հա­րա­զատ։

Արթ­նա­ցավ՝ մտքում խնջույ­քը, որ պի­տի կազ­մա­կեր­պեր ի պա­տիվ այ­գու տան­ձե­նու հար­յու­րամ­յա­կի, ո­րի ճյու­ղե­րը թեև կա­նաչ էին, բայց ներսն ար­դեն փտել էր, և ե­րե­կո­յան ժա­մե­րին քա­մին խռռում էր սնա­մեջ կեղևի տակ։ Ան­կող­նում ծա­լա­պա­տիկ նստած, աչ­քե­րը ճմռե­լով ու հո­րան­ջե­լով, լրագ­րի լու­սանց­քում ճա­շա­ցանկ կազ­մեց։ Հյու­րե­րը բա­ցա­ռա­պես տղա­մար­դիկ էին լի­նե­լու և, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, մեն­յուն էլ պետք է բաղ­կա­ցած լի­ներ բա­ցա­ռա­պես մսե­ղե­նից ու ո­գե­լից խմիչք­նե­րից: Վեր­ջում մտա­ծեց, որ կա­րե­լի է սիրտ հո­վաց­նող մի բան, և ա­վե­լաց­րեց՝ սա­ռը ձմե­րուկ։ Գծիկ դնե­լով «ձմե­րուկ» բա­ռի դի­մաց, մտո­վի հաշ­վեց հյու­րե­րի քա­նա­կը և հան­կարծ պա­ղեց։ Նա հի­շեց, որ օ­րերս թեթևսո­լիկ հարևա­նու­հին ծննդա­բե­րել և ի­րե­նից հա­մա­ռո­րեն հայ­րութ­յուն է պա­հան­ջում, ու խնջույ­քը տան­ձե­նու տակ կա­րող է ըն­կալ­վել որ­պես ու­րա­խութ­յան ցույց հայ­րա­նա­լու առ­թիվ։ Մտո­վի ստու­գեց՝ որ­քա­նո՞վ­ է հնա­րա­վոր, որ ին­քը լի­նի ե­րե­խա­յի հայ­րը. ճիշտ այն­քա­նով, որ­քա­նով լու­սա­դե­մին նրա տնից գաղ­տա­գո­ղի հե­ռա­ցող տղա­մարդ­կան­ցից յու­րա­քանչ­յու­րը։ Բայց խո­րո­վա­ծի ա­ռա­ջին ճզզո­ցի և եր­գի ա­ռա­ջին ելևէ­ջի հետ, ու­զած-չու­զած՝ մար­դիկ մտա­ծե­լու են այդ մա­սին։ Հե­տաքր­քիր է՝ ին­չո՞վ­ է նա այդ լրբի աչ­քին ա­ռանձ­նա­ցել՝ որ­պես սեր­մա­ցու տղա­մա՞րդ, ու­մից ա­մոթ է ե­րե­խա չու­նե­նա­լը, թե՞ որ­պես հի­մար, ով խղճի խայ­թից կա­րող է զա­վակ կո­չել ան­գամ գոր­տին։ Ինչ որ է՝ վար­կա­բե­կիչ է։ Նեղսր­տած՝ թղթին շպրտե­լով խզզա­ցող մա­տի­տը, ի­ջավ ան­կող­նուց։ Մի­ջանց­քում դեմ առ դեմ հան­դի­պեց արծ­վին։

Արծ­վի հա­յաց­քը պահ­պա­նել էր գի­շատ­չութ­յու­նը: Կտու­ցը կեռ էր, ան­կյանք-փայ­տա­ցած. «Այս կտու­ցից դուրս թռած վայ­րի ի՜նչ­ ար­յու­նոտ ճի­չեր են պա­տա­ռո­տել օ­դը…»,- մտա­ծեց կտու­ցի վրա­յով մա­տը սա­հեց­նե­լով, ա­պա նա­յեց մա­տին նստած փո­շու սպի­տակ փա­ռին: Երբ արծ­վի կտու­ցին ար­յուն չկա, կար­ծես թե կազմ­ված է նույն նյու­թից, ինչ հա­վի չան­չը կամ մար­դու ե­ղուն­գը: Սե­փա­կան ե­ղունգ­նե­րին նա­յե­լով ժպտաց: Թռչնի թ­ևե­րը սար­սա­փազ­դու բաց էին և ընդգր­կում էին ա­հա­գին տա­րա­ծութ­յուն, բայց այդ բաց­ված­քը այլևս ­չէր նշա­նա­կում սլացք: Օ­դի մեջ մի փայ­լուն թի­թեռ վե­րու­վար ա­նե­լով ան­հե­տա­ցավ, ու նա մտա­ծեց, որ ե­թե խրտվի­լա­կը չտե­ղա­փո­խի սեն­յա­կի արևոտ կող­մը, փե­տուր­նե­րը կցե­ցոտ­վեն, կբսոր­վեն ու կլցվեն պատ­վան­դա­նի տակ, և ան­գամ թեթև քա­մուց կտա­րած­վեն՝ թռչնի պաղ գի­շատ­չութ­յու­նը ժա­ռան­գա­բար փո­խան­ցե­լով բո­լո­րին: Իր մտքից վա­խե­նա­լով՝ Մա­րա­տը ո­րո­շեց լվալ թռչնի թ­ևե­րը։ Օ­ճա­ռո՞վ, թե՞ ուղ­ղա­կի գոլ ջրով։ Իսկ գու­ցե ամ­բող­ջութ­յա՞մբ՝ բմբուլ­նե­րը օ­ճա­ռե­լով, գլուխն ու կեռ կտու­ցը՝ ուղ­ղա­կի ջրով։ Նա նո­րից մա­տը սա­հեց­րեց կտու­ցի եր­կայն­քով։ Այս­պես արևել­քի ար­քա­ներն էին ի­րենց հա­կա­ռա­կորդ­նե­րի խրտվի­լակ­նե­րը դնում պա­լատ­նե­րում՝ որ­պես սե­փա­կան հզո­րութ­յան ա­պա­ցույց և որ­պես սար­սափ անհ­նա­զանդ ծա­ռա­նե­րին։ Մա­տի ծայ­րով խառնշ­տեց բմբուլ­նե­րը. ա­սես դիտ­մամբ նյար­դայ­նաց­նում էր, ստու­գե­լու՝ որ­քա­նո՞վ­ է խրտվի­լակ։ Փո­շու թա­փան­ցիկ գա­լար­նե­րը ծմծմա­լով տա­րած­վե­ցին. ան­պայ­ման օ­ճա­ռով, մտա­ծեց։ Հի­մա դժվա­րը թռչնի թ­ևե­րի բաց­ված­քի լայ­նութ­յամբ տաշտ ճա­րելն էր։ Նա ձեռ­քը տա­րավ ծոծ­րա­կին՝ թա­ղում ո՞վ­ ու­նի նման հսկա տաշտ։ Ա­ջա­կողմ­յան հարևա­նը, կյան­քից չկշտա­ցող մի զա­ռամ­յալ, ով ա­մեն ա­ռա­վոտ գո­մի դռնե­րի մեջ կանգ­նած, հատ-հատ բռնում է դուրս վա­զող հա­վե­րին ու մա­տը թռչնի քա­մա­կը խո­թե­լով ստու­գում՝ կա­ծե՞ն։ Ե­թե մա­տը դեմ ա­ռավ ձվի, հա­վին ետ է շպրտում գոմ։ «Գար­շե­լի պա­ռավ,- շփեց վի­զը,- բայց մեծ տաշտ ու­նի։ Հա­նուն արծ­վի…»։ Քո­րեց ծոծ­րա­կը, ձեռ­քը քա­շեց ետ։ Նո­րից քո­րեց։ Այս ան­գամ ձեռ­քը դե­պի ծոծ­րա­կը տա­նե­լիս դի­պավ ինչ-որ սա­ռը, մե­տա­ղա­կան բա­նի։ Թե­քեց վի­զը, որ ստու­գի՝ ի՞նչ­ էր։

– Ձեռ­քերդ վեր,- ավ­տո­մա­տի փո­ղը չթո­ղեց, որ շրջվի։

«Գո­ղեր են»,- ան­ցավ մտքով։

– Ես փող չու­նեմ,- ե­ղավ բնազ­դա­յին պա­տաս­խա­նը։

– Մեզ քո փո­ղը պետք էլ չի,- խո­սո­ղը զեն­քով բո­թեց նրա վի­զը,- մենք գո­ղեր չենք։

– Բա ով­քե՞ր­ եք։

– Զին­վոր­ներ։

– Զին­վոր­նե՞ր։ Ո՞ւմ ­զին­վոր­նե­րը։

– Հայ­րե­նի­քի,- հնչեց սա­ռը։

– Ո՞ր ­հայ­րե­նի­քի։

– Մեր հայ­րե­նի­քի։

– Իսկ ո՞րն­ է ձեր հայ­րե­նի­քը։

– Ու­րեմն չգի­տես էլ… ձեր­բա­կալ­ված ես, ա­պո՛ւշ։

– Ին­չի՞ հա­մար,- շուն­չը կտրվեց։

– Դու խախ­տել ես հայ-թուր­քա­կան սահ­մա­նը։

– Ե՞րբ։

– Հենց հի­մա և հենց այս­տեղ,- «այս­տեղ» բա­ռի վրա խո­սո­ղը հա­տու դո­փեց հա­տա­կը։

– Բայց հենց հի­մա ես իմ ճա­շա­սեն­յա­կում եմ, դուք էլ ինձ հետ։ Էդ դուք եք խախ­տել…- զսպած զայ­րույ­թից վզե­րակ­նե­րը ցցվե­ցին, ձայ­նը խզվեց։ Փոր­ձեց շրջվել՝ արդ­յո՞ք­ ըն­կեր­նե­րից մե­կի չար կա­տա­կը չի։ Ավ­տո­մա­տի փո­ղը դարձ­յալ հա­մա­ռո­րեն կա­ռա­վա­րում էր վզի շար­ժու­մը, չթող­նե­լով, որ շրջվի։ «Ես ձեր…»,- ո­րո­շեց չեն­թարկ­վել: Նույն պա­հին ծանր խզա­կոթն ի­ջավ ծոծ­րա­կին, ող­նա­շա­րից կրճոց ե­լավ։ Մա­րա­տը շրմփաց գետ­նին։ Աչ­քե­րի առջև սևա­ցավ, ա­պա գույնզ­գույն կե­տե­րի քաո­սա­յին շար­ժում, ինչ­պի­սին ե­ղել է տիե­զե­րա­կան մեծ պայթ­յու­նից հե­տո։ Կի­սա­բաց աչ­քե­րով տե­սավ, թե ինչ­պես մուգ ար­յու­նը քթից վա­զեց գոր­գի կա­նաչ տերևնե­րի ու նրանց ա­րան­քում բեկ­ված լույ­սի դե­ղին շո­ղի վրա.

– Բայց ես իմ տանն եմ,- շշնջաց։

– Սա այլևս ­քո տու­նը չէ։ Սա պե­տա­կան սահ­ման է։

– Սահ­մա­նը ե­րեք գյուղ այն կող­մով է անց­նում,- բե­րանք­սի­վայր փռված ար­դա­րա­նում էր ու մտա­ծում՝ ի՞նչ ­փոխ­վեց աշ­խար­հում, երբ ին­քը տար­ված էր խրտվի­լա­կի սա­նի­տա­րա­կան մաք­րութ­յամբ։

– Ոչ բա­րե­կամս,- հա­կա­ճա­ռեց զին­վո­րի ան­հող­դողդ ձայ­նը,- սահ­մա­նը հո­սել է, ա­ռա­ջա­ցել։ Հի­մա անց­նում է քո տան մի­ջով։

Թեթևա­կի բարձ­րաց­նե­լով գլու­խը, Մա­րա­տը տե­սավ բազ­մա­թիվ ոտ­քեր՝ զին­վո­րա­կան սա­պոգ­նե­րով, իր գլխին նշան բռնած ավ­տո­մատ­նե­րի բազ­մա­թիվ փո­ղեր… Ու­զեց հա­գուս­տի գույ­նի ու ձ­ևի օգ­նութ­յամբ կռա­հել՝ հա՞յ­ են, թե՞ թուրք, գու­ցեև ռո՞ւս ­զին­վո­րի հա­մազ­գեստ է։ Բան չհաս­կա­ցավ. աշ­խար­հի բո­լոր զին­վոր­ներն ու­նեն նույն հա­մա­զգես­տը, դեմ­քի նույն ար­տա­հայ­տութ­յու­նը, նույն կա­լաշ­նի­կո­վը և նույն հա­մոզ­մուն­քը, որ ծա­ռա­յում են ա­մե­նա­սուրբ գոր­ծին՝ հայ­րե­նի­քի փրկութ­յա­նը։

– Ա­ռանց հի­մա­րութ­յուն ա­նե­լու, դան­դաղ վեր կաց,- հրա­մա­յեց իր վրա ուղղ­ված հրա­ցա­նի փո­ղը։

Մա­րա­տը հրա­մա­նը կա­տա­րեց։

– Հի­մա ձեռ­քերդ վեր, ոտ­քերդ լայն բա­ցած…- Այս հրա­մանն էլ կա­տա­րեց։ Ինչ-որ մե­կի վարժ ձեռ­քե­րը ո­տից գլուխ շո­շա­փե­ցին ի­րեն,- զին­ված չէ,- հայ­տա­րա­րե­ցին ձեռ­քե­րը։

– Դան­դաղ շրջվիր,- նո­րից պա­հան­ջեց ավ­տո­մա­տի փո­ղը։ Նա շրջվեց ու իր առջև տե­սավ զին­վո­րի եր­կու ա­ռողջ, սափ­րած ծոծ­րակ։

– Քայ­լի՛ր…- գո­չեց ան­հող­դողդ ձայ­նը. մի պահ լռու­թյուն՝ հրա­մա­յո­ղը օդ էր հա­վա­քում թո­քե­րը, ա­պա թնդաց հրա­մա­նը,-…քայ­լո՜ո՜ո՜վ ­մա՛րշ։

Դռան մոտ կանգ­նած զին­վո­րը հա­տու շար­ժու­մով բա­ցեց դու­ռը։ Սկզբում դուրս ե­կան դի­մա­ցից քայ­լող ա­ռողջ, սափ­րած ծոծ­րակ­նե­րը, ա­պա ին­քը, ա­պա՝ ետևից ե­կող զին­վոր­նե­րը։

Բա­ժա­նա­րար զո­լա­վոր սյու­ներ, փշա­լա­րեր, փշա­լա­րե­րի մի­ջով վնգա­ցող է­լեկտ­րա­կան հո­սանք, սահ­մա­նի ան­դոր­րը հսկող սահ­մա­նա­պահ­ներ, զին­վո­րա­կան դի­տա­կե­տեր, հե­ռա­դի­տակն անք­նութ­յու­նից ար­նա­կա­լած աչ­քե­րին սեղ­մած ար­թուն ժա­մա­պահ­ներ՝ այս ա­մենն անց­նում էր բա­կի մի­ջով։ Նա ցա­վով նա­յեց այ­գուն, ո­ր մնա­ցել էր սահ­մա­նից այն կողմ: Տեղ-տեղ ծա­ռե­րից կաթկ­թում էին մրգե­րը։ Խնձոր­նե­րը ցնցվում էին ծա­ռի վրա, քա­մին ո­լո­րում էր նրանց վզե­րը, թա­փով շոպռ­կում ճյու­ղե­րից ու ցփնում կա­նաչ­նե­րին։ Խնձոր­նե­րը խուլ աղ­մու­կով թմփում էին ցած, զարն­վում գետ­նին։ Բա­րակ կեղևը ճա­քում էր, ճա­քից շի­րա էր ծո­րում՝ թա­ցաց­նե­լով ըն­կած տե­ղը։ Զին­վոր­նե­րը խնձոր­նե­րի վրա գայ­թե­լով քայ­լում էին խո­տե­րի մի­ջով։ Մեկ-եր­կու­սը հենց նոր ըն­կած մրգե­րի մեջ նկա­տում էին հյու­թեղ, հա­սուն խնձոր­ներ, վերց­նում, փո­րի վրա մաք­րում ու ճթթո­ցով կծում էին։

Վար­դի թփե­րի տակ փոք­րիկ սե­ղան էր դրված։ Մի զին­վոր թփե­րի մեջ հա­յե­լու կտո­րը հար­մա­րեց­րել, սափր­վում էր։ Քիչ այն կողմ, սա­լո­րե­նու տակ, անձրևնե­րից գու­նա­թափ ու փտած շան բունն էր, ո­րի մոտ թու­լու­մուլ ըն­կած էր շղթան։ Շա՞նն­ էլ… Լավ է. հա­վա­նոցն անվ­նաս է, չնա­յած օր­վա այս ժա­մին սա­գերն ար­դեն կռկռա­լիս պի­տի լի­նեին։ Մոր­թել են։ Զին­վո­րի հա­մար կա՞ ա­վե­լի լավ սնունդ, քան թշնա­մու սա­գը։ Հնդկա­հա­վերն էլ։ ճտե­րին չեն ու­տի։ Շատ են լխպոր։ Բայց չեն էլ խնա­յի՝ կհա­րա­մեն, ուղ­ղա­կի կտրո­րեն և վերջ։ Լավ ա­րեց, որ այս տա­րի հորթ չա­ռավ։ Թշնա­մու ա­նարգ ա­տամ­նե­րի հա­մար հոր­թի մատ­ղաշ մի­սը մեծ պա­տիվ կլի­ներ։ Նո­րից ետ նա­յեց՝ փշա­լա­րե­րից այն կողմ սափր­վող զին­վո­րին. այդ­պես չի լի­նում, թշնա­մի­նե­րը պի­տի ի­րար սպա­նեն, իսկ սրանք թույլ են տա­լիս սափր­վել։ Կտրուկ կանգ ա­ռավ։

– Ա­ռա՛ջ,- բո­թեց ետևից ե­կո­ղը,- կկրա­կեմ։

– Գլխի ըն­կա,- ծի­ծա­ղեց Մա­րա­տը,- ֆիլմ եք նկա­րում։ Ինձ բան չեք ա­սել, որ սար­սափս բնա­կան լի­նի։

– Հա, դու էլ Ա­լեն Դե­լոնն ես,- ետևից խփե­ցին մեջ­քին,- քայ­լի՛ր։

– Բա ին­չի՞ չեք կրա­կում։ Կես մետ­րի վրա թշնա­մին է և սափր­վում է։

– Պայ­մա­նա­կան խա­ղա­ղութ­յուն։ Զի­նա­դա­րար մինչև ե­րե­կո, ո­րից հե­տո պա­տե­րազ­մը կվերսկս­վի։

– Խեղճ տղա,- նա նո­րից ետ նա­յեց սափր­վող զին­վո­րին, ո­րը հեռ­վից ար­դեն հա­զիվ էր երևում,- փաս­տո­րեն սափր­վում է, որ մահ­վա­նը քա­ղա­քա­վա­րի դի­մա­վո­րի։

Ետևից ե­կո­ղը նո­րից խզա­կո­թով բո­թեց.

– Զգու­շաց­րել եմ չէ՞…­ ոչ մի ծպտուն…

Նա կախ գցեց ոտ­քը ինչ-որ բան հաս­կա­նա­լու հա­մար, բայց թի­կուն­քից հրե­ցին՝ ա­րա՛գ, ա­րա՛գ, տե­ղա­վո­րե­ցին մե­տա­ղա­կան հաստ կո­ղե­րով ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­յում։ Մե­քե­նան շարժ­վեց։ Ուր­ցի թունդ հո­տից հաս­կա­ցավ, որ ուխ­տա­տե­ղի մոտ են։ Փոք­րիկ պա­տու­հա­նից նա­յեց դուրս։ Այս­տեղ ևս ­թեժ պա­տե­րազմ էր. կրա­կոց­ներ, ար­յուն, հրա­ման­ներ, կա­րե­կից դեմ­քե­րով գթութ­յան քույ­րեր։ Սահ­մա­նը տե­ղա­շարժ­վել և հի­մա անց­նում էր ու­ղիղ ուխ­տա­տե­ղի մեջ­տե­ղով։ Անց­նող տան­կե­րի թրթուր­նե­րը այն­պես էին կռթկռթաց­նում, ծա­մում-թա­փում չոր հո­ղը, որ նրանց հզո­րութ­յու­նը կաս­կած չէր հա­րու­ցում։ Մնում էր սպա­սել ու տես­նել, թե տան­կե­րը որ­տեղ են կանգ առ­նե­լու, ինչ զին­վոր­ներ են ցած թափ­վե­լու դրանց կլոր ե­րախ­նե­րից։

Տան­կե­րի ետևից գնում էր նոր, փո­շուց դեռևս չ­կեղ­տոտ­ված կո­ղե­րով բեռ­նա­տար, ո­րի թափ­քին զվարթ զին­վոր­նե­րը դրո­շա­կի փո­խա­րեն ցու­ցադ­րա­բար գրկել էին ազ­նիվ մե­տա­ղից ձուլ­ված խա­չը։ Բեռ­նա­տա­րի հաստ ա­նիվ­նե­րի տակ բզոր­ված հո­ղը ծամծմ­վում, թռչում էր աջ ու ձախ։ Զին­վոր­նե­րը ի­րար հրմշտե­լով ցած թռան թափ­քից ու խա­չը գրկած շարժ­վե­ցին ուխ­տա­տե­ղի, ո­րը դա­րե­րի ըն­թաց­քում այ­լա­սեր­վել էր՝ եր­բեմն հայ էր, եր­բեմն թուրք, եր­բեմն Քրիս­տոս էր, եր­բեմն Մու­համ­մեդ…

Զին­վոր­նե­րը գա­լիս էին եր­կու կող­մից էլ. ե­կե­ղե­ցու աջ կող­մից՝ ռու­սա­կան տան­կե­րը, ո­րոնք ա­ռայժմ նշա­նա­կում էին հա­յե­րի հզո­րութ­յու­նը և բե­րում էին գրի­գոր­յան ոս­կե­ջրած խա­չը, և ձա­խից՝ դարձ­յալ ռու­սա­կան տան­կե­րը, ո­րոնք ըստ էութ­յան նշա­նա­կում էին թուր­քե­րի հզո­րութ­յու­նը և բե­րում էին ար­ծա­թա­գույն կի­սա­լու­սի­նը։ Մե­քե­նա­նե­րին ու­ղեկ­ցում էին զին­ված շա­րաս­յուն­ներ, ուր զին­վոր­նե­րը բո­լորն էլ նոր հա­գուստ­նե­րով էին, ո­րով­հետև ու­ղեկ­ցում էին սրբութ­յու­նը և ի­րենց տես­քը պետք է լի­ներ պա­հին վա­յել։

Նա նա­յում էր ու դեռևս ­չէր կռա­հում, թե վա­ղը ո՞ր­ երկ­րի թեր­թե­րը կգրեն հաղ­թա­նա­կի մա­սին, ո­րով­հետև մեկ թուր­քերն էին հա­նում, դեն նե­տում գրի­գոր­յան խա­չը, փո­խա­րե­նը տե­ղադ­րե­լով ազ­նիվ մե­տա­ղից ձուլ­ված լուս­նի մա­հի­կը, մեկ հայ զին­վոր­ներն էին դեն նե­տում մա­հի­կը, և փո­խա­րե­նը ե­կե­ղե­ցու գա­գա­թին շող­շո­ղում էր գրի­գոր­յան խա­չը։

Զին­վոր­նե­րը բարձ­րա­նում էին եր­կու կող­մից էլ։ Լսվում էին կրա­կոց­ներ: Ընկ­նում էին եր­կու կող­մից էլ: Զան­գա­կա­տանն ար­դեն մար­դիկ կա­յին: Մարդ­կանց մեջ շող­շո­ղում էին թուր­քա­կան լուս­նի մա­հի­կը և հայ­կա­կան գրի­գոր­յան խա­չը։ Մա­հիկն ու խա­չը մեկ սա­հում էին ա­ռաջ, մեկ լո­ղում ետ, ա­պա ջրա­սույզ լի­նում, դուրս գա­լիս այլ տե­ղից։ Զին­վոր­նե­րը ձեռ­նա­մար­տի էին բռնվել. մի հայ թուրք սպա­նեց զան­գա­կա­տա­նը, մի թուրք էլ նրան սպա­նեց… Աղ­մու­կը չէր դա­դա­րում, ընկ­նող զին­վո­րի ձեռ­քից նրա զի­նա­կի­ցը խլում էր խա­չը կամ մա­հի­կը ու մղվում ա­ռաջ… Մի պահ թվաց՝ թուր­քե­րը հաղ­թե­ցին, ևս ­մի քայլ, և կի­սա­լու­սի­նը կհայտն­վի ե­կե­ղե­ցու գա­գա­թին։ Բայց մի հայ զին­վոր մա­հի­կը խլե­լով՝ նե­տեց հե­ռու։ Մի թուրք կտրեց նրա կո­կոր­դը՝ ետ խլե­լով մա­հի­կը. պայ­քարն ի­րոք դա­ժան էր, ո­րով­հետև խոս­քը սրբութ­յան մա­սին էր, և պար­տութ­յու­նը նշա­նա­կե­լու էր սե­փա­կան աստ­ծո պար­տութ­յուն։ Բո­լոր կող­մե­րից գա­լիս էր նոր հա­մալ­րում, ա­մեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Մա­րա­տը փոք­րիկ պա­տու­հա­նից մարտն էր դի­տում. դեռ եր­կար կտևի մինչև պարզ­վի, թե որ երկ­րի թեր­թե­րը կփա­ռա­բա­նեն սե­փա­կան բա­նա­կը, դեռ եր­կար կտ­ևի մինչև ուխ­տա­տե­ղի գլխին փայլփ­լա որևէ խորհր­դա­նիշ, իսկ այդ ըն­թաց­քում ին­քը մե­նակ էր, չկար ոչ մի աստ­ված, չկար մե­կը, ո­րին կա­րե­լի էր ա­պա­վի­նել ու ա­ղո­թել։

Ա­նիվ­նե­րի տա­կից թանձր փո­շի հա­նե­լով, մե­քե­նան գնում էր դե­ղին կա­վա­հո­ղի վրա­յով։ Մո­տա­կայ­քում ռումբ պայ­թեց՝ բզիկ-բզիկ ա­րեց ճա­նա­պար­հը, նե­տեց դե­սու­դեն։ Հո­ղի ծվեն­նե­րը թռվռա­ցին, բզզա­ցին օ­դում, ա­պա թափ­վե­ցին ցած և նրան­ցից միայն մշուշ ու ամպ մնաց։ Մե­քե­նա­յի ա­ռաջ, հենց ճամ­փի մեջ­տե­ղը մեծ փոս բաց­վեց, ո­րը մութ փո­շի էր ծխում, ինչ­պես հենց նոր արթ­նա­ցած հրա­բուխ՝ դեռ ծմրկտում էր, հա­զալ-քխկա­լով թո­քե­րը մաք­րում. թվում էր հո­ղի ներ­սը եռք է ըն­կել, սկզբում ծուխ է փռփշտում, հե­տո՝ հե­տո բոց ու լա­վան կժայթ­քի։ «Վայ քու…- բղա­վեց վա­րոր­դը,- շան բախտ ու­նենք, հեշտ պրծանք»։ Սա­պա­տա­վոր բլուր­նե­րի ա­րան­քում մե­քե­նան կանգ ա­ռավ։ Զին­վոր­նե­րը ցած թափ­վե­ցին մե­քե­նա­յից, հա­վաք­վե­ցին ի­րար գլխի, գոռ­գո­ռա­լով խո­սե­ցին, կար­ծիք­ներ փո­խա­նա­կե­ցին ճա­նա­պար­հը շա­րու­նա­կե­լու մա­սին։ Բա­ռե­րը չէին լսվում։ Մա­րա­տի շշմած, ըն­դար­մա­ցած ու­ղե­ղին մի միա­լար գվվոց էր հաս­նում։ Մինչև մե­կը շրջվեց մե­քե­նա­յի կող­մը ու հարց­րեց.

– Բա սրան ի՞նչ­ ա­նենք։

– Խփենք՝ էլ ի՞նչ, հո հետ­ներս քարշ չենք տա։

Գե­րուն ի­ջեց­րին մե­քե­նա­յից.

– Փաս­տաթղ­թերդ։

– Տանն են։

– Փաս­տաթղ­թե՛րդ,- ա­վե­լի կտրուկ գո­ռաց հարց­նո­ղը,- անձ­նա­գի՛րդ։

– Տանն են, գնա՞մ-­բե­րեմ։

– Հի­մար մի ձ­ևա­ցիր։ Դրանք պի­տի միշտ հետդ լի­նեն։ Փաս­տաթղ­թե՛րդ։ Ազ­գութ­յո՛ւնդ։ Շուտ, ա­սա՝ ո՞վ­ ես, հա՞յ­ ես, թե թուրք։

– …

– Ժա­մա­նակ չու­նենք։ Շուտ պա­տաս­խա­նիր՝ հա՞յ­ ես, թե թուրք,- կա­տա­ղած՝ կա­լաշ­նի­կո­վը դեմ էին տվել կրծքին:

Նա դան­դաղ թե­քեց գլուխն ու ու­սի վրա­յով նա­յեց. տես­նես ով­քե՞ր­ են սահ­մա­նից այս կողմ ե­ղող­նե­րը և ով­քեր՝ այն, ի՞նչ­ է նշա­նա­կում այս փշա­լա­րե սահ­մա­նը, ի՞նչ ­պա­տե­րազմ է սա, որ ա­ռանց ի­մաց տա­լու ներ­խու­ժել է կյանք, ի՞նչ ­սահ­ման է սա՝ հայ-թուր­քա­կա՞ն, ռուս-վրա­ցա­կա՞ն, հայ-պարս­կա­կա՞ն… ­Հա­յաց­քը հա­կած սե­փա­կան կրծքին՝ կա­մա­ցուկ հարց­րեց.

– Ու­զում եք ո՞վ ­լի­նեմ։

– Սա խո­րա­մանկ հայ է,- ա­սաց վա­րոր­դը,- իսկ հա­յե­րեն գի­տե՞ս։

– Գի­տեմ։

– Կա­րո՞ղ­ ես հա­յե­րեն ա­սել՝ ես Անդ­րա­նի­կի մե­րը…- ու թուր­քե­րեն այ­լան­դակ հայ­հո­յեց,- տես հա՜,- չա­րաճ­ճի նա­յեց,- տես հա՝ ես էլ հա­յե­րեն գի­տեմ։

– Ես Անդ­րա­նի­կի մե­րը…- Մա­րա­տը հայ­հո­յան­քը թարգ­մա­նեց հա­յե­րեն։ Զին­վոր­նե­րը տա­րա­կու­սած ի­րար նա­յե­ցին։ Մա­րա­տը մտա­ծեց, որ վատ է հայ­հո­յել ու ա­վե­լաց­րեց,- տո՛ Անդ­րա­նի­կի մե՛րն­ էլ… հե՛րն­ էլ… քե­ռու կնիկն էլ…

Զին­վոր­նե­րից մե­կը զար­ման­քից սու­լեց.

– Լա՜վ­ էլ հա­յե­րեն գի­տի։ Խփենք թող գնա՝ հայ է։

– Բայց ես հայ­հո­յե­ցի Անդ­րա­նի­կին։ Ես ոնց կա­րող եմ հայ լի­նել։ Ուղ­ղա­կի նրանց հետ Սա­դախ­լո­ւում առևտուր եմ ա­րել, ո­րոշ բա­ռեր սո­վո­րել եմ։

– Խփե՛լ, խփե՛լ- շու­տա­սե­լու­կի պես կրկնեց ա­վա­գը,- կաս­կած չու­նեմ՝ խո­րա­մանկ հայ ես՝ Անդ­րա­նի­կին էլ կհայ­հո­յես, Քրիս­տո­սին էլ, մե­նակ կա­շիդ պրծաց­նես, իսկ հենց պրծար… Քո նման­նե­րին շա՜տ­ ենք տե­սել։ Խփե՛լ։

Կող­քին կանգ­նած զին­վո­րը ավ­տո­մա­տով ցույց տվեց դի­մա­ցի բարձր քա­րը.

– Գնա կանգ­նիր էն­տեղ։

Բայց նա, որ բարձ­րա­հա­սակ էր ու գա­գա­թից ճա­ղատ, ըմ­բոս­տա­ցավ.

– Ոնց թե՝ խփենք։ Նրանք մեր գյու­ղե­րը գրա­վեն, իսկ մենք խփե՞նք. էդ­պես կարճ ու կոնկ­րե՞տ։ Եր­բեք չես ի­մա­նա՝ մեր գնա­ցա՞ծ ­տեղն է ա­վե­լի լա­վը, թե՞ մնա­ցած. նրան տան­ջել է պետք:

– Ծե­ծե­լով սատ­կաց­րեք, շպրտեք սահ­մա­նից էն կողմ, թող ի­մա­նան…

Մա­րա­տը վա­խե­ցած նա­յեց երկ­տակ, հաստ փշա­լա­րին, որ քա­շել էին ի­րենց գյու­ղի դաշ­տե­րով, ու մեջ­քին զգաց զին­վո­րա­կան սա­պո­գի հար­վա­ծը։ Եվ դարձ­յալ ող­նա­շա­րից կրճոց ե­լավ ու բե­րանք­սի­վայր փռվեց՝ գլու­խը խփե­լով տաք հո­ղին։

Զին­վոր Հայ­կը ման­կուց վա­խե­նում էր մթից ու հի­մա ավ­տո­մա­տը գրկած, զգաստ ու սթափ սահ­մա­նի եր­կայն­քով գնալ-գա­լիս մտքում ա­ղա­չում էր՝ գո­նե մի բու, մո­ծակ, մի քար գլոր­վի… հա­մա­ձայն էր ան­գամ օ­ձի. մի շար­ժում, որ մութն էս­քան մե­ռե­լա­յին չլի­ներ։ Երբ զին­վո­րա­կան կա­նո­նա­վոր քայլ­քով հաս­նում էր սահ­մա­նի վեր­ջը, քիթ քթի հան­դի­պում սե­փա­կան տա­րած­քը հսկող մեկ այլ զին­վո­րի, պատ­վի առ­նում, ետ շրջվում ու քայ­լում հսկո­ղութ­յան գո­տու մյուս ծայ­րը, եր­ջան­կութ­յան ու թեթևութ­յան զգա­ցում էր իջ­նում վրան: Թեև չէին խո­սում ի­րար հան­դի­պե­լիս, թեև չոր-չոր, կտրուկ շար­ժում­նե­րով ձեռ­քը տա­նում ճա­կա­տին ու ի­ջեց­նում էին, բայց հաս­կա­նա­լի էր, որ խա­վա­րում մե­նակ չէ, թե­կուզ կի­լո­մետ­րի վրա՝ շունչ կա հե­տը:

Հեր­թա­կան շրջա­դար­ձին նա հո­ղի վրա շար­ժում նկա­տեց։ Վա­զե­լով մո­տե­ցավ ու վա­խից օդ կրա­կեց: Կրա­կո­ցի վրա վա­զե­ցին այլ զին­վոր­ներ: Ըն­կեր­նե­րին տես­նե­լով՝ նա հա­մար­ձա­կութ­յուն ստա­ցավ ու կռա­նա­լով՝ զար­մա­ցավ…

Մո­տե­ցած­նե­րից մե­կը պպզեց, աչ­քե­րը չորս ա­րած տնտղեց գտա­ծոն.

– Ծո­վա­հեն­նե­րի լեզ­վով ա­սած՝ ա­վար:- Շու­ռու­մուռ տվեց։- Հա­մազ­գես­տով չէ։ Կո­շիկ­նե­րով է, ոչ թե զին­վո­րա­կան սա­պոգ­նե­րով… հա­մե­նայնդեպս մարդ է, տա­րեք, կճշտենք:

– Հե­տաքր­քիր է՝ ով է։- Զին­վոր­նե­րից մե­կը տնքա­լով բարձ­րաց­րեց Մա­րա­տին, տվեց մյու­սի շա­լա­կը:

– Ե­սի՞մ։ Զին­վո­րի նման չէ. կամ թշնա­մի, կամ մո­լոր­յալ գի­շե­րով էլ ո՞վ ­կա­րող է լի­նել՝ սի­րած կի՞ն,- թու­թու­նի մու­խը քթե­րից հա­նե­լով խնդմնդաց մեկ այլ զին­վոր,- ով ա­սես՝ հնա­րա­վոր է լի­նի, մա­նա­վանդ էս ղռե­րում:

– Կեն­դա­նի լի­ներ, կա­սեինք պա­տե­րազ­մի ձայ­նե­րից վա­խե­ցել, սա­րե­րից է փա­խել, բայց մարդ է։ Իսկ գու­ցե Գաբ­րիել հրեշ­տա՞կն­ է մեզ այ­ցե­լել։

– Էս­պես ծեծ­վա՞ծ։

– Պա՜հ,- վա­խից կա­տա­կեց զին­վոր Հայ­կը,- էս ի՜նչ ­տե­ղը տե­ղին պա­տե­րազմ է՝ Գաբ­րիել հրեշ­տակն էլ է բմբլա­հան ե­ղել։

– Էդ բո­լո­րը հեչ,- տնքաց նրան իր շա­լակն առ­նո­ղը,- գո­նե ստու­գե՞լ­ եք՝ ո՞ղջ­ է, էս ծան­րութ­յու­նը ի­զուր քարշ չտամ:

Հայ­կը ու­շա­դիր շո­շա­փեց Մա­րա­տի դաս­տա­կը, զար­կե­րակ չգտավ.

– Հա­մե­նայնդեպս՝ դեռ տաք է… այ քեզ հա­նե­լուկ՝ որ­տե­ղի՞ց բս­նեց մեկ վայրկ­յա­նում։

– Պարզ չէ՞՝ մեզ ձեռ են առ­նում։ Չա­րաց­նում են, որ հա­րա­բե­րա­կան ան­դոր­րը խախ­տենք:

– Դու հա­վա­տո՞ւմ­ ես, որ թուր­քի ձե­ռից ողջ մարդ պրծնի։- Բայց ստու­գեց՝ քա­ցով խփեց Մա­րա­տի ոտ­քին, որ զին­վո­րի ետևից քռքաշ, հո­ղը քե­րե­լով գնում էր:- Ձեն չկա, մե­ռած է։

– Իսկ ին­չի՞ են գցել սահ­մա­նից էս կողմ։ Որ վա­խեց­նե՞ն։

– Հա­մոզ­ված եմ՝ սա թուրք է։ Սպա­նել են, գցել մեր կող­մը, որ ա­պա­ցու­ցեն հա­յե­րի մե­ղա­վո­րութ­յու­նը։ Ինչ-որ պատ­ճառ պե՞տք­ է կռի­վը վերսկ­սե­լու հա­մար…

– Խել­քի մոտ է. դա կոչ­վում է թուր­քի քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Բայց մենք հենց նրա­նով ենք հայ, որ թուր­քից խե­լոք ենք, իսկ հրեա­յից՝ ոչ այն­քան,- ծի­ծա­ղե­ցին,- հի­մա կվերց­նենք ու կվե­րա­դարձ­նենք ի­րենց դիա­կը։

Ձայ­նե­րը սա­ռե­ցին։ Լսե­լի էր միայն ծան­րութ­յան տակ տնքա­ցող շնչա­ռութ­յու­նը։ Ի վեր­ջո սահ­մա­նը հա­տող փշա­լա­րե­րի տա­կով գաղ­տա­գո­ղի, սա­ռը գետ­նին մար­մի­նը հրե­լով, ոտ­քե­րով, հրա­ցան­նե­րի խզա­կո­թե­րով բո­թել-բոթ­բո­թե­լով, խցկե­ցին թշնա­մու տա­րածք։

Թուր­քե­րը նրան գտան ի­րենց նե­տած տե­ղից հի­սուն մետր հե­ռու.

– Մեզ ձեռ են առ­նում։

– Դրանք կռվի մեջ գա­զան են, ա­մեն ին­չի վրա թքած ու­նեն, ան­գամ յու­րա­յի­նի։

– Դե որ էդ­պես է, վերց­րեք ետ շպրտեք ի­րենց դիա­կը։ Մեր շներն ան­գամ հա­յի միս չեն ու­տում: Շպրտեք ի­րենց։

Եր­կուսն ան­մի­ջա­պես թշնա­ման­քով նետ­վե­ցին, հայ­հո­յե­լով ու թքե­լով մար­մի­նը բարձ­րաց­րին, փշա­լա­րե­րի վրա­յով շպրտե­ցին։

Աչ­քե­րը կի­սա­բաց, արտևա­նունք­նե­րի ա­րան­քից նա տես­նում էր միայն սա­պո­գի քի­թը: Ռե­զի­նե հաստ, հու­սա­լի տա­կե­րի վրա նստած կլոր քի­թը պինդ էր ու կո­պիտ։ Այդ կո­շի­կը ցցվել էր Մա­րա­տի աչ­քե­րի դեմ-հան­դի­ման: Մա­րա­տը ակն­դետ նա­յում էր սա­պո­գի ար­նոտ քթին և փոր­ձում հաղ­թա­հա­րել ցա­վը:

– Ո՞ղջ­ ես, թե՞ մե­ռած, ձեն հա­նի,- բղա­վում էր խփո­ղը՝ հար­վա­ծե­լուց շնչակ­տուր,- ո՞ղջ­ ես, թե՞ մե­ռած:

– Հանգս­տա­ցիր, ողջ է,- ա­սաց մի ու­րիշ ձայն,- հրեն թար­թիչ­նե­րը թփթփում են։

Նրա վրա դույ­լով ջուր շփե­ցին, սպա­սե­ցին մի քա­նի րո­պե, մինչև կու­չու­ձիգ լի­նե­լով ձգվեց քա­րե հա­տա­կին, խռպոտ թա­ռանչ ար­ձա­կեց ու ան­շար­ժա­ցավ:

– Մե­ռա՞վ։

– Դրանք չեն մեռ­նում՝ սատ­կում են,- ոտ­քե­րից բռնած՝ քարշ տվե­ցին, տա­րան:

Երբ բա­ցեց աչ­քե­րը, ա­ռա­ջին բա­նը, որ տե­սավ, հա­մա­չափ տա­ռե­րով գրված պլա­կատն էր.

«Հրա­ման հայ­րե­նի­քի մար­տիկ­նե­րին

 Խստիվ ար­գել­վում է ստո­րաց­նել հա­կա­ռա­կոր­դի կա­նանց ու ե­րե­խա­նե­րին, տան­ջանք­ներ ու կտտանք­ներ կի­րա­ռել գե­րի­նե­րի նկատ­մամբ, ա­նար­գել դիակ­նե­րը։

Սույն հրա­մա­նը խախ­տող­նե­րը կդատ­վեն պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կի օ­րենք­նե­րով:

11.10.90»:

Քննի­չը նստած էր ժայ­ռա­փոր սե­նա­կում, ար­մունկ­նե­րով հեն­ված դա­րա­վոր ծա­ռի հաստ քո­թու­կին՝ աջ կող­մում երկ­րի դրո­շը, ձա­խում՝ Մա­սիս­նե­րի մա­կե­տը՝ գա­գաթ­նե­րին գիպ­սե ձյուն։ Քո­թուկ-սե­ղա­նին օբ­սի­դիա­նից ժա­մա­ցույց կար, թղթա­պա­նակ, քար­տեզ­ներ։

– Չշարժ­վե՛ս,- հրա­մա­յե­լով՝ նրան ծե­փե­ցին ա­թո­ռին, ու զին­վոր­նե­րից եր­կու­սը ներ­սի կող­մից ար­ձա­նա­ցան դռնե­րի մոտ, եր­կու­սը՝ դրսի։ Քննի­չը քսան րո­պեի չափ քար­տեզն էր զննում, ա­պա վերց­րեց մա­տիտն ու նշում ա­րեց: Հե­տո միա­միտ նա­յեց իր ա­ռաջ ու տե­սավ գե­րուն.

– Թո՛ւրք։- Բղա­վեց կարճ ու կոնկ­րետ:- Գի­տե՞ս ­թուրքն ինչ է։ Դա ազ­գութ­յուն չէ, այլ մակ­դիր։ Օ­րի­նակ Հիտ­լե­րը թուրք էր։

– Ես ոչ մի կապ չու­նեմ Հիտ­լե­րի հետ, թուր­քե­րի հետ որ՝ առ­հա­սա­րակ…

– Կա­րե­լի է կար­ծել, ինձ են ձեր­բա­կա­լել սահ­մա­նի վրա։

– Հաս­կա­նո՞ւմ­ եք, էս կող­մե­րում սահ­մա­նը սո­ղում է օ­ձի պես, հո­ղը հո­սում է ոտ­քիդ տա­կից. ողջ կյան­քում ապ­րել ես մի երկ­րում, բայց սո­ղան­քի պատ­ճա­ռով հան­կարծ հայտն­վում ես մեկ այլ երկ­րում… Ես մե­ղա­վոր չեմ, որ այդ պա­հին սահ­մա­նը ո­րո­շել է անց­նել իմ տան մի­ջով։

– Թուրք ես, չես խա­բի, վրիցդ շան հոտ է գա­լիս։

– Հոտ ի­րոք գա­լիս է,- տնքաց Մա­րա­տը ծանր շնչե­լով,- ո­րով­հետև ա­նիծ­ված­նե­րը շան ծեծ տվին, հար­վա­ծում էին փո­րիս, ու չկա­րո­ղա­ցա մե­զը պա­հել։

– Թուրք ես, խո­րա­ման­կութ­յուն մի ա­րա,- քննի­չը բռունց­քով ծե­ծեց քո­թուկ-սե­ղա­նը,- հայն ի՞նչ ­գործ ու­նի սահ­մա­նից էն կողմ։ Սահ­մա­նից էն կողմ ոչ մի հայ չի մնա­ցել։ Նույ­նիսկ հա­յի գե­րեզ­ման չի մնա­ցել… չնա­յած դրանք մեր պա­պա­կան հո­ղերն են, թո՛ւրք…- դըբ, դըբ, դըբ՝ գնա­լով ա­վե­լի կա­տա­ղի ծե­ծեց շան­թա­հար քո­թու­կը։

– Թուր­քե­րի հերն եմ ա­նի­ծել,- տնքաց Մա­րա­տը,- …դրանք մարդ չեն։ Հա­վա­տա­ցեք՝ ես հայ եմ։

…Ծե­ծին կես ժամ դի­մա­ցավ։ Երբ ար­դեն ան­շար­ժա­ցել էր, մի դույլ սա­ռը ջուր շփե­ցին վրան։ Մե­կը կռա­ցավ ու ժպտա­լով հարց­րեց.

– Հը՞, ա­ռաջ­վա պես է­լի հա՞յ­ ես:

Նա դող­դո­ղաց­րեց փայ­տա­ցած շուր­թերն ու ճա­կա­տից հո­սող ար­յան մի­ջից նա­յե­լով շշնջաց.

– Ես էլ եր­բեք հայ չեմ ծնվի:

Եր­կու զին­վոր փնթփնթա­լով ներս մտան:

– Ու­րիշ­նե­րը դեռ չե­կած՝ ար­դեն մար­տի դաշ­տում են, իսկ մեզ ի՞նչ­ են տա­լիս,- ցու­ցա­մա­տը ուղ­ղեց դե­պի հա­տա­կը,- բեռ­նակ­րի գործ:

– Իմ կար­ծի­քով՝ խնա­յում են:

– Սա խնա­յե՞լ­ է,- նա նո­րից ցույց տվեց գետ­նին թու­լու­մուլ ըն­կած մար­մի­նը,- ինչ­քան կեղ­տոտ գործ կա, մեզ են տա­լիս,- փնթփնթա­լով ո­տու­ձեռ ա­րած մի քա­նի քայլ տա­րան: Հե­տո դրե­ցին գետ­նին, գլխա­վերևում կանգ­նած ծխե­ցին ու ոտ­քե­րից քարշ տա­լով տա­րան բան­տա­խուց:

Բջիջ առ բջիջ մար­մի­նը մրմռում էր, քուն­քի մոտ այ­րոց կար: Բնազ­դա­բար տնքաց։

– Ե­թե մի կում օ­ղի լի­ներ…- փսփսաց մե­կը,- ա­ռա­վոտ­յան որ հեր­թը փոխ­վի, մյուս հսկի­չը կար­գին տղա է, կու­զենք:

Դու­ռը ճռռաց։ Աչ­քե­րը կկո­ցած նա­յեց՝ փայտ­յա, տեղ-տեղ փտած դռնից մտնում էին եր­կու հո­գի։ Դռան ետևում ձիգ կանգ­նած էր հեր­թա­պա­հը, հա­վա­նա­բար քնից նոր արթ­նա­ցած՝ աչ­քե­րը ճմռե­լով հո­րան­ջում էր։ Ե­կող­նե­րից մե­կը տնքա­լով պպզեց Մա­րա­տի կող­քին, սեղմր­տեց կո­պե­րը, վեր­քե­րը։

– Բժիշկ, հնա­րա­վո՞ր­ է, որ հի­շո­ղութ­յու­նը կորց­րած լի­նի,- խու­զար­կու հարց­րեց նրան ու­ղեկ­ցո­ղը:

– Հնա­րա­վոր է. հի­շո­ղութ­յան կո­րուստ… հար­ված­նե­րից լի­նում է… Նման դեպ­քե­րում շատ հա­ճախ։

– Իսկ հնա­րա­վո՞ր­ է, որ ձ­ևաց­նի։

– Ձ­ևաց­նի՞։ Դա էլ է հնա­րա­վոր։

– Հի­մա ձ­ևաց­նո՞ւմ­ է, թե՞ չէ,- մտքից, որ բժիշ­կը պաշտ­պա­նում է Մա­րա­տին, ու­ղեկ­ցո­ղը գո­ռաց։

– Ճշտե­լու հա­մար ժա­մա­նակ է պետք, իսկ պա­տե­րազ­մում ժա­մա­նա­կը կյանք է։ Թո­ղեք ապ­րի, գո­նե ո­րոշ ժա­մա­նակ, և կպարզ­վի։

– Չենք էլ պատ­րաստ­վում սպա­նել,- ար­հա­մար­հա­կան նե­տեց ու­ղեկ­ցո­ղը,- ե­րեկ գե­նե­րալ ենք վեց­րել, էս քնձռոտն ինչ­նե­րի՞ս­ է պետք։

Պա­տի տակ կուչ ե­կած մյուս գե­րին ծնկնե­րը գրկած հետևում էր բժշկի շար­ժում­նե­րին: Երբ բժիշ­կը զննումն ա­վար­տեց, ու­ղեկ­ցող զին­վո­րը ոտ­քով հար­վա­ծեց մյուս գե­րուն.

– Գնա­ցինք։ Ա­րա՛գ, ա­րա՛գ…

­Սա ան­մի­ջա­պես վեր թռավ։

– Սպա­նե­լո՞ւ,- Մա­րա­տը հա­յաց­քը հա­ռեց զին­վո­րի դեմ­քին:

– Ին­չի՞ սպա­նե­լու, փո­խա­նա­կում ենք:

– Ինձ էլ փո­խա­նա­կեք։

– Նա թուրք է։

– Ես էլ եմ թուրք։

– Ա­սե­լը քիչ է, պետք է ա­պա­ցու­ցել:

Դռան ա­րան­քից երևում էր հեր­թա­պահ զին­վո­րի դեմ­քը։ Ե­րի­տա­սարդ էր, հա­մար­յա՝ տղեկ, բայց ար­դեն քուն­քե­րից ճեր­մա­կած։ Ա­ղոտ մի միտք ե­կավ գլու­խը, որ ինքն ա­վե­լի եր­ջա­նիկ է, քան զին­վո­րը, ո­րով­հետև ի­րեն կա­րող են ա­զա­տել, փրկել, կա­րող են սպա­նել, և ին­քը ինչ-որ կերպ ձեռք կբե­րի ա­զա­տութ­յուն։ Իսկ սա ողջ կյան­քում պի­տի կանգ­նի սահ­մա­նին, սար­սա­փած նա­յի չորս կող­մը, ա­նընդ­հատ թշնա­մի ման գա և գտնե­լու դեպ­քում վա­խից օդ կրա­կի։

Բա­կից լսվում էր հրա­մա­նա­տա­րի պա­հանջ­կոտ ձայ­նը ու նրա հրա­հան­գով պար­տա­ճա­նաչ մարզ­վող զին­վոր­նե­րի աղ­մու­կը՝ ոտ­քե­րի դոփ­յու­նը, պառ­կել-ել­նե­լը, զեն­քը քան­դել-հա­վա­քե­լու շխշխկո­ցը։ Խղճաց՝ սրանք էլ են գե­րի­ներ, խա­ղա­ղութ­յան գե­րի­նե­րը։ Ա­պա նրա ու­շադ­րութ­յու­նը գրա­վեց ագ­ռա­վը, ո­րի թ­ևե­րը մեծ ու մուգ ստվեր­ներ էին գցում գետ­նին։ Թռչու­նը մո­լոր սա­վառ­նում էր՝ ա­սես ի­րեն ան­հայտ երկն­քում։ Հա­վա­նա­բար նոր էր վե­րա­դար­ձել ու տե­սել էր Նո­յը չկա։ Մինչ ագ­ռա­վը թ­ևե­րը կո­ղե­րին դար­սե­լով տե­ղա­վոր­վում էր տա­փակ կտու­րին, բա­կում նոր մար­դիկ երևա­ցին։ Դռան մոտ կանգ­նած զին­վո­րը տե­ղում ձգվեց, աջ ձեռ­քին կար­գին հար­մա­րեց­րեց զեն­քը ու պատ­րաս­տա­կամ սպա­սեց, որ երբ ի­րեն հա­վա­սար­վեն՝ պատ­վի առ­նի:

– Ո՞վքեր են,- բե­րա­նը դռան ա­րան­քին սեղ­մած՝ հարց­րեց Մա­րա­տը:

– Ձե­րոնք չեն, հանգս­տա­ցիր։ Եվ­րա­միութ­յան դի­տորդ­ներն են։

– Իսկ ին­չի՞ են ե­կել։

– Պարզ չէ՞՝ դի­տում են։

– Ինչ է՝ մենք կի­նո՞ ենք, որ մեզ դի­տում են, թե՞ դի­նո­զավր,- ա­պա հան­կարծ հաս­կա­ցավ, թե ե­կող­նե­րը որ­քան կարևոր են, ու սկսեց ա­ղա­ղա­կել, ոտ­քե­րով, ձեռ­քե­րով խփել դռա­նը, որ մեծ աղ­մուկ լի­նի, որ եվ­րա­դի­տոր­դը լավ լսի ի­րեն. «Օգ­նե­ցեք: Օգ­նե­ցե՛ք։ Ի՛նձ ­դի­տեք, հար­գե­լի դի­տորդ, այս­տեղ ա­մե­նա­դի­տար­ժա­նը ես եմ… Է­հե՜յ, էս կողմ ե­կեք, հար­գե­լի հու­մա­նիստ­ներ»։

Հա­ջող­վեց։ Դի­տոր­դը կանգ ա­ռավ և հարց­րեց՝ ո՞վ­ է գո­ռում։ Նրանք մո­տե­ցան ու բա­ցել տվե­ցին դու­ռը։

– Ծա­լա­պա­կաս թուրք է,- շտա­պե­ցին տե­ղե­կաց­նել դի­տոր­դին, ո­րը ծո­ցից ա­րագ-ա­րագ հա­նեց բլոկ­նոտն ու թեր­թե­լով նա­յեց, կար­ծես ճշտում էր՝ ի­րեն հանձ­նա­րար­վա՞ծ­ է ան­հանգս­տա­նալ գե­րի­նե­րի ճա­կա­տագ­րով, թե՞ աշ­խա­տան­քա­յին օ­րը այլ կերպ է պլա­նա­վոր­ված։

– Զին­վո­րա­կա՞ն­ է։

– Դժվար։

– Իսկ ին­չո՞ւ­ ետ չեք տա­լիս։

– Նրանք չեն ու­զում, ա­սում են՝ ա­ռանց փաս­տաթղ­թի ի՞նչ­ ի­մա­նանք՝ ով է։

Գե­րին չո­րեք­թաթ մո­տե­ցավ ու սկսեց հա­յե­րե­նով, ռու­սե­րե­նով, թուր­քե­րե­նով ող­բալ. «Սի­րե­լի, դա­րա­գոյ, կար­դաշ… մարդ եմ, հաս­կա­նում եք, մարդ… օդ եմ ու­զում շնչել… վոզ­դուխ, վոզ­դուխ…- ձեռ­քով ինքն ի­րեն օդ տվեց, որ դի­տոր­դը լավ հաս­կա­նա՝ ին­քը շնչա­հեղձ է լի­նում այս­տեղ,- ան­կո­ղին եմ ու­զում, մա­քուր, ար­դու­կած… յա տո­ժե չե­լա­վեկ… ճաշ եմ ու­զում, ճաշ՝ կնոջ ե­փած, որ փոք­րիկ կաթ­սա­յից լցնեն… թե չէ ինչ­քան կա­րե­լի է ու­տել դաշ­տա­յին խո­հա­նո­ցի ծռմռված դույ­լե­րից… խա­չու ու­մե­րեծ՝ մար­դա­վա­րի, կակ պա­լո­ժե­նո՝ դա­գա­ղով, ծաղ­կեպ­սա­կով… է՜, էն­քա՜ն ­բան եմ ու­զում էս կյան­քից… ջենթլ­մեն դի­տորդ, վի­ձի­ծե՝ յա տո­ժե չե­լա­վեկ… օգ­նեք, փլիզ, ոտքդ պա­չեմ,- գոռ­գո­ռաց սե­փա­կան օ­ձի­քը քաշք­շե­լով,- ես էլ չեմ դի­մա­նում»:

Դի­տոր­դին հա­վա­նա­բար պետք չէր բա­ցատ­րել՝ ինչ ա­սել է գե­րի։ Հա­վա­նա­բար նա եր­կար ժա­մա­նակ էր դի­տում այս պա­տե­րազ­մը։

– Ին­չո՞վ ­կա­րող եմ օգ­նել,- հարց­րեց դեմ­քի ցա­վակ­ցող ար­տա­հայ­տությամբ։

– Դուք այս­տե­ղից գնում եք թուր­քե­րի մոտ, ճի՞շտ­ է,- ան­մի­ջա­պես աշ­խու­ժա­ցավ ու­ղեկ­ցո­ղը։- Տա­րեք Ձեզ հետ։ Ա­սեք, որ մեծ ջան­քե­րով ետ եք բե­րել ի­րենց ազ­նիվ քա­ղա­քա­ցուն։ Նրանք Ձեզ կհա­վա­տան։

– Կհա­վա­տան,- սե­փա­կան ա­ռա­վե­լութ­յու­նը զգաց դի­տոր­դը։

– Թե չէ մենք այլևս­ ու­տե­լիք չու­նենք, բո­լոր դեպ­քե­րում՝ մարդ է, ին­չո՞ւ­ ոչն­չա­նա այդ­պես ա­նի­մաստ, ին­չո՞ւ ­մեռ­նի սո­վից, երբ հայ­րե­նի­քի որևէ սահ­մա­նին կա­րող է սպան­վել… ո՞ւմ­ է պետք ան­տե­ղի մա­հը:

– Ա­յո,- գլու­խը տմբտմբաց­րեց դի­տոր­դը:

Ար­դեն քսան րո­պեից ա­վել նրանք հե­ռա­ցել էին՝ Մա­րա­տի ա­ղեր­սան­քին ի պա­տաս­խան թո­ղած բա­րե­կիրթ «ա­յո»-ն, որ հնչեց խիստ վե­րամբարձ ու չոր, ինչ­պես քա­ղա­քա­կան ո­րո­շում, և նա տանջ­վում էր հաս­կա­նա­լու հա­մար՝ այն իր հա­մար որևէ նշա­մա­կութ­յուն ու­նե­ցա՞վ, երբ ներս մտավ մի ամ­րա­կազմ ծե­րուկ:

Ծե­րու­կը կանգ­նեց նրա դի­մաց, զննեց ո­տից-գլուխ.

– Հի­մա դու հա՞յ­ ես, թե թուրք:

– Նա­յած…- կմկմաց Մա­րա­տը:

Պա­տաս­խա­նին ա­ռանձ­նա­պես ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով՝ ծե­րու­կը գլխով ցույց տվեց դու­ռը: Դուրս ե­կան բակ:

– Գնանք պա­տի տակ,- մռթմռթա­լով ծե­րու­կը շարժ­վեց դե­պի ստվե­րը,- թե չէ ու­ղեղս կհալ­վի:

Մի զին­վոր վա­զե­վազ ա­թոռ բե­րեց: Ծե­րու­կը ա­թո­ռը տե­ղա­վո­րեց գետ­նին, ցնցե­լով ստու­գեց՝ չի՞ ճոճ­վում, ա­պա հա­յե­լու փոք­րիկ կտոր հա­նեց գրպա­նից, տե­ղա­վո­րեց պա­տի ան­հարթ քա­րե­րին: Նույն զին­վո­րը ժան­գոտ սկու­տե­ղի վրա շա­րած մկրատ, սանր և է­լի ինչ-որ եր­կաթ­յա կե­ռու­մեռ բա­ներ բե­րեց:

Մա­րա­տը հե­րո­սա­կան ար­հա­մար­հան­քով նա­յեց ծե­րու­կին.

– Ե­ղունգ­նե՞րս­ եք քա­շե­լու, թե ա­կանջ­ներս կտրեք:

– Մա­զերդ,- ծե­րու­կը ձեռ­քով ցույց տվեց ա­թո­ռը, որ սա նստի:

– Ի՞նչ:

– Մա­զերդ պի­տի կտրեմ:

– Օ՜օ՜…­ իմ գե­ղար­վես­տա­կան տես­քի մա­սի՞ն­ էլ եք մտա­ծում:

– Ան­ձամբ ես՝ չէ: Ինձ հրա­մայ­ված է: Ու­զում են տեսքդ տե­ղը քեզ հանձ­նել ձե­րոնց:

– Վատ հրա­ման չէ,- Մա­րա­տը գո­հու­նակ տե­ղա­վոր­վեց ա­թո­ռին:

Վար­սա­վի­րը քթի տակ ծի­ծա­ղեց.

– Հար­սա­նի­քի մսա­ցու:

– Ի՞նչ:

– Ա­սում եմ՝ է­սօր դու հար­սա­նի­քի մսա­ցու ես: Մեր կող­մե­րում հար­սա­նի­քից ա­ռաջ ջո­կում են ա­մե­նա­լավ ա­նա­սու­նը, բտում, ա­մեն օր լո­ղաց­նում, հար­սա­նի­քի օ­րը զար­դա­րում՝ պո­զե­րին գույնզ­գույն ժա­պա­վեն­ներ ու ալ­վան վար­դեր են կա­պում, վրան փայ­լեր ցա­նում, դե­մը ար­տի կա­նաչ խոտ դնում: Եվ երբ ա­նա­սու­նը կյան­քից ու աշ­խար­հից գոհ սկսում է ո­րո­ճալ, զուռ­նան ճչում է, ու կաց­նի բութ հար­վա­ծը իջ­նում է կո­վի ճա­կա­տին: Ա­նա­սու­նը տա­պալ­վում է՝ պո­զե­րին կա­պած գույնզ­գույն ժա­պա­վեն­նե­րի փուն­ջը գետ­նին թա­վա­լե­լով. ճա­կա­տից ար­յու­նը հո­սում է՝ ս­ևաց­նե­լով հո­ղը, զուռ­նան պա­րե­ղա­նա­կի թռիչք­նե­րից ճչում, ճչում… Մսա­գոր­ծը պա­րե­լով վա­զաց­նում է պո­չին գույնզ­գույն ժա­պա­վեն­ներ կա­պած դա­նա­կը ու կտրում տա­վա­րի կո­կոր­դը: Զուռ­նան նվա­գում է աշ­խույժ ու լավ պա­րե­ղա­նակ. հար­սա­նիքն սկսված է:

Վար­սա­վի­րը գրպա­նից մի փոքր պլաս­տի­կե շիշ հա­նեց, մի­ջից ջուր խմեց, շի­շը մեկ­նեց Մա­րա­տին:

– Ծա­րավ չեմ,- մեր­ժեց Մա­րա­տը:

Ծե­րու­կը շի­շը է­լի տա­րավ բեր­նին, ջուր հա­վա­քեց թշե­րը ու մի կտրուկ շնչով փչեց Մա­րա­տի գլխին: Ա­պա վերց­րեց սան­րը: Սան­րեց թաց մա­զե­րը, եր­կու ձեռ­քով ուղ­ղեց նրա գլու­խը.

– Նա­յիր ու­ղիղ հա­յե­լու մեջ: Ե­թե մի բան դուրդ չգա՝ կա­սես…

Մինչ Մա­րա­տը քա­րե­րի վրա հա­յաց­քով փնտրում էր հա­յե­լին, սա վերց­րեց մկրա­տը: Հա­յե­լու կտո­րի մեջ Մա­րա­տը տե­սավ, թե ինչ­պես է դող­դո­ղում նրա պա­րա­լիզ­ված աջ ձեռ­քը: Ե­րա­խը բաց մկրա­տը տրտինգ տա­լով գա­լիս ու խոս­տա­նում էր կտրա­տել ինչ պա­տա­հի: Ան­կախ ի­րե­նից փախց­րեց գլու­խը:

– Ու­ղիղ նստի,- սաս­տեց վար­սա­վի­րը, նո­րից սան­րեց մա­զե­րը՝ մինչև Մա­րա­տի վախն անց­նի:

– Բա որ ա­կանջս կտրե՞ս:

– Ա­կանջդ ինձ պետք չի:

– Պետք չի, բայց մկրա­տը էդ ուղ­ղութ­յամբ էր գա­լիս:

– Ա­սում եմ՝ մի վա­խե­ցի, հար­յուր տար­վա վար­սա­վիր եմ,- ծե­րու­կը նո­րից եր­կու ձեռ­քով ուղ­ղեց գե­րու գլու­խը։- Որ­տե՞ղ­ ես գե­րի ըն­կել,- փոր­ձեց խո­սե­լով ցրել Մա­րա­տի վա­խը:

– Իմ տա­նը,- նա հա­յե­լու կտո­րի մեջ նո­րից տե­սավ, թե պա­րա­լիզ­ված ձեռ­քում ոնց է թռչկո­տում մկրա­տը ու սպառ­նա­գին գա­լիս իր վրա։

– Բեր հա­յե­լին հա­նենք,- ա­ռա­ջար­կեց Մա­րա­տը:

– Չէ, հա­ճա­խոր­դը պի­տի տես­նի իր դեմ­քը, որ ժա­մա­նա­կին կար­ծիք հայտ­նի: Թե չէ լի­նում է՝ կտրում ես, վեր­ջում նվնվում են՝ եր­կար է, կարճ է, շատ է, քիչ է:

Վար­սա­վի­րը աջ ձեռ­քի բութն ու ցու­ցա­մա­տը նո­րից հագց­րեց մկրա­տին, ու դող­դո­ղա­լուց թռչկո­տող ձեռ­քը սկսեց սար­սա­փազ­դու մո­տե­նալ։

– Ա՛յ ­ցավդ տա­նեմ,- Մա­րա­տը վեր թռավ ա­թո­ռից,- ողջ Եվ­րո­պա­յի տղա­մար­դիկ եր­կա­րա­մազ են ման գա­լիս, մի օր էլ մենք փոր­ձենք, ինձ պետք չի քո կտրե­լը:

– Ես էլ քո հա­վե­սը չու­նեմ: Ինձ հրա­մայ­ված է: Ջա­հե՛լ, ա՛յ ­ջա­հել,- ու­սի վրա­յով կան­չեց բա­կը հսկող զին­վո­րին:- Հլա մի քո զեն­քով ա­րի:

Զին­վո­րը մո­տե­ցավ:

– Զենքդ պա­հի սրա վրա: Հենց շարժ­վի՝ կկրա­կես:

Զին­վո­րը ժպտաց:

– Հա­նաք չեմ ա­նում,- լրջա­ցավ վար­սա­վի­րը,- էս մար­դը չի թող­նում գե­նե­րա­լի հրա­մա­նը կա­տա­րեմ: Հենց շարժ­վի՝ կկրա­կես:

Գե­նե­րա­լի ա­նու­նը լսե­լով զին­վո­րը զգաս­տա­ցավ ու զենքն ուղ­ղեց Մա­րա­տի վրա:

– Հա­զար տար­վա վար­սա­վիր եմ,- ծե­րու­կը վի­րա­վոր­ված՝ ի­րեն գո­վե­լով նո­րից թշե­րում ջուր հա­վա­քեց, նո­րից թա­փով բե­րա­նի ջու­րը փչեց նրա գլխին, սան­րեց… Աջ ձեռ­քը թռվռա­լով ու օ­դը մկրա­տե­լով ե­կավ, ե­կավ… ա­րագ, կտրուկ և անս­պա­սե­լի, ինչ­պես օձն է հար­ձակ­վում զո­հի վրա, ծե­րու­կը ձախ ձեռ­քով բռնեց ա­ջը։ Ա­ջը դա­դա­րեց դող­դո­ղալ։ Ու այդ­պես մինչև վերջ՝ ձախ ձեռ­քով ա­ջը բռնած, քթի տակ դնդնա­լով, եր­բեմն-եր­բեմն հա­յե­լու մեջ իր ա­րա­ծին հիա­ցա­կան նա­յե­լով, կտրեց մա­զե­րը:

– Տե­սա՞ր­ ինչ տղա դար­ձար,- մի վեր­ջին ան­գամ հիաց­մուն­քով նա­յեց հա­յե­լու մեջ ու փա­ղաք­շա­կան ճտտաց­րեց Մա­րա­տի վզին,- ուղ­տը ինչ­քան էլ սատ­կի, կա­շին մի ի­շա­բեռ կլի­նի,- ա­սես ինչ-որ մե­կի ջգրու՝ գո­վեց ինքն ի­րեն, հա­գուս­տի վրա­յից թափ տվեց մա­զերն ու գնաց։ Մի քիչ հե­ռա­ցավ, շրջվեց.

– Հա­յե­լին թող­նում եմ քեզ, պա­տից վերց­րու։

– Բա մյուս հա­ճա­խորդ­նե՞րդ։

– Մի մեծ պա­տի հա­յե­լի ու­նեի՝ ե­րե­քը չոր­սի վրա, պայթյու­նից փշրվեց, սեն­յա­կիս անկ­յու­նում լցված է։ Էն­պես որ՝ շատ ու­նեմ, բո­լո­րին էլ կհե­րի­քի։

«Ես հայ եմ, ես հայ եմ, ես հայ եմ,- մար­մի­նը կա­տա­ղի թա­փա­հա­րե­լով ու գոռ­գո­ռա­լով հա­վաս­տիաց­նում էր նա,- եղ­բայր­նե՜ր… ­մի խփեք, ին­չի՞ չեք հա­վա­տում՝ ես հայ եմ. Այբ, բեն, գիմ, դա… ես ամ­բողջ այ­բու­բե­նը ան­գիր գի­տեմ։ Ես հայ եմ… ար­դեն գնում եմ, ձեր մե­րը, ա­պուշ­ներ, մի խփեք, ես դի­տոր­դին կբո­ղո­քեմ…»։

Զին­վոր­նե­րը նրան շպրտե­ցին բակ: Գուն­դուկ­ծիկ գլոր­վեց ու փլվեց գետ­նին: Ան­ձայն մի քա­նի րո­պե պառ­կեց: Զին­վոր­նե­րը հե­ռա­ցան, մնաց մե­կը: Սա պպզեց գե­րու կող­քին.

– Ծխե­լու բան կու­զե՞ս,- ծո­ցագր­պա­նից հա­նեց սի­գա­րե­տի տու­փը:

– Ձեզ­նից ոչ մի բան էլ չեմ ու­զի:

– Իսկ ես կու­զեմ,- նա ոտ­քի ե­լավ ու վա­ռեց գլա­նա­կը: Ծխեց՝ ծու­խը փչեց եր­կինք, ծխեց՝ ծու­խը փչեց եր­կինք՝ լավ էլ ե­ղա­նակ է, գետ­նի վրա տրո­րեց թնջու­կը, ա­պա հրա­ցա­նի քթով բո­թեց գե­րու մեջ­քը՝ գնա­ցի՛նք։ Քայ­լե­ցին դե­պի սահ­մա­նը։ Գե­րին գնում էր առջևից։

– Ես ձե­րոն­ցից եմ։

– Ի՞նչ­ ի­մա­նանք։ Ձեր­բա­կալ­ման պա­հին դու չես ու­նե­ցել ոչ մի փաս­տա­թուղթ։

– Բայց ես խո­սում եմ ձեր լեզ­վով։

– Ե­թե գլխիդ զոռ տաս ու չի­նա­րեն սո­վո­րես, դրա­նից չես դառ­նա շե­ղաչք չի­նա­ցի։

– Ես սահ­մա­նա­մերձ գյու­ղում եմ ապ­րել, ի­րար հետ առևտուր ենք ա­րել, սո­վո­րել եմ նրանց լե­զուն։

– Իմ մոտ ին­չի՞ ես ար­դա­րա­նում, ես հարց լու­ծող չեմ։ Կյան­քում, չգի­տե՞ս, ա­մեն ինչ թղթով է ո­րոշ­վում. թուղթ ու­նես՝ մարդ ես, չու­նես՝ չկաս։ Այ, ե­թե ու­նե­նա­յիր որևէ փաս­տա­թուղթ, հստա­կութ­յուն կմտցվեր քո կյանք՝ կամ հա­յե­րը քեզ կսպա­նեին, կամ թուր­քե­րը։ Համ ա­տա­մից կպրծնեիր, համ ա­տամ­նա­ցա­վից։ Իսկ էս­պես… Աստ­ված իջ­նի՝ գլուխ չի հա­նի քո ճա­կա­տագ­րից։

– Չէ, որ իջ­նի՝ գլուխ կհա­նի։ Բայց ես ո՞վ­ եմ, որ հա­նուն ինձ ի­րեն էդ նե­ղութ­յու­նը տա…

Նրանք լուռ քայ­լե­ցին քա­րա­քո­սով բո­րո­տած ա­պա­ռաժ­նե­րի մի­ջով։ Լե­ռան ո­ղորկ սա­լե­րին հո­սե­լով վտվտում էին մո­ղես­նե­րը։ Այն ճա­քե­րում, ուր քա­մին պա­հել էր ա­վա­րը՝ հող ու ա­վազ, գոգ­նոց-գոգ­նոց սեր­մա­կա­լել էին փշե­րը։ Այս վայ­րե­րում արևը թաքս­տոց չէր ու­նե­ցել՝ կար­միր-կար­միր ամ­բար­վել էր լե­ռան բաց ճա­կա­տին։

– Հոգ­նել եմ,- Մա­րա­տը նստեց ճամ­փի մեջ­տե­ղը։

– Ինչ էլ տեղ գտար,- կանգ ա­ռավ ու­ղեկ­ցո­ղը,- վեր կաց՝ մինչև մի հով տեղ գտնենք։

– Թե որ ծառ չկա, հով որ­տե­ղի՞ց։

– Սա­րերն էլ ծա­ռե­րի պես եր­կար ստվեր­ներ են գցում։

Մա­րա­տը պառ­կեց տա­քա­ցած գետ­նին։

– Վեր կաց,- սաս­տեց ու­ղեկ­ցո­ղը,- շո­րերդ մի կեղ­տո­տի։ Հանձ­նե­լու պա­հին դու պետք է մա­քուր լի­նես։

– Ահ,- հա­ճույ­քից մռռաց Մա­րա­տը,- դու­րե­կան է, մեջ­քիս ոս­կոր­նե­րը տա­քա­ցան։

Նստե­ցին խո­տե­րին։

– Ա­սե­ղից սուր են,- ա­սաց գե­րին։

– Ե­րաշտ տար­վա խոտ է, բա ի՞նչ­ էիր ու­զում…

– Եր­կու րո­պեից վեր ենք կե­նում։

– Հոգ­նել եմ։ Գո­նե՝ հինգ։

– Ի՞նչ­ ես ա­րել, որ հոգ­նել ես…- ու­ղեկ­ցող զին­վո­րը ա­պա­հո­վութ­յան հա­մար նստեց Մա­րա­տի դի­մաց, պո­չի վրա գետ­նին հե­նե­լով՝ հար­մա­րեց­րեց զեն­քը։ Գրպան­նե­րից է­լի ծխե­լու բան հա­նեց։ Գետ­նին նստած՝ լուռ ծխե­ցին:

– Ես խե­լոք գե­րի եմ, չէ՞:

– Շատ։

– Ժա­մա­նա­կին արթ­նա­նում եմ, քնում, ու­տում, չեմ փախ­չում…

– Փախ­չե՞լ,- ծուռ ժպտաց զին­վո­րը,- էս սա­րե­րում մար­դուց փա­խար, բա գա­զան­նե­րի՞ց։ Եր­բեք բո­րե­նի չեմ ե­ղել, բայց ա­սում են՝ մար­դու մի­սը հա­մեղ է։

– Ես էլ եմ լսել։

Ծի­ծա­ղե­ցին.

– Կու­զեի՞ր՝ ձե­րոն­ցից լի­նեի։

– Կու­զեի, բայց թուրք ես, ո­րով­հետև չու­նես անձդ հաս­տա­տող ոչ մի փաս­տա­թուղթ, միշտ խլում ես՝ ու­րի­շի կյան­քը, ու­րի­շի հո­ղը, ու­րի­շի ծննդյան վկա­յա­կա­նը…

«Թուրք… ա­յո։ Եվս հի­սուն մետր՝ և պետք է թուրք լի­նել։ Թուրք։ Թուրք։ Ես թուրք եմ, ես թուրք եմ… ես հպարտ եմ, որ թուրք եմ»։

Մո­տե­նում էին սահ­մա­նին։ Դի­տորդն ար­դեն այս­տեղ էր։ Հա­կա­ռակ կող­մի զին­վոր­նե­րը նրանց տես­նե­լով ձգվե­ցին, հրա­ցան­նե­րը պա­հե­ցին ե­կող­նե­րի վրա։ Մեկն ա­ռաջ ե­կավ։ Գե­րու գլխի վրա­յով եր­կու զին­վոր զուսպ ու ա­տող հա­յացք­ներ փո­խա­նա­կե­ցին։

– Կանգ­նիր կշեռ­քին,- հրա­մա­յե­ցին։

Մա­րա­տը կանգ­նեց կշեռ­քին:

– Տես­նում եք, մեզ մոտ նա գի­րա­ցել է հար­յուր հի­սուն գրա­մով,- մա­տը թվե­րի սանդ­ղա­կին՝ հենց հար­յուր հի­սուն գրա­մին դրեց կշռա­վա­րը։

– Կո­շիկ­նե­րին ցեխ կա կպած, դա ցե­խի քաշն է,- հա­կա­ճա­ռեց հա­կա­ռակ կող­մը։- Հա­նի՛ր ­կո­շիկ­ներդ։

Գե­րին հլու-հնա­զանդ հա­նեց կո­շիկ­նե­րը.

– Բայց մենք նրան կո­շիկ­նե­րով ենք ըն­դու­նել, ին­չո՞ւ ­պի­տի բո­բիկ հանձ­նենք։

Եր­կար ժա­մա­նակ հանձ­նող-ըն­դու­նող վի­ճում էին:

– Թող շո­րերն էլ հա­նի,- բո­ղո­քեց ըն­դու­նո­ղը։

– Մենք նրան շո­րե­րով ենք ըն­դու­նել, ին­չի՞ պի­տի մերկ հանձ­նենք,- բոր­բոք­վեց հանձ­նո­ղը։

– Մի­ջազ­գա­յին օ­րենք է,- վճռեց դի­տոր­դը։

Մա­րա­տը հա­նեց շո­րե­րը։

– Ա­հա, ա­հա,- ըն­դու­նո­ղը հաղ­թա­կան մա­տը ուղ­ղեց կշեռ­քին,- ձեր հար­յուր հի­սունն էլ մաշ­վեց, եր­կու հար­յուրն էլ հե­տը։ Տե­սա՞ք։

– Եղ­բայր,- գոռ­գո­ռա­ցող կշռա­վա­րի թ­ևից քա­շեց գե­րին,- կշեռ­քը սառն է, ոտ­քերս մրսում են, կո­շիկ­ներս հագ­նե՞մ:

– Այ տղա, դե մեջ մի ըն­կի, տես­նում ես՝ հարց ենք լու­ծում,- բղա­վեց սա:

Հանձ­նող կողմն էլ նրան միա­ցավ.

– Մի խան­գա­րի: Մենք էլ քո պես մարդ ենք, էդ ո՞նց­ է՝ մենք չենք մրսում… հո ջեր­մո­ցա­յին բույս չե՞ս:

Դռան մոտ կանգ­նած զին­վո­րը ա­թո­ռը մատ­նա­ցույց ա­րեց՝ նստիր, ու ձիգ կանգ­նեց կող­քին: Մա­րատն ու­սե­րը գրկած կուչ ե­կավ ա­թո­ռին.

– Կա­րե­լի՞ է շո­րերս հագ­նեմ։

– Չէ, մինչև հանձ­նա­ժո­ղո­վի գա­լը չի կա­րե­լի:

…Սահ­մա­նի բա­ժա­նա­րար գծից անց­նե­լով՝ Մա­րա­տը ձեռ­քե­րը ա­ռաջ պար­զած սլա­ցավ.

– Հա­յե՜ր,- բղա­վեց,- ձեր վեր­ջը ե­կել է, Գաբ­րիելն ար­դեն փչել է տիե­զե­րա­կան փո­ղը…- վա­զել-սլա­նա­լու ըն­թաց­քում մերթ ընդ մերթ շրջվում ու,- հա­յե՜ր,- բղա­վում էր բռունց­քը սահ­մա­նի ուղ­ղութ­յամբ սպառ­նա­գին թա­փա­հա­րե­լով,- ձեր վեր­ջը ե­կել է։ Էլ վերջ, էլ փրկութ­յան ոչ մի հույս, Գաբ­րիելն ար­դեն փչել է փո­ղը…

Թուրք գե­նե­րա­լը թախ­տին նստած գիր-ղուշ էր գցում. կո­պե­կը բթին դրած թա­փով թռցնում էր օդ ու հա­յաց­քը օ­դի մեջ ֆռռա­ցող կո­պե­կին՝ «Ե­թե գիր,- ա­սում էր,- կհար­ձակ­վեմ, ե­թե ղուշ՝ չէ»: Կո­պեկն օ­դում ֆռռաց, ֆռռաց, ըն­կավ գետ­նին, բզե­զի պես դռռաց ու տա­փակ պառ­կեց գրի վրա: Գե­նե­րա­լը նո­րից կո­պե­կը դրեց բութ մա­տի ե­ղուն­գին ու թռցրեց. մի ան­գամ էլ՝ ե­թե գիր է, կհար­ձակ­վեմ, ե­թե ղուշ է՝ ոչ:

– Ես թուրք եմ, ես գի­տեմ Մու­համ­մե­դին…

– Իսկ ո՞վ չ­գի­տի որ։ Մա­նա­վանդ հա­յե­րը,- եր­կի­մաստ քմծի­ծաղ տվեց գե­նե­րա­լը՝ հա­յաց­քը կո­պե­կից չկտրե­լով,- նրանք շա՜տ ­լավ գի­տեն։

– Տուն հա­սա, գնա­լու եմ Թուր­քիա,- գե­նե­րա­լի աչ­քե­րին նա­յե­լով տե­ղե­կաց­րեց Մա­րա­տը,- լուրջ բիզ­նես եմ մտա­դիր սկսել՝ ա­նա­պատ­նե­րից հա­վա­քում ես նա­հա­տակ հա­յե­րի ոս­կոր­նե­րը, լվա­նում ու վա­ճա­ռում տու­րիստ­նե­րին։

– Հայ ես, հա՛յ,- որ­պես էվ­րի­կա՝ բա­ցա­կան­չեց գե­նե­րա­լը,- ե­թե հի­շե­ցիր նրանց ոս­կոր­նե­րը և ա­նա­պատ­նե­րը, կաս­կած չկա, որ հայ ես։

Եվ սկսվեց ա­մեն ինչ նույ­նութ­յամբ. խփում էին, վրան ջուր լցնում, ուշ­քի էին բե­րում, ա­վե­լի ուժ­գին խփում։

– Թուրք եմ, թուրք,- սնկրտում էր Մա­րա­տը։

– Կեղ­տոտ, կեղ­տոտ հա­յեր,- կո­պե­կը բռան մեջ ճզմե­լով մռլտում էր գե­նե­րա­լը,- քիչ է գրա­վա­ծը, դեռ շպիոն­ներ են ու­ղար­կում։

 «Հայ» բա­ռի վրա հար­ված­նե­րը շա­րու­նակ­վում էին նոր ոգևո­րութ­յամբ։ Նա տնքում էր, ար­յուն մի­զում, լյարդ փսխում.

– Թուրք եմ,- հա­մո­զում էր վնգստա­լով։

Հե­տո ծե­ծող­նե­րը հոգ­նե­ցին։ Նրանց թույ­լատր­վեց ծխել։ Ծխում էին ու սպառ­նա­գին նա­յում Մա­րա­տի կող­մը, նա­յում էին ու ա­տամ­նե­րի ա­րան­քից կա­տա­ղած թքում։ Ձեռ­քը սեղ­մած արևհ­յու­սա­կին, ո­րի վրա ի­ջել էր եր­կաթ­յա դա­գա­նա­կը, «Հա­յերն ա­վե­լի մարդ­կա­յին էին ծե­ծում»՝ մտա­ծեց։

– Թ… թ… թուրք եմ,- նվվաց։

– Հլա էս ոչ­խա­րին նա­յի,- կա­տա­ղի հար­ված­նե­րի նոր տա­րափ տե­ղաց,- մենք հրեշ­տակ­նե­րին ենք չո­րաց­րել ու պա­հում ենք հեր­բա­րիում­նե­րում, էս է­կել, մեզ ու­զում ա ֆռռաց­նի…

Գլխին դա­տարկ­վող ջրի նո­րա­նոր դույ­լեր, ոս­կոր ծա­կող սառ­նութ­յուն։ Նո­րից նստած է ա­թո­ռին, ո­րից կառ­չել է մա­տե­րով, որ հան­կարծ չգլոր­վի։

– Սա գի­տե՞ս­ ինչ է,- գե­նե­րա­լը դա­րա­կից հա­նեց լվա­ցած ոս­կո­րի մի կտոր ու դրեց գե­րու ա­ռաջ,- սա ձեր Անդ­րա­նի­կի գանգն է։- Նա թա­փով խփեց ու փշրեց ոս­կո­րը։ Կա­տա­ղած, սպա­նիչ հա­յաց­քը պո­կեց ոս­կո­րի փշրանք­նե­րից և հա­ռեց Մա­րա­տի դեմ­քին.- Այ էս­պես ես կփշրեմ բո­լոր հա­յե­րի գան­գե­րը և ա­ռա­ջին հեր­թին քո­նը։

– Ես չեմ ճա­նա­չում ոչ մի Անդ­րա­նիկ։ Իմ պա­պի ա­նու­նը… իմ ա­նու­նը…- նա փոր­ձեց հի­շել գո­նե մի ա­նուն… այդ­պես վերջ­նա­կան ա­լիքն է լվա­նում ա­վա­զը, մահն է ջնջում կյան­քը, պա­տե­րազ­մը՝ հի­շո­ղութ­յու­նը։ Եվ նրա ու­ղե­ղում միայն ու միայն զին­վո­րա­կան ծանր սա­պոգ­նե­րի հետ­քեր էին։

Հա­յե­րը խոր­դու­բորդ բակն ավ­լել էին ու­ռի ճյու­ղե­րից կա­պած ցա­խա­վե­լով։ Ջրջնած բա­կից հո­ղի ու խո­նա­վու­թյան հոտ էր գա­լիս։ Կենտ­րո­նում ցցված սյան գա­գա­թին փող­փո­ղում էին դրոշ­նե­րը։ Իսկ դրա­նից ա­ռաջ գե­րի­նե­րը բա­կի կենտ­րո­նում տախ­տակ­ներ էին մե­խում, և կե­սօ­րին ար­դեն պատ­րաստ էր բե­մը։

– Այ­սօր գե­րի­նե­րի մի­ջազ­գա­յին օրն է,- հա­վաք­ված­նե­րին ամ­բիո­նից տե­ղե­կաց­րեց ռուս պաշ­տոն­յան։

«Աշ­խար­հում ա­մեն ինչ գրավ­ված ու բռնագ­րավ­ված է. այ­սօր սպի­դով հի­վանդ­նե­րի օրն է, վա­ղը՝ ե­րե­խա­նե­րի, մյուս օ­րը՝ հաղ­թա­նա­կի… ա­զատ օր չի մնա­ցել. բո­լոր օ­րե­րը զավթ­ված են։ Զավթ­ված է ա­մեն ինչ՝ հո­ղե­րը, կյան­քը… ան­գամ թռչուն­ներն ու նրանց թռիչ­քը»,- Մա­րա­տը նա­յեց տատ­րակ­նե­րին, ո­րոնք դի­մա­ցի կտու­րին շար­ված, արևից տա­քա­ցած կտուց­նե­րով խու­տուտ էին տա­լիս ի­րենք ի­րենց:

Ռուս պաշ­տոն­յա­յի ե­լույ­թից հե­տո Մա­րա­տը բո­լո­րի հետ միա­հա­մուռ ծա­փա­հա­րեց, և երբ խո­սո­ղը իջ­նում էր բե­մից, ա­ռաջ մղվեց.

– Ինձ տա­րեք էս­տե­ղից,- խնդրեց ռու­սի ձեռ­քը ճան­կե­լով ու ա­փի մեջ պինդ սեղ­մած,- թե չէ կսպա­նեն ծե­ծե­լով։

– Ես թույլ չեմ տա նման բան. դա իմ խա­ղա­ղա­րար պար­տա­կա­նությունն է։ Գե­րի­նե­րին ան­պայ­ման պետք է վե­րա­դարձ­նել,- խոս­տա­ցավ ռուս պաշ­տոն­յան,- դա հենց զի­նա­դա­դա­րի ա­ռա­ջին պայ­մանն է։ Ե­լույթս լսե­ցի՞ք,- հարց­րեց հու­սադ­րող,- բա­նակ­ցութ­յուն­նե­րում մեծ ա­ռա­ջըն­թաց կա՝ կող­մե­րը հա­մա­ձայն են խա­ղա­ղութ­յան, բայց դեռ պատ­րաստ չեն փոխ­զի­ջում­նե­րի: Այն­պես որ՝ շու­տով տա­նը կլի­նեք:

– Ես չեմ դի­մա­նա մինչև «շու­տով», ինձ հենց հի­մա, Ձեզ հետ տա­րեք։- Նա կիպ մո­տե­ցավ դի­տոր­դին ու սար­սա­փա­հար շշնջաց.- …Հին հույ­նե­րը չեն քան­դա­կել աչ­քի բի­բը, որ­պես­զի ա­մեն մարդ այն­տեղ իր հա­յաց­քը տե­ղադ­րի, իսկ սրանք սպառ­նում են աչ­քերս հա­նել։

– Ինչ­պե՜ս,- բա­ցա­կան­չե­լով՝ ռու­սը նա­խա­տին­քով նա­յեց զին­վոր­նե­րին,- դուք սպառ­նա­ցել եք հա­նել աչ­քե՞րը։ Բայց չէ՞ որ աչ­քը հո­գու հա­յե­լին է։

– Ի՞նչ­ է, մենք Ձեզ­նից հա­յե­լի՞ ենք խնդրել։ Կար­ծեմ Դուք մեզ զենք եք բե­րել,- լսվեց զին­վոր­նե­րի շար­քից։

– Նրա բա­նը մի քիչ դժվար է,- բա­ցատ­րեց սպան,- ինք­նութ­յու­նը ճշտված չէ։ Մեզ մոտ նա հայ է ձ­ևա­նում։ Բայց կաս­կած չկա, որ թուրք է: Իսկ թուր­քե­րը չեն ու­զում նրա դի­մաց գե­րի տալ, ո­րով­հետև կար­ծում են, թե հայ է:

– Իսկ ինչ­պե՞ս­ է նա հայտն­վել գե­րութ­յան մեջ։

– Օ­րե­րից մի օր ես արթ­նա­ցա…- սկսեց Մա­րա­տը: Մե­կը ծի­ծա­ղե­լով հո­գոց հա­նեց, սպան նա­յեց ժա­մա­ցույ­ցին, զին­վոր­նե­րից մյու­սը տնքաց՝ ո՜ւֆ,- …մի խոս­քով՝ ա­ռա­վոտ կա­նուխ ես դուրս եմ ե­կել սե­փա­կան կյան­քից և այլևս ­չեմ վե­րա­դար­ձել,- իր տան­ջաք­նե­րը խմբագ­րեց ու կրճա­տեց Մա­րա­տը։

– Ես կխո­սեմ թուր­քե­րի հետ։ Ա­վե­լի ճիշտ՝ ինքս կտա­նեմ ու ետ կվե­րա­դարձ­նեմ։ Մա­նա­վանդ որ՝ գե­րի­նե­րի մի­ջազ­գա­յին օրն է:

Դի­տոր­դը լուրջ ու ազ­դե­ցիկ նա­յեց նրա աչ­քե­րի մեջ.

– Ա­սա­ցեք, միայն ազն­վո­րեն, դուք հա՞յ­ եք, թե՞ թուրք։

Բո­լո­րը լար­ված նա­յե­ցին Մա­րա­տի շուր­թե­րին.

– Ոչ հայ եմ, ոչ էլ թուրք։ Ես էշ եմ, հար­գար­ժան դի­տորդ, է­շի քու­ռակ։

– Ա­սա­ցեք ճշմար­տութ­յու­նը,- հոր­դո­րեց դի­տոր­դը,- հա­վա­տա­ցեք՝ ինչ էլ լի­նի պա­տաս­խա­նը՝ ես Ձեզ կօգ­նեմ, խոս­տա­նում եմ էս­քան մար­դու ներ­կա­յութ­յամբ։

– Ես ո­չինչ չեմ հի­շում։ Ինձ այն­քան եր­կար են ծե­ծել ու նվաս­տաց­րել, որ ես կորց­րել եմ մարդ լի­նե­լու տար­բե­րա­նշա­նը՝ հի­շո­ղութ­յու­նը։

Միա­ցել էին հսկա լու­սար­ձակ­նե­րը։ Ցիկ­լո­պի միակ աչ­քի պես նրանք ա­հագ­նո­րեն պտտվում էին ի­րենց ա­ռանց­քի շուր­ջը ու լու­սա­վո­րում կյան­քը հար­յու­րա­վոր կի­լո­մետր շա­ռավ­ղով՝ հա­րա­մե­լով ա­մեն ինչ՝ գի­շե­րը, մու­թը, քու­նը, ե­րա­զի գա­ղա­փա­րը… Դի­տա­կե­տե­րում կանգ­նած զին­վոր­նե­րը ու­շի-ու­շով հսկում էին լռութ­յա­նը։ Հոգ­նած ու անք­նու­թ­յու­նից ու­ժաս­պառ՝ նրանք ողջ կա­տա­ղութ­յու­նը թա­փում էին գի­շեր­վա վրա և ան­մի­ջա­պես կրակ բա­ցում, ե­թե երկն­քից ե­րազ էր կա­թում, կամ խա­թա­րե­լով լռութ­յու­նը ու ա­ռանց ոտ­նա­հետք թող­նե­լու՝ որևէ ա­ղոթք սլա­նում էր վեր։

– Վատ ժա­մա­նակ ես վե­րա­դար­ձել,- ա­սաց ծա­նոթ գե­րին…- հա­յե­րը գրա­վել են Շու­շին:

– Ես ա­ռա­ջին ան­գա­մը չեմ էս­տեղ: Էս­տեղ բո­լորն էլ ինձ ճա­նա­չում են, բո­լորն էլ գի­տեն, որ ես անվ­նաս եմ, դու քո մա­սին մտա­ծիր,- քթի տակ մռթմռթա­լով՝ Մա­րա­տը հու­սա­դ­րեց ինքն ի­րեն։

– Ա­պու­շը նա չէ, ով զուրկ է բնա­ծին վախ ու կաս­կած­նե­րից։ Ա­պուշ է նա, ով կյան­քի մեջ փոր­ձում է տրա­մա­բա­նութ­յուն փնտրել։

Զրու­ցա­կի­ցը դեռ չէր ա­վար­տել խոս­քը, երբ սեն­յակ լցվե­ցին զին­վոր­նե­րը ու սկսե­ցին մա­հակ­նե­րով, ոտ­քե­րով, ավ­տո­մատ­նե­րի խզա­կո­թե­րով աջ ու ձախ հար­վա­ծել:

Ա­ռա­ջի­նը ուշ­քի ե­կավ ըն­կե­րը: Թփթփաց­րեց նրա այ­տե­րին, ձայն տվեց: Ի վեր­ջո՝ սա տնքաց.

– Էլ չեմ դի­մա­նում:

– Հա, քո վի­ճակն ա­վե­լի ծանր է: Ես մի քիչ ա­վե­լի լավ վի­ճա­կում եմ:

– Ին­չի՞ որ…

– Ո­րով­հետև ես աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան եմ: Իմ ժո­ղո­վուր­դը ինձ չի լքի: Բա­նակ­ցում են: Թուր­քե­րը իմ փո­խա­րեն ու­զում են տա­սը գե­րի, մե­րոնք հա­մա­ձայն­վում են: Հենց մե­րոնք հա­մա­ձայն­վում են, սրանք պա­հան­ջում են քա­ռա­սուն: Հա­մա­ձայն ենք՝ թի­վը մե­ծա­նում է՝ հի­սուն կամ հար­յուր…

– Է՞…

– Ա­ռայժմ հինգ հար­յուր հո­գու մա­սին է խոս­քը, բայց մի օր վեր­ջա­պես կոնկ­րետ թվի վրա կանգ կառ­նեն: Այն­պես որ՝ ա­ղո­թենք։

– Ա­ղո­թենք-չա­ղո­թենք՝ հրեշ­տակ­նե­րը ընտ­րել են այլ աստ­ված­ներ, աստ­ված­նե­րը՝ այլ եր­թու­ղի. այս­տեղ կա­րե­լի է կյան­քի չափ եր­կար մեռ­նել ա­ռանց դրախ­տի և փրկու­թյան հույ­սի։ Այն­պես որ… ա­ռա­վոտ­յան ես կխոս­տո­վա­նեմ՝ ան­կեղ­ծո­րեն ըն­դու­նում եմ ճա­կա­տա­գիրս որ­պես հան­ցանք՝ ես հայ եմ: Սպա­նեք ինձ:

Սթափ­վեց՝ մերկ պառ­կած էր կշեռ­քին: Փշփշոտ մի սառ­նութ­յուն խող­խո­ղե­լով ա­ղի­նե­րը, թա­փան­ցում էր ներս։ Ա­ջու­ձախ նա­յեց. ցուրտ, դա­տարկ սեն­յակ, որ­տեղ միայն ա­հեղ դա­տաս­տա­նի սպա­սում կար։ Փոր­ձեց նստել: Ժան­գոտ կշեռ­քը ճռռաց։ Դռնից մե­կը կաս­կա­ծան­քով նա­յեց. «Պա­հո՜, ողջ է»,- բղա­վեց։ Մո­տե­ցավ: Մա­րա­տը վա­խե­ցավ, որ հի­մա կսկսի ոտ­քե­րով հար­վա­ծել, կուչ ե­կավ, գլուխն ա­ռավ ձեռ­քե­րի մեջ ու ան­շար­ժա­ցավ։ Բայց նա՝ Կար­միր խաչ, ժպտաց։

– Ինչ­պե՞ս­ եք…

– Ջուր…

– Ջո՛ւր,- պա­հան­ջեց Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցի­չը:

Մի զին­վոր կա­վե մեծ բա­ժա­կով ջուր բե­րեց: Է­լի մար­դիկ ներս մտան։ Կար­միր պու­տե­րով բա­ժա­կը ներ­կա­յա­ցու­ցի­չը մեկ­նեց Մա­րա­տին: Սա խմեց, խո­րը շունչ քա­շեց: Նա­յեց շուր­ջը հա­վաք­ված­նե­րին։ Կշեռ­քի մոտ կանգ­նած սպի­տակ խա­լա­թով բու­ժա­կը տա­րավ ու բե­րեց, չխկչխկաց­նե­լով ինչ-որ թվի վրա հար­մա­րեց­րեց կշռա­քա­րե­րը.

– Խնդրեմ, պա­րո­նայք, ու­շադ­րութ­յուն՝ մեզ մոտ նա գի­րա­ցել է եր­կու հար­յուր գրամ:

– Եր­կու հար­յուր գրա՞մ… ­դա հենց բա­ժա­կի տա­րո­ղու­թ­յունն է: Նա հենց նոր այդ­քան ջուր խմեց:

– Ի դեպ՝ Դուք խմաց­րիք,- Կար­միր խա­չին զգու­շաց­րեց ռուս դի­տոր­դը:

– Բայց նա հա­մար­յա ու­շա­կո­րույս էր, ջուր խնդրեց, չտա­յի՞:

– Տա­յիք, բայց ե­թե ու­շա­կո­րույս հա­սել էր այս­տեղ, թող ու­շա­կո­րույս էլ կշռվեր՝ նոր ջու­րը տա­յիք:

Եր­կու ժամ տ­ևեց քննար­կու­մը՝ նշե՞լ ­փաս­տաթղ­թե­րում այդ եր­կու հար­յուր գրա­մը, թե ոչ:

– Գլուխս պտտվում է, ներսս ցա­վից մրմռում… գո­նե ցա­վազր­կող տվեք,- բեռ­ներ կշռե­լու հա­մար նա­խա­տես­ված սա­ռը, տա­փակ կշեռ­քի վրա կծկվել էր գե­րին:

– Ո՞վ կ­հա­մար­ձակ­վի, էն էլ դի­տորդ­նե­րի ներ­կա­յու­թյամբ… հի­մա էլ մեռ­նեք, ա­սեն՝ դե­ղից էր:

– Դե՛ղ,- գյուտ ա­րա­ծի պես բղա­վեց ռու­սը: Բո­լո­րը շրջվե­ցին նրա կող­մը:

– Դեղ,- իր գյու­տով հիա­նում էր ռու­սը,- …այ­սինքն՝ մի­զա­մուղ:

– Թող խմած ջու­րը մի­զի, տե­սեք, որ ցան­կա­ցած դեպ­քում նա մեզ մոտ գի­րա­ցել է:

…Դե­պի սահ­մա­նը ու­ղեկ­ցող զին­վորն ու­րախ էր, նա խո­սում էր, ա­նեկ­դոտ պատ­մում, ծի­ծա­ղում։ Մա­րա­տը նա­յում էր նրան ու տանջ­վում այն մտքից, թե ին­չու թռչուն­նե­րը վան­դա­կի մեջ հայտն­վե­լով վշտից եր­գում են, իսկ ինքն ան­գամ խո­սե­լու սիրտ չու­նի։ Զին­վո­րը կա՛մ ­չա­փա­զանց բա­րի էր, կա՛մ ­լավ տրա­մադ­րութ­յուն ու­ներ, բա­ցառ­ված չէր, որ մի քիչ էլ սար­սաղ լի­ներ՝ խո­սում, խո­սում, խո­սում… գվվում էր ա­կան­ջի տակ։ Խլուշտ-խլուշտ ցցված լե­ռը ջուր ու մե­տաղ ներսն ա­րած, աշ­խար­հին դեմ էր տվել իր ան­պտուղ, քար­քա­րոտ կո­ղը ու գան­ձե­րը քո­ղար­կած՝ ապ­րում էր։ Բայց Մա­րա­տին հա­ճե­լի էր և՛ կի­զիչ արևը, և՛ քրքրված կո­շի­կի մի­ջով ծա­կող փուշ-փուշ քա­րե­րը, նրան սի­րե­լի էր ան­գամ ար­յան հետ­քը, որ թող­նում էին սե­փա­կան ոտ­քե­րը փուչ որ­ձա­քա­րե­րին, ո­րով­հետև շարժ­վում էր, ա­զա­տութ­յուն կար, ըն­թացք կար, և թքած, թե այն ուր էր տա­նե­լու։

Ի վեր­ջո տեղ հա­սան։ Խոն­ջա­ցած շո­ղե­րը սո­ղա­լով քաշ­վում էին ետ, արևն­ ար­դեն պատ­րաստ­վում էր տուն գնալ, կամ էլ մեկ այլ եր­կինք, ո­րին պետք էր շու­տա­փույթ փրկել խա­վա­րից։

– Վա՜յ,- թեթևա­ցած հո­գոց հա­նեց զին­վո­րը,- էս ի՜նչ ­հե­ռու էր։ Ես ո՞նց­ եմ ետ դառ­նա­լու։

– Ափ­սոս,- հո­գոց հա­նեց Մա­րա­տը,- ափ­սոս, որ կանգ ա­ռանք։ Ի՜նչ ­լավ քայ­լում էի, ինչ լավ,- ու վա­զեց հա­կա­ռակ կող­մի՝ ար­դեն երևա­ցող փշա­լա­րե­րի մոտ, ուր ձիգ կանգ­նած զին­վոր­նե­րը ա­ռայժմ թվում էին ան­կեն­դան։ Սահ­մա­նա­պահ շնե­րը զուտ պարտ­քի գի­տակ­ցու­մից կա­տա­ղած հա­չե­ցին… Ինչ-որ հատ­վա­ծում փշա­լա­րը բաց­վեց՝ ցու­ցա­նե­լով մուտ­քը։ Մա­րա­տը վա­զեց այդ կող­մը։ Ան­ցավ թե չէ՝

– Թուր­քե՜ր…- բղա­վեց,- ես ձեր մե­րը, ձեր վեր­ջը է­կել է… Ջբրա­յիլն ար­դեն փչել է տիե­զե­րա­կան փո­ղը… ար­դեն վերջ… ար­դեն՝ էլ ոչ մի փրկություն։ Թուր­քե՜ր,- շրջվում էր ու բռունց­քը սպառ­նա­գին թա­փա­հա­րում,- էլ վերջ, Ջբրա­յիլն ար­դեն փչել է փո­ղը։

Խցի հեղ­ձուկ տամ­կութ­յան մեջ քրթմնջոց էր լսվում։ Ինչ-որ մե­կի սև ուր­վա­գի­ծը չո­քած քիթ­բեր­նի պառ­կում-ել­նում էր՝ ալ­լահ, ալ­լահ,- ի խո­րոց սրտի թա­ռան­չե­լով։ Մոլ­լա էր։ Լու­սա­բա­ցի սփրթնած մթան մեջ երևաց լերկ ճա­ղա­տը։ Սև կտո­րի մետ­րա­նոց գուն­դը, ո­րից գո­յա­նում է չալ­ման, կող­քին դրված էր, ու նա նման էր գլխատ­վա­ծի։

– Դեռ հա­վա­տո՞ւմ­ ես։

– Հա։ Իմ Աստ­վա­ծը ինձ չի լքի։ Ար­դեն քա­նի՜ ա­միս՝ բա­նակ­ցում են ինձ փո­խա­նա­կե­լու մա­սին։ Բայց պարզ­վեց՝ հա­յե­րի ու­զա­ծը ե­րեք ա­միս ա­ռաջ մե­ռել է, չի դի­մա­ցել տան­ջանք­նե­րին:

– Վերջ, քեզ էլ կսպա­նեն:

– Չէ, ար­դեն պայ­մա­նա­վոր­վել են. փո­խա­րե­նը դիակն են տա­լու։

Բա­նա­լի­նե­րի շխկո­ցից ու բաց­վող դռան ձայ­նից նա դա­դա­րեց գետ­նին ծա­լա­պա­տիկ նստած ետ ու ա­ռաջ ա­նել։

Չոր-չոր՝ թո­քախ­տա­վոր հա­զից էլ չոր, կա­ղին­նե­րը կաթկ­թում, չրխկում էին գետ­նին։ Բաց դռնից երևա­ցին խան­ձած սա­րե­րը, նրանց գլխին որ­պես փշե պսակ նստած արևը, գու­նա­թափ եր­կին­քը։ Չոր ու թարմ օ­դը հու­շեց, որ կյան­քը շա­րու­նակ­վում է։

– Դո՛ւրս, դո՛ւրս, ա­րա՛գ,- դեռ դու­ռը չբա­ցած՝ գո­ռա­լով հրա­մա­յեց զին­վո­րը,- ա­րա՛գ։

Թ­ևը մոլ­լա­յի վզով գցած՝ Մա­րա­տը մի կերպ կանգ­նեց, ծտի պես մի ոտ­քի վրա տնգտնգաց։ Ինչ­քան էլ զին­վո­րը գո­ռաց՝ ա­րագ, ա­րագ, բայց համ­բե­րեց, մինչև սրանք դան­դաղ, հա­մար­յա սո­ղա­լով դուրս ե­կան։

– Նա­յի՛, նա­յի՛… ­հի­մա չո­քե­լու են,- զին­վոր­նե­րը ի­րար չա­րաճ­ճի աչ­քով ա­րին։ Զվար­ճա­նա­լու պատ­րաստ սպա­սե­ցին:

– Չչո­քե­ցին։

– Հի­մա կչո­քեն. դրանց նա­մա­զի ժամն է։

Մոլ­լան ցու­ցադ­րա­կան ընտ­րեց բա­կի կենտ­րո­նը, չո­քեց ու բե­րանք­սի­վայր կու­զու­պարզ ե­ղավ՝ գլու­խը կա­խե­լով ու հե­տո վեր նա­յե­լով, ա­լա՜հ, ալ­լա՜հ՝ եր­գե­լով ու հո­գոց հա­նե­լով։

– Հլը էդ ա­նա­սու­նի ա­ղոթ­քը, ոնց որ ջուր խմող հավ լի­նի… Հա­սավ, հա, ալ­լահդ հա­սավ,- ծաղ­րե­լով չա­րախն­դա­ցին,- հի­մա ձիուց կիջ­նի ու քեզ կփրկի։

Մոլ­լան նրանց ան­տե­սե­լով պար­տա­ճա­նաչ իր մու­ղամն էր կլկլաց­նում՝ ալ­լահ, ալ­լահ կան­չե­լով:

– Լսե՞լ­ ես՝ գիտ­նա­կան­նե­րը փորձ են ա­րել, մկնե­րին պա­հել են ե­րաժշ­տութ­յան տակ. մի խմբին՝ մու­ղա­մի, մյու­սին՝ դա­սա­կան ե­րաժշ­տութ­յան: Մու­ղա­մի տակ ապ­րող մկնե­րը սատ­կել են դեպ­րե­սիա­յից:

Հռհռա­ցին։ Հան­կարծ նկա­տե­ցին Մա­րա­տին, որ պա­տին հեն­ված հա­զիվ­հազ կանգ­նել էր:

– Էս ին­չի՞ չի չո­քում։ Չո­քի, ա­րա՛…

– Ես հայ եմ։

– Չո­քի, ա­սում եմ, դու հա­յի շունն էլ չես, չո­քի՛։

– Ես հայ եմ։

– Չո­քի, ա­սում եմ,- սպառ­նա­գին վրա ե­կավ զին­վո­րը, հրա­ցա­նի խզա­կո­թով խփեց ծնկնե­րին,- չո­քի ու հա­զար ան­գամ պա­չի գե­տի­նը, որ ալ­լահդ գոհ մնա։ Շո՛ւտ։

Մա­րա­տը ճոճ­վե­լու պես ինչ-որ շար­ժում ա­րեց, փոր­ձեց կռա­նալ։

– Ա­սե­ցի գե­տի­նը պա­չի,- մո­տե­ցավ ու նրա գլու­խը սեղ­մեց հո­ղին,- այ էս­պես, բե­րանդ հո­ղին քսե­լով, հա­զար ան­գամ։

Գետ­նին չո­քած՝ Մա­րա­տը սկսեց կռա­նալ-ել­նել։

– Ա­սե­ցի՝ գե­տի­նը պա­չի։ Այ էդ­պես՝ բե­րանդ հո­ղին քսե­լով…

Հեռ­վից կան­չե­ցին՝ Կա­րա­պետ­յա՛ն։

– Է­կա,- զին­վո­րը վա­զե­լով գնաց ու բղա­վեց Մա­րա­տի վրա,- շա­րու­նա­կի մինչև գամ։

Նա ու­ժաս­պառ ու դան­դաղ կռա­նում-ել­նում էր ճա­կա­տը հո­ղին քսե­լով, և հա­յաց­քի ա­ռաջ ճոճ­վում էր երկն­քի ու երկ­րի ա­րան­քում փայ­տա­ցած մի հո­րի­զոն:

– Կեղ­տոտ, կեղ­տոտ հա­յեր,- սև բե­ղե­րի մեջ մռլտում էր հար­ցաքն­նող սպան,- չեն կշտա­ցել, դեռ քիչ է ի­րենց գրա­վա­ծը… լրտես­ներ են ու­ղար­կում… ես քու…- նա խփում էր գե­րուն,- դու ու­զում ես ինձ հա­մո­զել, ա­պու­շի մե­կը, որ հա­յի ձեռ­քից թուր­քը կա­րող է ողջ պրծնել և դեռ ի վի­ճա­կի լի­նել խո­սե­լո՞ւ: Հի­մար,- նա հար­վա­ծում էր գե­րուն,- երբևէ տե­սե՞լ­ ես հայ զին­վոր: Չես տե­սել, ո­րով­հետև նրանք, ով­քեր տես­նում են, այլևս­ ի վի­ճա­կի չեն լի­նում խո­սե­լու: Ափ­սոս, որ դու կաս Կար­միր խա­չի թղթե­րում, թե չէ կսատ­կաց­նեի։ Ա­սա՛, ա­սա՛ ճշմար­տութ­յու­նը՝ հա՞յ­ ես, թե՞ թուրք։ Ա­սա… ա­սա նրանց գտնվե­լու վայ­րը, նպա­տա­կը, գաղտ­նիք­նե­րը։

Մա­րա­տը շատ կու­զե­նար զին­վոր ե­ղած լի­նել, որ ինքն իր ա­ռաջ ար­դա­րա­ցում ու­նե­նար այս տա­ռա­պան­քին, որ ա­սեր ճշմար­տութ­յու­նը, հանձ­ներ քար­տեզ­նե­րը, ցույց տար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ճամ­փա­նե­րը։ Կամ էլ հա­կա­ռա­կը՝ քի­նոտ չա­րախն­դար թշնա­մու ե­րե­սին, ցույց տար, որ ա­մեն ինչ գի­տի, բայց ո­չինչ էլ չի ա­սի, որ թքած ու­նի կյան­քի վրա, ու հե­րո­սա­բար գնար դե­պի մահ… Այդ ժա­մա­նակ մա­հը կլի­ներ պայ­քար, իսկ հի­մա՝ ոչն­չով չար­դա­րաց­վող ան­հե­թե­թութ­յուն։ Ինչ բախ­տա­վոր են նրանք, ով­քեր չկան Կար­միր խա­չի ցու­ցակ­նե­րում:

Ան­մարդ­կա­յին ծե­ծից հե­տո, որ կոչ­վում է հար­ցա­քննութ­յուն, անշ­տապ, սո­վո­րա­կան ան­տար­բե­րութ­յամբ նրան հա­տա­կի վրա­յով քարշ տվե­ցին, բա­ցե­ցին դու­ռը, նե­տե­ցին, ետևից փա­կե­ցին ու սու­լե­լով հե­ռա­ցան։ Սա­լե հա­տա­կը դու­րե­կան սառն էր և բթաց­նում, մեղ­մում էր ցա­վը։

– Բա­րի գա­լուստ,- կի­սամ­թի մի­ջից լսեց մի ծա­նոթ ձայն։

– Ի­մը ոչ բա­րի է, ոչ էլ գա­լուստ։ Ի­մը վե­րա­դարձ է և ա­հա­գին տխուր։

– Ինչ որ է…- կմկմաց զրու­ցա­կի­ցը,- ու­րախ եմ։

– Էս­պի­սի տե­ղե­րում ու­րախ չեն լի­նում, ե­թե ան­գամ հայտն­վում է տեր Աստ­վածն ին­քը։

– Ե­թե հու­մո­րիդ զգա­ցու­մը չես կորց­րել, ու­րեմն դեռ մե­ռած չես։- Հայ գիտ­նա­կա­նը հա­յաց­քով տնտղեց նրան, ա­պա վեր կա­ցավ, սկսեց թև ու ոտ­քը քաշք­շել, ծա­լել-բա­ցել, վերև-ներքև ա­նել։

– Խո­րը շնչիր։

Մա­րա­տը խո­րը շնչեց ու գոլ օ­դից սրտխառ­նոց զգաց։

– Բախտդ բե­րել է, կոտր­վածք չու­նես։

Մա­րա­տը հա­յաց­քը պտտեց­րեց կի­սամ­թի մեջ. բան­տա­խու­ցը չէր փոխ­վել՝ նույն խա­վա­րը, նույն գաղջ օ­դը, նույն բնա­կի­չը։

– Հա, ի­մի­ջիայ­լոց, ին­չի՞ ես դեռ էս­տեղ… իսկ քո զո­րա­վոր ու­ղե՞ղը, թի­կուն­քիդ կանգ­նած ա՞զգը։

– Գոր­ծում են,- շշու­կով հա­վաս­տիաց­րեց գիտ­նա­կա­նը,- դեռ փո­խա­նակ­վող գե­րի­նե­րի թիվն են ճշտում:

– Հի­մա ի՞նչ ­թիվ են ա­սում:

– Վեր­ջին ան­գամ պա­հան­ջել էին եր­կու հա­զար:

– Եվ ի՞նչ…

– Ես ի­հար­կե ա­վե­լին ար­ժեմ, բայց մե­րոնք այդ­քան թուրք գե­րի չու­նեն:

– Դու մե­ռար։

– Չէ, ար­դեն պայ­մա­նա­վոր­վել են, որ սրանք մի քիչ սպա­սեն, մինչև պա­հանջ­ված թի­վը լրա­նա: Հենց գնա­ցի, քո հա­մար կբա­րե­խո­սեմ:

…Թուրք զին­վո­րը մրսած էր, խոր­խոտ հա­զում էր ու քթի տակ հայ­հո­յում հի­վան­դութ­յա­նը։ Մա­րա­տը ոտ­քե­րը քարշ տա­լով գնում էր նրա ետևից:

– Մար­դա­վա­րի քայ­լի, էս­տեղ հո­ղը կավ է, դրա փո­շին խեղ­դում է, ա­ռանց էն էլ թո­քերս լավ չեն, մի ա­միս է՝ հա­զում եմ,- հա­զից խեղդ­վե­լով ընդ­հատ-ընդ­հատ գո­ռաց թուր­քը,- Նա՝ խը…­խը…­խը…,- կլկլաց­րեց կո­կոր­դում ու խոր­խը կում ա­նե­լով թքեց գետ­նին,- ար­դեն կո­կորդս փա­կեց:

Կանգ առ­նե­լով՝ Մա­րա­տը ո­տը խոր­քանց խրեց հո­ղի մեջ ու սկսեց տա­րու­բե­րել՝ հիա­նա­լով դե­պի ծնկնե­րը բարձ­րա­ցող շեկ փո­շով.

– Ե­րե­խա ժա­մա­նակ սրա­նից ա­ռար­կա­ներ էի ծե­փում:

– Հլա սրա ռիս­կին նա­յի՞,- վրա ե­կավ զին­վո­րը,- ա­սում եմ մի ա­րա, խո՞ւլ­ ես, այ ոչ­խար։

– …Թո­նիր, կժեր, ան­գամ հարևա­նի կո­վի կի­սանդ­րին,- կանգ առ­նե­լով՝ ե­րազ­կոտ կմկմաց Մա­րա­տը։ Ծնկեց փո­շու մեջ ու սկսեց ձեռ­քե­րը կող­քե­րից բե­րե­լով՝ գիր­կը հա­վա­քել չոր կա­վը:

– Մի՛ ա­րա, խեղ­դե­ցի՛ր,- ու­ղեկ­ցո­ղը փո­շուց ե­րե­սը մի կողմ դարձ­րած՝ կա­լաշ­նի­կո­վի խզա­կո­թով բո­թեց նրա մեջ­քը,- վեր կաց:

– Մի վայրկ­յան,- նա շա­րու­նա­կեց գիր­կը հա­վա­քել տաք հո­ղը:

– Վեր կաց,- հա­զա­լով ու գետ­նին թքե­լով ու­ղեկ­ցո­ղը զեն­քը պա­հեց նրա վրա,- կկրա­կեմ:

– Մի վայրկ­յան, խնդրում եմ… Խնդրում եմ, մարդ ե­ղիր, թույլ տուր վա­յե­լեմ ա­զա­տութ­յունս:

– Փո­շու մեջ թա­վալ­վե­լո՞վ:

– Հի­մա մի բան կծե­փեմ սրա­նից:

– Դրա հետ պի­տի ջուր խառն­վի:

Մա­րա­տը ա­րա­գո­րեն վեր կա­ցավ գետ­նից, հա­սա­կով մեկ կանգ­նեց, հպար­տո­րեն նա­յեց ոտ­քե­րի մոտ կու­տակ­ված կա­վին, քան­դեց շալ­վա­րի կո­ճակն ու ա­ռա­տո­րեն մի­զեց փո­շու մեջ: Ա­պա նո­րից ծնկեց ու սկսեց շա­ղել.

– Չես կրա­կի,- ա­սաց ինք­նա­գոհ, ա­սես կա­վի հետ խո­սե­լով,- ես գրանց­ված եմ Կար­միր խա­չի մատ­յան­նե­րում:

Ու­ղեկ­ցող թուր­քը բարձր-բարձր հայ­հո­յեց, գնաց փո­շուց ա­հա­գին հե­ռու ու նստեց գետ­նին.

– Ին­չի կրա­կեմ որ… կգնաս հա­յե­րի մոտ՝ նոր ինձ կհի­շես,- սպառ­նաց։- Մե­նակ թե ա­րա­գաց­րու, մենք պի­տի կոնկ­րետ ժա­մի ներ­կա­յա­նանք, թե չէ կսկսեն շնե­րով ո­րո­նել:

– Լավ է չէ՞, տես ինչ հո­յա­կապ բան ստաց­վեց:

Զին­վո­րը ար­հա­մար­հա­կան ժպի­տը ե­րե­սին՝ մի աչ­քը ճտեց, մյու­սով տնտղեց ծե­փա­ծը.

– Հի­մա էդ ի՞նչ­ է:

– Պա­լատ:

– Պա­լա՞տ,- զար­մա­ցավ զին­վո­րը ոտ­քի ել­նե­լով ու մտա­ծեց՝ ե­թե ա­սի վատն է, սա գու­ցե քան­դի ու սկսի նո­րից,- Վատ չէ: Վեր կաց: Ե­թե ա­մեն մե­կը ի­րե­նից հե­տո էս­պի­սի մի պա­լատ թող­նի…

Հայ սահ­մա­նա­պահ­նե­րին տես­նե­լով Մա­րա­տը ինք­նա­մո­ռաց ա­ռաջ վա­զեց.

– Թուր­քե՜ր,- գո­ռաց,- ձեր վեր­ջը ե­կել է, Ջբրա­յիլն ար­դեն փչել է տիե­զե­րա­կան փո­ղը։ Էլ վերջ։ Էլ փրկութ­յան ոչ մի հույս,- և բռունց­քը օ­դում թա­փա­հա­րե­լով վան­կար­կեց,- Ղա-րա-բա-ղը մերն է, Ղա-րա-բա-ղը մերն է։

Սկզբում է­շը տի­րո­ջից ա­ռաջ էր։ Հա­վա­սար­վե­ցին։ Տերն ա­ռաջ ան­ցավ։ Հի­մա էլ՝ է­շը։ Ա­պա՝ տե­րը, ա­պա՝ է­շը… Մեկ՝ է­շը, մեկ՝ տե­րը։ Ինչ­քան զա­ռի­վե­րը թեք­վում էր, տերն այն­քան ետ էր մնում։ Ա­նա­սու­նին բար­ձել ան­տա­ռի ցա­խով, հո՛ չի բար­ձել՝ խփում է եր­կինք. չո՛շ, չո՛շ, ես քո տի­րու­մե­րը, չո՛շ,- ետևից վա­զե­լով կան­չում է, ու ճի­պո­տով է­շի ոտ­նե­րին՝ քա­շի, քու էշ հերն եմ ա­նի­ծել։

Ճի­պոտն օ­դի մեջ սվվում-ֆշշում, դա­ղում է ա­նա­սու­նի մեջ­քը։ Է­շը ցա­վից խլուշտ-խլուշտ ձգվում՝ գլու­խը գնում է ա­ռաջ, մար­մի­նը՝ չէ։ Ող­նա­շա­րը ճթճթում է, բայց ճար չկա՝ ու­ժից վեր է։ «Քա­շի, ես քու».-… ­ճա­րա­հատ տե­րը նստեց գետ­նին։ Շունչ քա­շեց։ Նա­յեց մինչ եր­կինք բար­ձած սայ­լին, բե­ռան տակ ճկռած-կանգ­նած է­շին։ Վեր կա­ցավ։ Սայ­լի տա­կից քա­շեց հա­նեց մի ու­րիշ պա­րան, կա­պեց սայ­լին, մյուս ծայ­րը գցեց վի­զը։ Մեկ, եր­կու, ե­րեք… Ե­րեք հաշ­վին ձեռ­քով խփեց ա­նա­սու­նի մեջ­քին ու եր­կու­սով միա­ժա­մա­նակ վզնե­րը ձգած պոկ­վե­ցին ա­ռաջ։ Ցա­խի դե­զը ցնցվեց, քա­րե­րը սայ­լի ա­նիվ­նե­րի տա­կից գլգլա­ցին։ Տաք քրտին­քը տի­րոջ շեկ մա­զար­մատ­նե­րից ճա­կա­տա­խա­ռը լվա­լով՝ ա­ռու կա­պած հո­սեց կնճիռ­նե­րի մի­ջով, կզա­կից կաթկ­թաց դո­շե­րին… է­շի­նը՝ ոտ­քե­րից էր քրտինք թափ­վում. կո­ղե­րից տաք գո­լոր­շի էր ել­նում, քա­մա­կի մոտ դառ­նում կա­թիլ­ներ, հո­սում ոտ­քե­րով ցած, թրջում սմբակ ու հող։

Երբ տեղ հա­սան, տե­րը վզից հա­նեց-շպրտեց պա­րա­նը. «Ես քո տի­րոջ մե­րը…- հայ­հո­յեց կեն­դա­նուն,- հի­մա ե՞ս­ եմ լավ էշ, թե՞ դու»։

Զին­վոր­նե­րը նրանց նա­յում էին զար­մա­ցած, մի քիչ էլ վա­խե­ցած, և ե­թե մար­դը մե­նակ լի­ներ, տե­սիլք կհա­մա­րեին: Բայց է­շը չա­փա­զանց կո­պիտ էր բնա­զան­ցա­կան լի­նե­լու հա­մար. նախ և ա­ռաջ՝ ա­վա­նա­կին էշ դարձ­նող հաստ գլխով, փրչոտ ոտ­քե­րով, սմբակ­նե­րից մեկն էլ չկար, փո­խա­րե­նը մի մեծ, կլոր կաու­չու­կի կտոր էր հագց­րած, պո­չից էլ՝ բար­ձած սայ­լը կախ։ «Իսկ գու­ցե թռիչ­քի պա­հին որևէ հրեշ­տակ ծրտե՞լ­ է սրանց»,- մտա­ծեց ա­ռա­ջա­պա­հը, մո­տե­ցավ, զննեց է­շին ու նրա բա­ցա­կա սմբա­կը և կեղծ հիաց­մուն­քով սու­լեց:

– Մի դու լի­նեիր սրա փո­խա­րեն,- է­շի կող­մը բռնեց տե­րը,- գի­տես հե՞շտ­ է կաղ ոտ­քով սա­րե­րը բարձ­րա­նալ և դեռ հետն էլ էս­քան բեռ քարշ տալ:

– Փաս­տո­րեն հա­սա­րա­կութ­յու­նը անշ­նոր­հա­կալ է,- չէր դա­դա­րում ծաղ­րել զին­վո­րը,- նույ­նիսկ Ձեզ ա­ռողջ էշ չի հաս­նում:

– Ա­ռողջ է­շը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զրա­հա­տեխ­նի­կա է, ո՞վ կ­թող­նի իմ ձեռ­քին,- ի­շա­տե­րը թև­քով սրբեց ճա­կատն ու դժգոհ հա­յաց­քը ուղ­ղեց որ­սորդ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րա­նի հո­ղա­շեն տան պա­տին, ո­րի վրա ա­ռայժմ կար­միր տա­ռե­րով գրված էր՝ շտաբ:

– Մի մո­ռա­ցեք, որ Հի­սու­սը ա­վա­նա­կով մտավ Ե­րու­սա­ղեմ,- տես­նե­լով, որ է­շը իր կաու­չու­կե սմբա­կով հե­տաք­ր­քրեց և զին­վոր­նե­րը հա­վաք­վել ու ծի­ծա­ղե­լով տնտղում են, փոր­ձեց է­շին ծաղ­րից փրկել տե­րը:

– Բայց դրա­նից է­շը ձի չդար­ձավ:

Շտա­բից դուրս ե­կավ մի զին­վոր, վազ­քով մո­տե­ցավ.

– Տեր հա՞յր…

– Ա­րա, բա սա կյա՞նք­ ա, ես ը­սենց կյան­քը…- հա­նած շա­պի­կով նախ իր դեմքն ու վի­զը սրբեց, հե­տո է­շի կո­ղե­րը։

Զին­վոր­նե­րը զար­մա­ցած նա­յե­ցին, ո­րով­հետև տղա­մար­դը սո­վո­րա­կան հա­գուս­տով էր, ոչ թե սքե­մով, ա­պա ծի­ծա­ղե­լով փսփսա­ցին ի­րար ա­կան­ջի.

– Ա­պե, էս տեր­տե­րը պանկ ա:

– Հա­մա տեր­տեր ա, է­շին հա­վա­սար փետ ա կրում։

– Ին­չի տեր­տե­րը չի՞ մրսում, թե՞ ճաշ չի ե­փում։

– Բա տեր­տե­րի բա­ժին ջեր­մութ­յու­նը երկն­քից չի գա­լի՞։

– Էն­քան ան­տե­րու­դուս մարդ կա երկն­քի հույ­սին… երկն­քի հույ­սին որ մնա…

– Հետն էլ քֆուր ա տա­լի:

– Դե հե­րիք է, է­լի… տեր­տեր է, թող գա իր ա­ղոթքն ա­նի, գնա, հո չենք ա­սում՝ սա­րեր շուռ տա,- սաս­տեց շտա­բի հեր­թա­պա­հը ու շրջվեց տեր­տե­րին.

– Մեր ու­զա­ծը բե­րե՞լ­ եք:

– Բա ին­չի՞ս­ էր պետք էս տան­ջան­քը,- նա թփփաց­րեց է­շի քրտնած մեջ­քին ու սկսեց շալ­վա­րի փող­քե­րից պո­կո­տել փշե­րը:

Տեր հո­րը նրանք հի­շեց­նում էին հե­ռագ­րաս­յան լա­րե­րին թա­ռած թռչուն­ներ՝ ուղ­ղա­գիծ շար­ված, բո­լո­րը միան­ման՝ հա­մազ­գես­տով, տա­րի­քով, պատ­րաս­տա­կա­մու­թյամբ… Նա մի պահ միտ­քը կտրեց կա­նաչ­նե­րի վրա տո­ղա­նի կանգ­նած զին­վոր­նե­րից և ու­զեց հի­շել՝ տղան ի­րենց այ­գու խրտվի­լա­կի գլխին փա­թա­թե՞ց­ օ­ձե­րի պես ծռմռված եր­կա­թա­լա­րե­րը, որ ան­կուշտ կա­չա­ղակ­նե­րը վա­խից այ­գու տե­ղը մո­ռա­նան։ Ա­պա միտ­քը ետ բե­րեց այ­գուց ու հպար­տո­րեն նա­յում էր հեր­թա­պա­հի ձեռ­քի ճի­պո­տին, ո­րը զին­վո­րա­կան հրա­մա­նի պես հա­տու բարձ­րա­նում, հա­տու էլ իջ­նում էր ա­վա­նա­կի մեջ­քին։ Ա­վա­նա­կը հեր­թա­պա­հին հա­վա­սար քայլ էր ա­նում, չստա­նա­լով երկ­րորդ հար­վա­ծը՝ կանգ­նում։ Հեր­թա­պա­հը է­շին, իսկ է­շը սայ­լա­կը ա­ռաջ քշե­լով շարժ­վում էին շար­քի առջևով, հա­վա­սար­վում զին­վո­րին, սա գո­ռում էր իր ա­նուն-ազ­գա­նու­նը և կո­շի­կի հա­մա­րը։ Հեր­թա­պա­հը մխրճվում էր սայ­լա­կի մեջ, ջոկջ­կում հա­մա­պա­տաս­խան հա­մա­րը, մեկ­նում զին­վո­րին։ Ճի­պո­տը բարձ­րա­նում էր, նո­րից իջ­նում ա­վա­նա­կի մեջ­քին. անց­նում էին ա­ռաջ։ Հա­վա­սար­վում էին հա­ջոր­դին։ Սա էր գո­ռում իր ա­նուն-ազ­գա­նու­նը և կո­շի­կի հա­մա­րը։ Հեր­թա­պա­հը պատ­րաս­տա­կամ կռա­նում էր սայ­լի վրա, հող փո­րող շան պես թա­թե­րով աջ ու ձախ ա­նում կա­շի ու ներկ բու­րող կո­շիկ­նե­րը։

Եվ այս­պես՝ մինչև շարքն ա­վարտ­վեց։ Տե­րը հպար­տո­րեն նա­յում էր հեր­թա­պա­հի պես կար­գա­պահ ու պա­հը գնա­հա­տող է­շին, և հա­մոզ­ված էր, որ իր տնա­յին ա­նա­սու­նը ևս ­մեծ ա­վանդ ու­նի հայ­րե­նի­քի ա­զա­տագր­ման գոր­ծում։ Վեր­ջին զին­վո­րի մոտ սայ­լա­կը դա­տարկ­վեց։ Շար­քա­յի­նը դժգոհ էր. նա շու­ռու­մուռ տվեց ստա­ցած սա­պոգ­նե­րը, նա­յեց սե­փա­կան ոտ­քե­րին, քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց։ Հա­վա­նա­բար կո­շի­կը ոտ­քին մեծ էր կամ փոքր։ Հեր­թա­պա­հը ճի­պո­տով մատ­նա­ցույց ա­րեց դա­տարկ սայ­լա­կը, վեր քա­շեց ու­սե­րը, ա­պա վեր­ջին հար­վածն ի­ջավ է­շի մեջ­քին։ Է­շը քայլ ա­րեց ու կանգ­նեց։ Հեր­թա­պա­հը նա­յեց է­շին, ճի­պո­տը շպրտեց սայ­լա­կի մեջ, տեր­հո­րը օ­դի մեջ ձեռ­քով շնոր­հա­կա­լութ­յան նշան ա­րեց ու մտավ շտաբ։ Զին­վոր­նե­րը նստո­տե­ցին այ­սո­ւայն­տեղ, փոր­ձե­ցին սա­պոգ­նե­րը և վա­զե­ցին գե­րի­նե­րի խցե­րը՝ ստու­գե­լու, թե որ­քա­նով են նոր կո­շիկ­նե­րը հար­մար որ­պես աշ­խա­տան­քա­յին գոր­ծիք։

Պա­տի տակ հար­մա­րեց­րած քա­րե­րին տե­ղա­վոր­ված զին­վո­րը աջ ու ձախ նա­յե­լով հսկում էր բա­կը ու զրու­ցում կող­քին նստած ցնցո­տիա­վոր գե­րու հետ:

– Լսի,- ա­սում էր,- Մա­րատ տղա։ Ա­րի խելք հա­վա­քի, ես քո կող­մից եմ, ա­րի հլա ինձ ա­սա՝ հա՞յ­ ես, թե թուրք։

– Բա հի­շո՞ւմ­ եմ։

– Այ ցավդ տա­նեմ,- հա­մո­զում էր շար­քա­յի­նը,- վատ մի զգա, թուրքն էլ վատ բան չէ, թուրքն էլ է մարդ։

– Հա­վա­տա՝ չեմ հի­շում։

– Ոչ մի բան չես հի­շո՞ւմ։ Ա­րա, դու հո հավ չե՞ս։

– Չէ ին­չի՞, ո­րոշ բա­ներ հի­շում եմ։ Օ­րի­նակ՝ ար­ծիվ ու­նեի։

– Իս­կա­կա՞ն։ Սուր-սուր ճան­կե­րո՞վ։ Է­րեկ մե­կը է­կել-նստել էր շտա­բի կտու­րին։ Քո­նը է՞գ­ էր, թե՞ որձ։

– Աա՜, ես շատ գի­տեմ։ Իմ ու­նե­ցա­ծը խրտվի­լակ էր, բայց լավ մեծ, սի­րուն։

– Դո՞ւ­ էիր խփել։

– Չէ, ախ­պեր, ես եր­բեք զենք չեմ ու­նե­ցել։ Շու­կա­յից էի ա­ռել, փո­խա­նա­կել էի…- ներ­սից ե­կող գոռ­գո­ռոց­ներն ու­ժե­ղա­ցան։ Մա­րա­տը մո­ռա­ցավ արծ­վին ու նրա խրտվի­լա­կը.

– Ին­չի՞ ինձ էլ չեք ծե­ծում,- նեղսր­տեց,- մյուս­նե­րից ին­չո՞վ­ եմ պա­կաս:

– Ահ, քա­նի՞ տա­րի պի­տի նույն մար­դուն ծե­ծենք: Մեր գոր­ծում, ինչ­պես սեք­սի գոր­ծում՝ նոր մարդ նշա­նա­կում է նոր մար­մին, նոր մար­մին՝ նոր հույ­զեր ու զգա­ցո­ղութ­յուն­ներ… մի խոս­քով՝ թար­մութ­յուն:

– Թե՞ ո­րո­շել եք սպա­նել:

– Չէ: Նախ՝ գե­նե­րալ ենք վերց­րել: Ըն­դու­նիր, որ գե­նե­րա­լի ա­ռաջ դու ոչ ոք ես, քո ա­րած ա­մե­նա­մեծ հե­րո­սու­թյու­նը արծ­վի խրտվի­լակն է. էն էլ դու չես խփել արծ­վին, շու­կա­յից ես ա­ռել: Իսկ գե­նե­րա­լը ե­րեք գյուղ է հա­վա­սա­րաց­րել հո­ղին և բնա­կիչ­նե­րին քա­ռա­տել: Հա­վա­սա՞ր­ եք՝ ի­հար­կե ոչ: Էն­պես որ՝ կոնկ­րետ ինձ հա­մար գե­նե­րա­լին ծե­ծելն ա­վե­լի պատ­վա­բեր է, քան քեզ:

– Էլ ձ­ևեր մի թա­փի… պատ­վա­բե՜ր…­ ա­սա՝ ձեռ­քի տակ գե­նե­րալ ու­նեք, լկտիա­ցել եք, վրաս վե­րից եք նա­յում: Իսկ ե­թե ան­կեղծ՝ չեմ էլ հա­վա­տում. ով ու­զում է թի­թի­զա­նալ՝ա­սում է գե­նե­րալ է բռնել, ոնց որ լոպ­պազ տղեր­քը, որ գլուխ են գո­վում, թե քնել են թա­ղի գե­ղեց­կու­հու հետ:

– Հեչ էլ հա­վա­տաս… դե, վեր­ջին հաշ­վով, դու էլ ես զգում, որ վեր­ջերս քեզ ծե­ծում ենք էն ժա­մա­նակ, երբ ու­րիշ գե­րի չենք ու­նե­նում, դու ախր էն­քան գնա­ցիր ու ե­կար՝ հա­րա­զա­տա­ցար. քեզ պա­հել ենք սև օր­վա հա­մար:

– Էլ մի մխի­թա­րի, ո­րո­շել եք սպա­նել:

– Մենք չենք կա­րող քեզ սպա­նել: Քեզ­նով հե­տաքրքր­ված է Կար­միր խա­չը: Կար­միր խա­չից մարդ պի­տի գա, քեզ էլ հե­տը կու­ղար­կենք ձե­րոնց մոտ:

– Մե­րո՞նց… ­բայց ես…

– Փաս­տա­թո՛ւղթ՝ տա­րե­թիվ, կնիք, ստո­րագ­րութ­յուն: Ու­նե՞ս: Չու­նե՛ս:

– Թո­ղել եմ տա­նը:

– Դե դրա հա­մար քեզ ու­ղար­կում ենք Կար­միր խա­չի հետ: Նախ՝ կգնաս Եվ­րո­պա, ա­պա…

– Լսի,- ձայ­նում թա­խան­ձանք՝ նա մտեր­մա­բար բռնեց շար­քա­յի­նի թ­ևը,- էդ Եվ­րո­պա­յին շատ մի հա­վա­տա: Դրանք շատ քոք­վածն են. տա­նում են մեր ու­ղեղ­նե­րը և նրանց մտքի նվա­ճում­նե­րով գա­լիս են մեզ ստրկաց­նե­լու, ինչ­պես թուր­քերն էին հայ որ­բե­րին հա­վա­քում, սար­քում ե­նի­չե­րի­ներ և հա­նում սե­փա­կան ազ­գի դեմ։ Իսկ առ­հա­սա­րակ կյան­քում բո­լորն էլ ստրուկ­նե­րի կա­րիք ու­նեն՝ Աստ­ված՝ հա­վա­տաց­յալ­նե­րի, ծնո­ղը՝ ե­րե­խա­նե­րի, Արևմուտքն՝ Արևել­քի… Ա­սածս ի՞նչ­ է՝ հի­մա, ե­թե դու… իբր… ա­սում եմ՝ իբր, ոչ թե իս­կա­կա­նից: Դու… իբր… մի րո­պեով… մի րո­պեով, շատ չէ: Հա­վա­տա, որ չեմ խա­բի՝ ու­ղիղ մի րո­պե, կա­րող ես նա­յել ժա­մա­ցույ­ցիդ: Իբր դու մի րո­պեով քնես: Տո չէ՝ ի՞նչ­ եմ ա­սում, ինչ քնել, աչքդ կպցնես: Ննջես հա՛: Ու­ղիղ մի րո­պեով բեր մտա­ծենք՝ Եվ­րո­պա­յի հերն էլ ա­նի­ծած, մեր հար­ցե­րը ինք­ներս լու­ծենք. դու մի պահ աչքդ կպցրու, ես փախ­չեմ:

Շար­քա­յի­նը ծի­ծա­ղեց: Ձեռ­քը խփեց նրա ծնկին.

– Թուր­քե­րի մա­սը դու­րըս է­կավ,- տե­ղից վեր կա­ցավ ու հի­մա էլ կեր ո­րո­նող թռչնի նման սկսեց բա­կով ա­րագ-ա­րագ գնալ ու գալ՝ մար­մի­նը ա­ռաջ ու ետ տա­նե­լով, գլու­խը թե­քե­լով ա­ջու­ձախ, ա­սես տե­սել էր մե­կին ու ան­մի­ջա­պես էլ տե­սա­դաշ­տից կորց­րել և հի­մա ո­րո­նում էր:

Ներ­սից շա­րու­նա­կում էին հար­ված­նե­րին հա­մա­պա­տաս­խան ուժգ­նու­թյամբ գո­ռոց­ներ լսվել: Մա­րա­տը նեղ­սրտեց. ա­մեն, ա­մեն ինչ աշ­խար­հում այ­լա­սեր­վել է: Ո՞ւր­ են, ո՞ւր՝ նի­զա­կա­վոր, տեգ կրող զին­վոր­նե­րը, որ հար­գանք էին ներշն­չում, որ տա­րի­նե­րով պայ­քա­րում էին, կո­փում ի­րենց մար­մինն ու հո­գին, որ­պես­զի ար­ժա­նա­նան զենք կրե­լուն… Իսկ սրա՞նք: Ա­մեն ինչ ար­ժեզրկ­վել է, փոխ­վել է ժա­մա­նա­կը, փոխ­վել է զին­վո­րի աշ­խա­տան­քա­յին գոր­ծի­քը, ում ա­սես սա­պոգ են հագց­նում… Մահ ա­ռա­քե­լը կորց­րել է ա­մեն հմայք ու խոր­հուրդ:

…Խխմած, տեղ-տեղ քար ու ծեփ թափ­ված, նույն տե­ղից էլ մո­լա­խոտ բուս­նած ու քա­րա­քո­սով պատ­ված պա­տին հեն­ված, տեր­տե­րը է­ժա­նա­գին ծխա­խոտ էր ծխում, մինչև մեկն ու մե­կը դուրս գար, տար ծրա­րը, ու ին­քը դեմ­քով պա­տը, մեջ­քով մարդ­կանց դար­ձած, ծո­ցում պա­հե­լով՝ գնար։ Նա ե­րա­նութ­յամբ ծու­խը պա­հում էր կո­կոր­դում, դան­դաղ դուրս փչում պնչնե­րից ու նա­յում էր բա­կում կանգ­նած իր է­շին, զին­վո­րա­կան ա­ռօր­յա­յին, հպարտ զին­վոր­նե­րին, կեղ­տոտ գոգ­նո­ցով մեծ դա­նա­կը ձեռ­քին գա­ռան ետևից վազվ­զող խո­հա­րա­րին։ Գա­ռը հաստ դմա­կը պո­չից կախ, ա­ջու­ձախ ճո­ճե­լով վազվ­զում էր բա­կով։ Բռնեք, բռնեք՝ տա­րօ­րի­նակ նի­հար խո­հա­րա­րը գո­ռա­լով վա­զում էր կեն­դա­նու ետևից, և տեր-հայ­րը մտա­ծեց, որ իր կող­մից շատ խե­լա­միտ ո­րո­շում էր՝ գա­ռը բե­րել զին­վոր­նե­րին. ևս ­մի ա­միս և որ­ձի ծանր հո­տը կկպչեր մսին ու ու­տել չէր լի­նի։ Էշն ի­րեն հե­րիք է։ Է­շը նվիր­ված, դի­մաց­կուն… պո­չը տա­նում-բե­րում էր, ու­զում էր հասց­նել աչ­քե­րին ու քշել վրա տվող ճան­ճե­րը… Ու նա­յում էր բե­զա­րած է­շին, նրա ետևում՝ սայ­լին, ո­րը հե­րո­սա­բար տե­ղա­վո­րել էր գա­ռը, զեն­քը, փայտ ու հա­գուստ, ծու­խը դան­դաղ փչում էր փրչոտ ըն­չանց­քի մեջ, քու­լա­նե­րը մխա­լով ել­նում էին մազ­մո­րու­քի մի­ջից, ծլուլ-ծլուլ տա­րած­վում։

– Էշս,- հան­կարծ գո­ռաց նա ու վա­զեց ա­ռաջ,- էշս տա­նում են։ Այ մարդ, թող է­շիս։ Ա­նա­սու­նը քեզ ի՞նչ­ է ա­րել։ Ին­չի՞ ես քաշք­շում։

Մինչ նա ձեռ­քե­րը տա­րա­ծած, գոռ­գո­ռա­լով վա­զում էր դե­պի է­շը՝ ա­ռանց ափ­սո­սա­լու հենց նոր վա­ռած ծխա­խո­տը գետ­նին նե­տե­լով, զին­վոր­նե­րը ծի­ծա­ղե­լով նա­յում էին։

– Այ ախ­պեր, հան­գիստ թող է­շին,- ի­րար էր խառն­վել տե­րը։

– Ես շո­յում եմ, սի­րում,- ար­դա­րա­ցավ գե­րին։

Վեր­ջա­պես զին­վոր­նե­րից մե­կը մո­տե­ցավ:

– Շո՛ւտ՝ համ­բու­րիր տեր հոր ձեռ­քը,- գո­ռաց, ա­պա դար­ձավ տեր հո­րը,- տեր հայր, աջդ մեկ­նիր էս թուր­քին։

Տեր-հայ­րը խղճա­հա­րութ­յամբ նա­յեց գե­րուն: Զին­վո­րը ու­ժով խլեց նրա ձեռ­քը ու Մա­րա­տի գլխին բամ­փե­լով բղա­վեց.

– Շո՛ւտ, համ­բու­րիր տեր հոր ա­ջը:

Սա վա­խե­ցած համ­բու­րեց:

– Խա­չակն­քի՛ր,- շա­րու­նա­կում էր զին­վո­րը,- խա­չա­կնքիր, թո՛ւրք, թե չէ կսպա­նեմ:

– Հան­գիստ թող նրան, ա­ռանց էն էլ մեղք է՝ ար­դեն գե­րի է,- զին­վո­րին հանգս­տաց­րեց տեր­տե­րը:

– Բո­լորս էլ գե­րի ենք, տեր հայր,- շա­րու­նա­կում էր գո­ռալ զին­վո­րը,- բո­լո՛րս: Աստ­ծո պատ­վի­րան­նե­րը հենց գե­րութ­յան ման­դատ են, որ տրված է յու­րա­քանչ­յու­րիս: Խա­չակն­քի՛ր…

­Ձայ­նե­րի վրա շտա­բից դուրս ե­կավ սպան.

– Շար­վեք, շար­վեք,- դաս­տիա­րա­կի պես ծափ զար­կե­լով կան­չեց զին­վոր­նե­րին,- ուշ է, տեր-հայ­րը պի­տի ա­րա­րո­ղութ­յուն ա­նի:

 Քաշքռ­նե­լով գե­րուն տա­րան, նե­տե­ցին գոմ հի­շեց­նող շի­նութ­յան բաց դռնից և սպա­յի կող­մը նա­յե­լով սպա­սե­ցին գո­վա­սան­քի։

– Ա­րա՛գ, ա­րա՛գ,- նո­րից ծափ զար­կեց սպան։

Ա­ջու­ձա­խից զին­վոր­նե­րը զգաս­տա­ցած վա­զե­ցին բա­կի կենտ­րոն.

– Նրան հաս­կա­նալ կա­րե­լի է,- մինչ զին­վոր­նե­րը շար­վում էին, իր են­թա­կա­յին տեր­տե­րի աչ­քում փոր­ձում էր ար­դա­րաց­նել սպան,- եր­կու օր ա­ռաջ նրա եղ­բո­րը սպա­նել են:

…Շեկ տեր­տեր՝ դե­ղին մո­րու­քով։ Բարձ­րա­հա­սակ, գլու­խը արևին հա­վա­սար։ Ա­լե­լո­ւիա՜,- կան­չում էր. ձայ­նը կի­լո­մետ­րե­րով ձգվում էր՝ ծո­րուն-ծո­րուն, մինչև կուլ էր գնում ան­տե­սա­նե­լի հե­ռու­նե­րին։ Դառ­նա­համ խնկի գոլ ծխից եր­կին­քը կակ­ղել, կա­խել էր պո­չը: Ա­լե­լո­ւիա՜,- քաղցր ձայ­նով հո չէ՜ր ­կան­չում տեր­տե­րը… «Տեր գթա զծա­ռադ…»,- խոր­հուրդ է տա­լիս, խնդրում ու կար­դում ռու­սա­կան ազ­գա­նուն­ներ՝ Ի­վա­նով, Վա­սիլև, Ա­լեք­սանդ­րով, Սի­նի­ցին… Քիչ հեռ­վում շար­քով պառ­կած ան­ծա­նոթ դիակ­ներ, ան­ծա­նոթ կյան­քեր՝ զոհ­ված օ­տար հայ­րե­նի­քի հա­մար, թաղ­վող օ­տար տեր­տե­րի ա­ղոթ­քով։ Ա­ղոթ­քը ձգվում էր, խնկա­հոտն էլ հե­տը…

Շարք կանգ­նած զին­վոր­նե­րը գլուխ­նե­րը խո­նար­հած, մտքնե­րում ա­ղո­թում էին տեր հոր հետ: Մե­կը փսփսաց.

– Աստ­ված ո՞նց­ է հան­դուր­ժում սրան՝ հայ­հո­յան­քը ծա­լեց մի գրպա­նը դրեց, մյու­սից հա­նեց Աստ­վա­ծա­շուն­չը…

– Շար­քում լռութ­յո՛ւն,- սաս­տեց սպան տեր հոր ա­ղոթ­քի մի­ջից:

Շտա­բից մի զին­վոր վա­զե­լով ե­կավ, ծրար հանձ­նեց։ Տեր­տե­րը վերց­րեց, խո­թեց ծո­ցը, թռավ սայ­լի մեջ ու խռո­ված՝ մտրակն ի­ջեց­րեց է­շի մեջ­քին։

– Չո՛շ, չո՛շ…- սրտի նե­ղութ­յու­նից նրա ձեռ­քը օ­դի մեջ թափ էր հա­վա­քում, որ նոր ու­ժով իջ­նի կեն­դա­նու մեջ­քին:

Մա­րա­տը նրան նախ­կի­նում էլ էր տե­սել և նրա մեջ նշմա­րել էր Աստծո ախտանիշը։

– Օգ­նեք ինձ, օգ­նեք էս­տե­ղից դուրս պրծնել։ – Նա նետ­վեց սայ­լի ա­ռաջ՝ թա­խան­ձե­լով.- Տվեք ինձ Աստ­վա­ծա­շուն­չը։

Տեր հայ­րը ձիգ քա­շեց վար­գե­լու պատ­րաստ ա­վա­նա­կի սան­ձը, մտրա­կը վայր դրեց, ծո­ցից հա­նեց ու պատ­րաս­տա­կամ ա­ռաջ պար­զեց մե­ռո­նա­բույր Կտա­կա­րա­նը։

– Համ­բու­րե­լո՞ւ,- զար­մա­ցած նա­յեց գե­րուն։

– Առ­հա­սա­րակ։

– Ընդ­մի՞շտ։ Զա­վակս, դու փո­խում ես քո Աստ­վա՞ծը։

– Իսկ Դուք ի՞նչ ­գի­տեք՝ գու­ցե ես քրիս­տոն­յա եմ։ Եվ հե­տո՝ ար­ժե, լրիվ ար­ժե փո­խել այն Աստ­ծուն, որն ինձ այս­քան տա­րի թող­նում է գե­րութ­յան մեջ։ Ա­ղա­չում եմ, տեր հայր, ինձ տվեք Աստ­վա­ծա­շուն­չը։ Ե­թե նրանք մո­տիցս Աստ­վա­ծա­շունչ հա­նեն, կհա­վա­տան, որ հայ եմ։

– Զա­վակս, բայց սա իմ անձ­նա­կան օգ­տա­գործ­ման Ա­վե­տա­րանն է։

– Թող է­լի ձե­րը լի­նի։ Դուք ուղ­ղա­կի ինձ հյու­րա­սի­րեք։ Մինչև խու­զար­կութ­յուն։ Լու­սա­դե­մին կվե­րա­դարձ­նեմ։ Ազ­նիվ խոսք։ Մի քա­նի ժա­մով… ուղ­ղա­կի պարտ­քով տվեք։

– Տեր հայր,- կան­չե­ցին թի­կուն­քից,- Հան­կարծ չգնաս, քեզ ենք սպա­սում։

– Օրհն­յալ լի­նեք,- կան­չին ար­ձա­գան­քեց տեր­տե­րը։

– Ար­դեն ե­ղել ենք՝ նոր գյուղ ենք գրա­վել։ Ե­կեք, որ նշենք մեր հաղ­թա­նա­կը։ Պի­տի օրհ­նեք,- կան­չո­ղը հաս­կա­ցավ, որ տեր հայ­րը զբաղ­ված է ու խո­սե­լով մո­տե­ցավ նրան ան­ձամբ ու­ղեկ­ցե­լու։ Մա­րա­տը զին­վո­րի մո­տե­նա­լը տես­նե­լով՝ խլեց տեր հո­րից Կտա­կա­րա­նը ու խո­թեց ծո­ցը։

– Պարտ­քով,- հասց­րեց շշնջալ տեր հայ­րը։

– Չկաս­կա­ծեք,- գե­րին էլ զգու­շա­վոր շշնջաց։

– Տեր հա՞յր,- զար­մա­ցավ մո­տե­ցող զին­վո­րը՝ նրան ո­տից-գլուխ զննե­լով,- լսե­ցի՞ր՝ նոր գյուղ ենք գրա­վել,- կա­տա­կով բո­թեց տեր­տե­րի կո­ղը,- «զեն­քերդ» ո՞ւր­ են՝ Ա­վե­տա­րան, նշխարք, մե­ռոն, խաչ ու ա­ղոթք… լրիվ ար­ժա­նի ենք։

– Չեմ կաս­կա­ծում, բայց դրանք ու­րիշ ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի հա­մար են նա­խա­տես­ված։

– Ու­րի՞շ։ Ա­վե­տա­րա՞նն­ էլ։ Դա էլ հո ա­մե­նօր­յա օ­գտա­գործ­ման հա­մար է։

– Հա։

– Դե տուր, տուր ա­ռա­ջի­նը ես համ­բու­րեմ, քա­նի խմած չենք ու մռութ­ներս էլ մա­քուր են։

Տեր­տե­րը շո­շա­փեց կուրծ­քը, թփթփաց­րեց գրպան­նե­րին.

– Ով գի­տի՝ գրպա­նիցս ըն­կել է։

– Մի րո­պե…- զին­վո­րը վա­զեց ներս։ Դուրս ե­կավ տա­սը-տասն­հինգ հո­գու հետ:

– Չշարժ­վել,- հան­գիստ ու սպառ­նա­գին ողջ տա­րած­քով մեկ հրա­մա­յեց բարձ­րա­խո­սը,- կո­րել է տեր Մի­քա­յե­լի անձ­նա­կան օգ­տա­գործ­ման Կտա­կա­րա­նը։ Գտնո­ղին խոս­տա­նում ենք պարգև։

– Երևի բարձ­րա­նա­լիս սա­րի դո­շին է ըն­կել,- բարձ­րա­խո­սի ուղ­ղութ­յամբ նա­յե­լով են­թադ­րեց տեր­տե­րը։

– Կարևոր չէ՝ ուր։ Ուր էլ լի­նի՝ կգտնենք։

Զին­վոր­նե­րը ցրվե­ցին ա­ջու­ձախ ու սկսե­ցին ո­րո­նել։ Մա­րա­տը կռա­ցավ, շո­շա­փեց խո­տե­րը.

– Գտա՛,- բղա­վեց,- գտա՛,- ու Կտա­կա­րանն ա­ռաջ պար­զած վա­զեց տեր­տե­րի ուղ­ղութ­յամբ,- վերց­րեք, ես գտա Աստ­վա­ծա­շուն­չը, մեր Աստ­վա­ծա­շուն­չը։ Եվ փառք Աստ­ծո։

– Օրհն­յալ լի­նես, զա­վակս,- ու­րա­խա­ցավ տեր­տե­րը։

Խնջույ­քի ա­մե­նա­թեժ պա­հին տեր հայ­րը վերց­րեց բա­ժակն ու ա­սաց.

– Հի­մա մեզ մոտ մի գե­րի կա։ Ինչ­նե­րի՞ս­ է պետք. էդ մի հո­գու ապ­րել-չապ­րե­լով, ծե­ծել-շո­յե­լով ի՞նչ ­պի­տի փոխ­վի կյան­քում։ Ե­կեք քրիս­տո­նեա­բար՝ մեր ու­րա­խութ­յու­նը զար­դա­րենք բա­րե­գոր­ծութ­յամբ. նրան ու­ղար­կենք, տանք թուր­քե­րին։ Վեր­ջին հաշ­վով՝ պա­տե­րազ­մը դեռ առջևում է, դեռ էն­քա՜ն ­գե­րի­ներ։ Չար­ժե դող­դո­ղալ սրա վրա։ Բե­րեք ու­ղար­կենք իր եր­կիր, մեր ու­րա­խութ­յու­նը թող կա­տար­յալ լի­նի։

– Ինչ­պես Աստ­ծո կամքն է,- որ­պես հա­մա­ձայ­նութ­յան նշան՝ բա­ժակ բարձ­րաց­րեց գե­նե­րա­լը,- միշտ էլ մեր բա­րութ­յու­նից թշնա­մին շա­հել է, իսկ մենք՝ տու­ժել,- նա խմեց ողջ գի­նին, ա­պա շրջվեց, պղտոր հա­յաց­քով նա­յեց ա­նո­րոշ մի կե­տի ու բղա­վեց.

– Գաբ­րիել­յա՛ն։

– Հո՛։

– Էդ գե­րուն տար, տուր ի­րենց, ա­րի։

– Բա ո՜նց,- մռթմռթա­լով սե­ղա­նից մսի մի մեծ կտոր վերց­րեց ու խռով-խռով կծեց Գաբ­րիել­յա­նը,- դուք ձեր հա­մար քեֆ ա­րեք, իսկ ես՝ բա­րե­գոր­ծութ­յուն,- ու գնաց կա­տա­րե­լու հրա­մա­նը։

– Ախ­պեր,- դի­մադ­րում էր թուրք սահ­մա­նա­պա­հը,- ես քեզ­նից գե­րի ու­զե՞լ­ եմ։ Որևէ մե­կը քեզ­նից գե­րի ու­զե՞լ­ է։ Ին­չի՞ ես բե­րել։

– Բա­րե­գոր­ծութ­յան կար­գով։

– Դե ռադ է­ղեք, դուք ձեր բա­րե­գոր­ծութ­յունն ար­դեն ա­րել եք… Հրեն ձեր բա­րե­գոր­ծութ­յու­նը,- նա ցույց տվեց գետ­նին կողք-կող­քի շար­ված դե­ղին գլուխ­նե­րով դիակ­նե­րը։- Մեկ է՝ ռուս­նե­րի պա­տաս­խա­նը դուք եք տա­լու։ Էն­պես որ՝ «բա­րե­գոր­ծութ­յունդ» վերց­րու ու…- նա չա­րա­ցած հա­յաց­քով տնտղեց Մա­րա­տին,- …ռադ է­ղեք էս­տե­ղից։

– Ա՛յ ­քեզ պա­տե­րազմ,- ապ­շեց Մա­րա­տը,- հաղ­թել են հա­յե­րը, պարտ­վել են թուր­քե­րը, բայց եր­կու կող­մից էլ զոհ­վել են ռուս­նե­րը։

– Էդ դարդն էլ են քեզ տվել, նրանք մե­ռել, պրծել են։ Դու քո դար­դը լա­ցի,- նեղսր­տեց Գաբ­րիել­յա­նը ու շա­րու­նա­կեց սահ­մա­նա­պա­հին հա­մո­զե­լը.- Էս­քան ճամ­փա… էս գի­շե­րով… հլա սրա վի­ճա­կը նա­յի։

– Այ ա­պուշ հայ, բախտդ բե­րել է՝ մե­նակ եմ, թե չէ քեզ հում-հում կու­տեին։ Վերց­րու էս կմախ­քը, էս­տե­ղից ռադ է­ղի։

– Ինձ հրա­մայ­ված է հանձ­նել օ­րի­նա­կան տի­րո­ջը։

– Իսկ ինձ հրա­մայ­ված չէ որևէ բան ըն­դու­նել։ Օ­րի­նա­կան տեր՝ չէ մի… ինչ ի­մա­նամ ի՞նչ­ ես հուպ տա­լիս՝ շպիոն, մա­հա­պարտ, ե­սիմ ինչ գրող ու ցավ։ Ինչ ի­մա­նամ դրա փո­րը լրիվ պայ­թու­ցիկ չի՞ լցրած։

Գե­րին քա­շեց Գաբ­րիել­յա­նի թ­ևից ու շշնջաց.

– Ա­րի դուրս գանք, ինձ մի տեղ սպա­նիր, կա­սես հանձ­նել ես… եր­կու­սիս հա­մար էլ ըն­տիր կլի­նի։

– Քո ա­պուշ հերն էլ ըդ­տեղ ա­նի­ծեմ,- նեղսր­տեց Գաբ­րիել­յա­նը,- ես քո հա­մար մար­դաս­պա՞ն­ եմ։

– Կամ էլ…- կմկմաց Մա­րա­տը,- կամ էլ ա­զատ ար­ձա­կի, կա­սես՝ ճամ­փին կորց­րել եմ, կամ էլ ոչ մի բան չես ա­սի՝ հանձ­նել ես, ախ­պեր։ Վե՛րջ։

– Իս­կա­կան ա­պուշ թուրք ես։ Ին­չի՝ ես էդ տե­սակ զին­վոր ե՞մ, որ ինձ հանձ­նած գե­րուն կորց­նեմ։ Հա՞վ­ եմ։ Ին­չի՞ պի­տի հա­նուն քեզ սուտ ա­սեմ։ Իսկ գի­տես ի՞նչ կ­պա­տա­հի, որ քեզ լսեմ. կու­տեն, մեկ վայրկ­յա­նում՝ սահ­մա­նա­պահ­նե­րից սկսած, գե­լու­գա­զա­նով վեր­ջաց­րած քո նման դեբի­լի են սպա­սում։ Կու­տե՛ն։

– Շուտ ա­րեք,- բղա­վում էր թուրք սահ­մա­նա­պա­հը,- ա­զա­տեք տա­րած­քը։ Կխփեմ, և թքած մի­ջազ­գա­յին հան­րու­թ­յան կար­ծի­քին, լսե­ցի՞ք, կխփե՛մ։

– Չես ա­նի, մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը կկա­տա­ղի և քեզ այլևս ­զենք չի մա­տա­կա­րա­րի։ Ա­կանջդ բեր,- մա­տով թուր­քին մոտ կան­չեց Գաբ­րիել­յա­նը։

– Քեզ ա­կանջ մո­տեց­նեմ՝ ու­մի՞ց­ ու­զեմ,- հո­խոր­տաց թուր­քը,- ա­սա, մեկ է՝ սրա­նից բա­ցի լսող չկա,- գլխով ցույց տվեց գե­րուն։

– Ա՛յ ­թուրք, ին­չի՞ ես բախ­տիցդ փախ­չում։ Գե­րին իր ոտ­քով ե­կել է դուռդ։ Դու էլ՝ մե­նակ։ Վե­րա­դա­սիդ ա­սա՝ ու­զում էր սահ­մա­նը անց­նել, կամ ձեր դիր­քե­րը տրա­քաց­նել, կամ նման մի բան… Դու էլ հե­րո­սա­բար պայ­քա­րե­ցիր, մա­քա­ռե­ցիր, գե­րի վերց­րիր ու…

– Ու ի՞նչ։

– Ու մե­դալդ ստա­ցար, գնա­ցիր մա­քուր կա­բի­նե­տում նստե­ցիր հայր Ա­լիևի նկա­րի ներ­քո, սահ­մա­նի վրա էլ ով ու­զում է՝ թող տանջ­վի։

Թուր­քը եր­կի­մաստ նա­յեց.

– Գի­տես հե՞շտ­ է հայ բռնե­լը,- քա­ջա­լե­րեց Գաբ­րիել­յա­նը։

– Ես թքած ու­նեմ ա­մեն տե­սակ կո­չում­նե­րի վրա,- գո­ռաց թուր­քը,- դրան թող ու ռադ է­ղի էս­տե­ղից։ Է­ղա՞վ։

Գաբ­րիել­յա­նը մո­տե­ցավ Մա­րա­տին ու եղ­բայ­րա­բար թփթփաց­րեց ու­սին.

– Դե, քեզ հա­ջո­ղութ­յուն։ Վեր­ջա­պես դու տանն ես։

…Բաց­վեց եր­դի­կը։ Լույ­սը հոր­ձան­քով սու­րաց ցած, ու հա­տա­կը կլոր ճեր­մա­կեց։ Մա­րա­տը քնատ հա­յաց­քով նա­յեց վեր ու տե­սավ օ­դի մեջ սա­վառ­նող կատ­վին, ո­րի աչ­քե­րը սար­սա­փից մե­ծա­ցել էին, ճան­կե­րը թ­ևե­րի պես տա­րած­վել կողմ, բուր­դը՝ փուշ-փուշ ու ցից-ցից։ Փի­սոն երկն­քից սրըն­թաց ըն­կավ ու սուր մլա­վո­ցով կախ­վեց կրծքից։

– Սրա­նով յո­լա գնա, մինչև տես­նենք ինչ ենք ա­նում։

Եր­դի­կը փակ­վեց։ Մա­րա­տը վա­խե­ցած կրծքից պո­կեց կատ­վին ու մի կողմ նե­տեց։ Կա­տուն ա­ղիո­ղորմ մլա­վո­ցով ծեփ­վեց պա­տին, ըն­կավ ցած, ու ձայ­նը կտրվեց։

Քիչ անց բռան մեջ բա­նա­լի­նե­րի կա­պո­ցը շխշխկաց­նե­լով հայտն­վեց հեր­թա­պա­հը։

– Կատ­վի հա­մար ի­հար­կե շնոր­հա­կալ եմ, բայց տվյալ պա­հին ինձ զրու­ցա­կից չէր հար­կա­վոր, այլ դեղ։ Ներ­վի բոր­բո­քում,- Մա­րա­տը տնքա­լով ձեռ­քը դրեց կոն­քին,- որ սրվեց՝ մահ է։

– Ե­թե քեզ թվում է՝ կա­տուն նա­խա­ճա­շի հա­մար էր, սխալ­վում ես։ Դա հենց քո ու­զած դեղն է։ Կա­պիր մեջ­քիդ, և վերջ ցա­վին։ Դրա միակ դե­ղը տա­քութ­յունն է, իսկ փի­սոն տաք կպա­հի մեջքդ։

– Իսկ ո՞նց ­պի­տի պոչն ու բե­ղե­րը ի­րար կա­պեմ։

– Այ քեզ հի­մար։ Հլա հա­նիր բլուզդ։

Գե­րին հա­նեց քրքրված բլու­զը։ Հեր­թա­պա­հը կատ­վին գցեց բլու­զի մեջ, հար­մա­րեց­րեց նրա մեջ­քին ու շո­րի թ­ևե­րը կա­պեց փո­րին:

– Յո­լա գնա մինչև քեզ հանձ­նենք, հե­տո էն­տեղ քեզ «կբու­ժեն» ոնց հարկն է,- չա­րախն­դաց։

– Հանձ­նե­լուց հե­տո ինձ ա­զատ են ար­ձա­կե­լու։ Կար­միր խա­չից ե­կել են ինձ փրկե­լու, ինչ­պես հա­յոց թա­գա­վոր­նե­րի ժա­ռանգ­ներն էին գնում փրկե­լու ի­րենց նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րից հան­ված, գե­րի տար­ված ոս­կոր­նե­րը։

– Տե­սա՞ր, տե­սա՞ր, որ հայ ես։ Լավ էլ հա­յոց պատ­մութ­յուն գի­տես։

– Տո չէ, ուղ­ղա­կի գրա­գետ մարդ եմ։

– Ոչ բո­լոր գրա­գետ­ներն են էդ­քան ծա­նոթ հա­յոց թա­գա­վոր­նե­րի ոս­կոր­նե­րին։ Օ­րի­նակ ես՝ ա­ռա­ջին ան­գամ եմ նման բան լսում, ո­րով­հետև թուրք եմ, հաս­կա­ցա՞ր։ Լավ, հա­մա­րիր՝ չեմ լսել։ Վա­ղը քեզ պի­տի հանձ­նենք, չեմ ու­զում վրադ կապ­տուկ­ներ լի­նեն։ Հա­մա­րիր՝ բախտդ բե­րեց։ Դուրս ա­րի։

– Է­լի ծե­ծե­լո՞ւ­ եք։

– Չէ, տա­նում ենք քե­ֆի։

– Ա­վե­լի լավ է ծե­ծե­լով սպա­նեք, քան սպան­ված­նե­րի հա­մար գե­րեզ­ման փո­րեմ։ Տես, էս գլխից զգու­շաց­նում եմ՝ սպա­նեք էլ՝ չեմ ա­նի,- ճչաց,- չե՛մ­ ա­նի։

– Լա­չա­ռութ­յուն մի դիր, ա­սե­ցի՝ քե­ֆի, ու­րեմն՝ քե­ֆի։

Ըստ մի­ջազ­գա­յին օ­րա­ցույ­ցի՝ Եղ­բայ­րութ­յան օր էր։ Թուր­քե­րը սե­ղա­նը գցած, ու­տում-խմում էին, սի­րա­զեղ ճա­ռեր ար­տա­սա­նում խա­ղա­ղութ­յան մա­սին։ Բա­կում վան­դա­կի մեջ, ի հաս­տա­տումն այս ա­մե­նի, ղուն­ղու­նում էին ա­ղավ­նի­նե­րը։

– Սրանց օ՞դ­ ենք թռցնե­լու,- մինչ գե­նե­րա­լը դի­տոր­դի հա­մար ճառ էր ա­սում և իր ճա­ռը մա­տու­ցում գե­ղար­վես­տա­կան ձ­ևա­վոր­մամբ՝ պռչպռչաց­նե­լով համ­բու­րում էր նրան, Մա­րատն ու ու­ղեկ­ցող զին­վո­րը տնտղում էին ա­ղավ­նի­նե­րին:

– Սրանք է­սօր­վա հա­մար չեն, ուղ­ղա­կի պի­տի կուտ տանք։ Շտա­բից են ու­ղար­կել՝ Խա­ղա­ղութ­յան օր­վա հա­մար:

– Իսկ ե՞րբ­ է Խա­ղա­ղութ­յան օ­րը:

– Երբ Եվ­րո­պան ո­րո­շի: Չնա­յած ճիշտ կլի­ներ դրանց տա­պա­կել,- զին­վո­րը ծի­ծա­ղե­լով շշնջաց Մա­րա­տի ա­կան­ջին,- Եվ­րո­պան հո չի հաշ­վե­լու՝ մի՞ ա­ղավ­նի օդ թռավ, թե՞ ե­րեք։ Մա­նա­վանդ որ՝ շատ են։

– …Ու բո­լորն էլ ճեր­մակ։

– Բո­լո­րին էլ կու­տենք, Եվ­րո­պա­յի հերն էլ ա­նի­ծած, մեր ստա­մո՞քսն­ է մեզ մոտ, թե՞ Եվ­րո­պան։- Հո­րան­ջեց:- Ի­րենց էլ կհյու­րա­սի­րենք, հի­մա ե­թե Պի­կաս­սոն էդ հի­մա­րութ­յու­նը չա­ներ, Եվ­րո­պան գու­ցե ագ­ռավ բաց թող­ներ ի նշան խա­ղա­ղութ­յան։

– Ագ­ռա՞վ։ Դա կար­ծեմ Նոյն ար­դեն ա­րել է։

– Սըս… հո դու հա՞յ ­չես՝ Նո­յին ես հի­շում։

– Հո փոր­ձանք չե՞ս. ես ագ­ռա­վին եմ հի­շում, ի՞նչ ­Նոյ։

– Կե­րեք, եղ­բայր գե­րի­ներ, կե­րեք,- դի­տոր­դի հա­յաց­քը որ­սա­լով, քաղց­րա­ձայն հրա­վի­րեց թա­մա­դան:

– Կե­րեք, կե­րեք…- ռու­սե­րե­նով քա­ջա­լե­րեց դի­տոր­դը։

Մա­րա­տը քաղ­ցած հա­յաց­քով նա­յում ու ա­գա­հո­րեն շնչում էր հա­մեղ ու­տե­լիք­նե­րի հո­տը, բայց հի­շե­լով այն գոր­ծիչ­նե­րին ու հե­րոս­նե­րին, ո­րոնց այս­պի­սի սե­ղան­նե­րի մոտ, եղ­բայ­րա­կան համ­բույր­նե­րով ու բա­րութ­յան կո­չեր բղա­վե­լով թու­նա­վո­րել են թուր­քե­րը, չէր հա­մար­ձակ­վում որևէ բա­նի ձեռք տալ։ Նա նա­յեց խմիչ­քից կարմ­րա­տա­կած դի­տոր­դի դեմ­քին, ո­րից ար­դեն ան­հե­թեթ ու ան­հաս­ցե ժպիտ էր ծո­րում, և թու­քը կուլ տվեց։

– Ռուս­նե­րի կե­նա­ցը, որ նա­խա­ձեռ­նե­ցին էս լավ օ­րը,- գա­վա­թը ձեռ­քին հայ­տա­րա­րեց գե­նե­րալ-թա­մա­դան:

– Խմում են բո­լո­րը,- եր­ջա­նիկ կո­չե­րի, թուրք-ռու­սա­կան եղ­բայ­րութ­յան հա­վաս­տիա­ցում­նե­րի ու օ­րի­նակ­նե­րի հի­շա­տա­կու­մով, պռոշ-պռո­շի պաչպչ­վե­լով թա­մա­դան բա­ժա­կը շխկաց­րեց դի­տոր­դի բա­ժա­կին ու կլլեց:

– Ա­նո՜ւշ, ա­նո՜ւշ,- բղա­վե­ցին սե­ղա­նա­կից­նե­րը և հետևե­ցին նրա օ­րի­նա­կին։

– Մի րո­պե, մի րո­պե,- պա­տա­ռա­քա­ղը շշի կո­ղին խփե­լով ու ա­պա­կին զնգզնգաց­նե­լով ու­շադ­րութ­յուն խնդրեց մի զին­վոր։ Բո­լո­րը նա­յե­ցին նրա կող­մը։

– Պա­րոն դի­տորդ, հար­գար­ժան գե­նե­րալ, հարկ եմ հա­մա­րում տե­ղե­կաց­նել, որ այս գե­րին չի խմում ռուս­նե­րի կե­նա­ցը, այս լկտի, այս թշնա­մի, այս հայ…- վեր­ջին բա­ռի հետ նա բամ­փեց գե­րու գլխին,- խմի՛ր։

– Խմի՛ր,- հրա­մա­յե­լով գոռ­գո­ռա­ցին բո­լո­րը։

Գե­րին ցու­ցադ­րա­կան ան­տար­բե­րութ­յամբ կողմ հրեց բա­ժա­կը.

– Խմիր,- սպառ­նա­գին գո­չում էին բո­լո­րը և զայ­րույ­թից հա­վա­քում ի­րենց հար­բած, յու­ղոտ շուր­թե­րը։

 Մա­րա­տը վեր թռավ տե­ղից, վերց­րեց գա­վաթն ու բղա­վեց.

– Բո­լոր գե­րի­նե­րի ա­նու­նից խմում եմ ռուս եղ­բայր­նե­րի կե­նա­ցը։

– Տեղդ նստիր,- սաս­տեց գե­նե­րա­լը,- գե­րին ի՞նչ­ ի­րա­վունք ու­նի խո­սի բո­լո­րի ա­նու­նից, ա­մեն մե­կը թող իր ա­նու­նից խմի,- ու է­լի հա­յացք­նե­րը հա­ռե­ցին հա­մառ գե­րուն։ Զին­վոր­նե­րից մե­կը մի լի­քը բա­ժակ օ­ղի խո­թեց նրա ձեռ­քը,- խմիր, թե չէ… ռուս­նե­րի մոտ մեզ խայ­տա­ռա՞կ­ ես ա­նում։

Գե­րին ոտ­քի կանգ­նեց, բռան մեջ սեղ­մեց գա­վա­թը.

– Ով ռուս­նե­րին եղ­բայր է հա­մա­րում, թող խմի։ Ես ռուս­նե­րին եղ­բայր չեմ, ես նրանց ա­ռող­ջութ­յուն չեմ ցան­կա­նում, ո­րով­հետև ե­թե կո­մու­նիստ­նե­րը Ղա­րա­բա­ղը չպո­կեին Հա­յաս­տա­նից ու չնվի­րեին թուր­քե­րին, հի­մա էս պա­տե­րազմն էլ չէր լի­նի։ Այդ նրանց պատ­ճա­ռով ես այ­սօր չու­նեմ հայ­րե­նիք… այդ նրանց պատ­ճա­ռով է այս պա­տե­րազ­մը, և նրանց պատ­ճա­ռով եմ ես գե­րի, թող սատ­կեն բո­լոր ռուս­նե­րը… թող…- նա չհասց­րեց ար­տա­բե­րել հա­ջորդ ա­նեծ­քը։ Հար­բած դի­տոր­դը նո­թե­րը կի­տեց՝ դա՜։ Գե­նե­րա­լը ցու­ցա­մա­տի շար­ժու­մով հրա­ման տվեց։ Զին­վոր­նե­րից եր­կու­սը միա­ժա­մա­նակ հրա­ցա­նի խզա­կո­թով հար­վա­ծե­ցին գե­րու գլխին, սե­ղա­նի ետևից խլե­ցին, քռքաշ տա­րան։ Կանգ­նեց­րին բա­կի կենտ­րո­նում ու կարճ կրա­կո­ցով սպա­նե­ցին։ Զարն­ված գե­րին ծանր թմփաց գետ­նին։ Դի­տոր­դը կարմ­րած աչ­քե­րը չռած, պղտոր հա­յաց­քով նա­յում էր:

– Ու­շա­դիր նա­յեք,- մյուս­նե­րին ի ցույց գո­ռաց ոգևոր­ված թա­մա­դան,- ով հա­մար­ձակ­վի սեպ խրել մեր եղ­բայ­րութ­յան մեջ, կար­ժա­նա­նա այս բախ­տին,- ա­պա նստեց ու գի­նի լցրեց դի­տոր­դի բա­ժա­կը,- խմենք, եղ­բայրս,- մխի­թա­րեց,- նման մանր-մունր բա­նե­րը չպի­տի փչաց­նեն մեր ա­խոր­ժա­կը։

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ Մա­րա­տը կե­րավ՝ ճիշտ այն կտո­րից, ո­րից ե­ղունգ­նե­րը խրե­լով պա­տառ­ներ էր պո­կում հարևան զին­վո­րը։ Ան­սո­վո­րութ­յու­նից ստա­մոք­սը վեր-վեր էր թռչում, ցա­վոտ կծկվում, ու նա վա­խե­ցավ շատ ու­տել։ Հա­ցի մի մեծ պա­տառ փա­փուկ մսակ­տո­րի հետ խո­թեց ծո­ցը։

Գե­րի­նե­րին նո­րից տե­ղա­վո­րե­ցին խցե­րը, բայց Եղ­բայ­րութ­յան օ­րը զին­վոր­նե­րի հա­մար տ­ևեց մինչև ուշ գի­շեր։ Հնչում էր ե­րաժշ­տութ­յուն, եր­ջա­նիկ ու հար­բած զին­վոր­նե­րը ի­րար գրկած պա­րում էին, գոռ­գո­ռում, օդ կրա­կում՝ ի­րենց ու­րա­խութ­յու­նը ա­վե­լի ճիշտ ար­տա­հայ­տե­լու հա­մար։ Մա­րա­տը քաշ­վեց խցի անկ­յու­նը ու սկսեց լփլփա­լով ու­տել. միևնույն է հար­բած զին­վոր­նե­րի ու­րա­խութ­յու­նը թույլ չի տա քնել։ Հենց այդ պա­հին դու­ռը բաց­վեց ու մի քա­նի զին­վոր ներս մտան։  ­Լապ­տե­րի լույսն աջ ու ձախ գցե­լով գտան Մա­րա­տին:

– Քե՞ֆ­ ես ա­նում,- սկսե­ցին խփել։

– Էդ ի՞նչ­ եք ա­նում, ախր է­սօր Եղ­բայ­րութ­յան օրն է,- ար­յան հետ պա­տա­ռը թքեց Մա­րա­տը,- է­սօր մենք եղ­բայր­ներ ենք, ի­րար չենք ծե­ծում ու չենք սպա­նում մինչև վա­ղը:

– Եղ­բայ­րութ­յան օ­րը պրծավ, ար­դեն գի­շեր­վա տաս­ներ­կուսն է, ար­դեն վաղն է, դի­տոր­դը գնաց… ա­րի էս­տեղ, ես քու մե­րը…

…Դա­խա­ցած խո­տե­րից կա­պած ա­վե­լով պար­տա­ճա­նաչ հեր­թա­պա­հը գե­տի­նը քե­րե­լով մաք­րում էր բա­կը:

– Էյ,- շշնջաց Մա­րա­տը։

Հեր­թա­պա­հը շրջվեց:

– Ինչ հի­շում եմ, բակն ես ավ­լում։ Վա­ղը-մյուս օրն էլ վե­տե­րան կձ­ևա­նաս, կո­չում­ներ ու թո­շակ կու­զես։

– Ինձ ի­րա­վունք չու­նեին էլ բա­նակ կան­չե­լու,- բո­ղո­քեց սա,- ես եր­կու սիրտ ու­նեմ։ Հաշ­ման­դա­մութ­յո՛ւն։

– Դարդ մի ա­րա։ Հի­մա ա­մեն ինչ էլ բու­ժում են. ըն­դա­մե­նը մի վի­րա­հա­տութ­յուն…

– Չէ­մի­չէ։ Մե­նակ սրտիս մար­դու ձեռք չէր դի­պել, էդ էլ՝ ու պըրծ։ Ինչ­քան կապ­րեմ՝ կապ­րեմ։

– Լսիր, լավ տղա,- շո­ղո­քոր­թեց Մա­րա­տը,- ինձ ձե­րոն­ցից մի մարդ է հե­տաքրք­րում, կա­րո՞ղ­ է՝ ճա­նա­չես… մի մոլ­լա կար գե­րութ­յան մեջ, հե­տը նա­մազ եմ ա­րել… ի՞նչ­ ե­ղավ, ա­զատ­վե՞ց։

– Որ ա­սեմ հա, կհա­վա­տա՞ս։ Մոլ­լին պի­տի փո­խա­նա­կեին ինչ-որ դիա­կի հետ։ Եր­կար ժա­մա­նակ դիա­կը չէր գտնվում, իսկ երբ գտնվեց, կեղ­տոտ հա­յե­րը նոր խար­դա­խութ­յուն մո­գո­նե­ցին՝ ա­սում են ին­քը չէ, ԴՆԹ-ն չի հա­մա­պա­տաս­խա­նում։

– Ափ­սոս։ Կսպա­նեն։

– Բա մենք կթող­նե՞նք։ Էն­քան հայ կսպա­նենք ու դիակ­նե­րը ի­րենց կտանք, մինչև մե­կի ԴՆԹ-ն հա­մա­պա­տաս­խա­նի։ Մենք կփրկենք մեր մոլ­լին, չենք թող­նի։

– Ար­ժի, ար­ժի։ Լավ մարդ էր, ի­րար հետ նա­մազ ենք ա­րել։

– Էդ ու­զում ես ինձ հա­վա­տաց­նել, որ թո՞ւրք­ ես։ Դու հո գի­տես, որ ինձ հա­մար մեկ է, հո գի­տես, որ ինձ­նից ո­չինչ չկա կախ­ված։ Ես էլ հո գի­տեմ՝ հայն ով է. փառքն Աստ­ծուն է տա­լիս, խա­չը՝ սա­տա­նին հա­նում։ Հե­տո ի՞նչ, որ նա­մազ ես ա­րել։ Ինչ­քան ու­զում ես նա­մազ ա­րա, ես հո գի­տեմ՝ ինչ Աստ­ված է քո ներ­սում։

– Գե­րի­նե­րի հետ չշփվել,- սար­սա­փազ­դու բղա­վեց բարձ­րա­խո­սը:- Ա­րա­գաց­րու, ա՛յ ­լա­կոտ, գործդ ա­րա, է­սօր­վա մի­ջո­ցա­ռու­մը գե­նե­րալն է անց­կաց­նե­լու։

Հեր­թա­պա­հը վա­խե­ցած նա­յեց ձայ­նի կող­մը ու ջեր­մե­ռանդ գե­տի­նը ավ­լե­լով՝ հե­ռա­ցավ։

«Մի­ջո­ցա­ռում,- մտա­ծեց Մա­րա­տը,- հա­մերգ։ Հաս­տատ հա­մերգ։ Ռուս երգ­չու­հի­ներ՝ մերկ ոտ­քե­րով ու սի­լի­կո­նա­յին շրթունք­նե­րով՝ բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար։ Գու­ցեև թատ­րոն։ Հի­մա մո­դա են շրջիկ թատ­րոն­նե­րը։ Փո­ղո­ցա­յին, փոք­րիկ թատ­րոն, տա­ղան­դա­վոր, բայց ի­րենց ար­ժե­քը չի­մա­ցող դե­րա­սան­ներ։ Մա­րիո­նետ­նե՛ր։ Խա­ղա­վա­րի մա­տե­րից թե­լե­րով կախ­ված ա­մե­նա­տար­բեր կու­կու­ներ, ո­րոնց կյան­քը կախ­ված է ըն­դա­մե­նը մա­տի շար­ժու­մից. հինգ մա­տե­րից մե­կի…»։

«…Հինգ մա­տե­րից մե­կի»,- մտա­ծեց նա, երբ զին­վոր­նե­րը պառ­կել հենց նոր ավ­լած հրա­պա­րա­կի մեջ­տե­ղում, ցու­ցա­մա­տը ձգա­նին, նշա­նա­կե­տին հար­մա­րեց­նում էին զեն­քը… Մա­րա­տը նա­յում էր սե­փա­կան կարևո­րությու­նը խիստ գի­տակ­ցող գե­նե­րա­լին, վա­խե­ցած, բայց դեռ մահ­վա­նը չհա­վա­տա­ցող, հե­րո­սա­բար եր­գող գե­րուն: Կյան­քում օ­րա­կան քա­նի մարդ է ինք­նա­սպան լի­նում, հենց այն­պես՝ կում-կում թույն խմե­լով, դա­նակ խրե­լով կո­ղը, քուն­քին կրա­կե­լով կամ կախ­վե­լով. մահ­վան ետևից վա­զե­լով: Բայց հենց պարզ­վում է, որ այդ կյան­քը ինչ-որ մե­կին կամ ինչ-որ բա­նի պետք է, հե­րո­սա­բար սկսում են եր­գել ու թքել մահ­վան դեմ­քին։ Ե­թե երբևէ կյանքն ա­տեր այն­քան, որ բա­նը հաս­ներ ինք­նաս­պա­նութ­յան, ին­քը կընտ­րեր կա­խա­ղա­նը: Դա ա­վե­լի տան­ջա­լի է, ա­վե­լի հա­մո­զիչ, որ այլ ելք չկար: Թեև իր ի­մա­ցած ինք­նաս­պա­նութ­յուն­նե­րից ըն­դու­նե­լին արևի ինք­նահր­կի­զումն է՝ ա­ռանց թա­փոն­նե­րի. ոչ մի դիակ, ողբ ու կա­կան, ոչ մի ծուխ ու փո­շի՝ պար­զա­պես ե­ռում է մի հե­ղուկ արև:

– Ինձ սպա­նեք նրա փո­խա­րեն,- բղա­վեց Մա­րա­տը,- ի՛նձ։

– Ձայնդ կտրիր, հի­մար,- գո­ռաց գե­նե­րա­լի թիկ­նա­պա­հը։

– Դա իմ բա­ժին մահն է,- շա­րու­նա­կում էր ա­ղա­ղա­կել նա։

Գե­նե­րա­լը շրջվեց պա­տու­հա­նի­կի կող­մը, որ­տե­ղից գա­լիս էր ձայ­նը, մի քա­նի քայլ մո­տե­ցավ։ Այդ ըն­թաց­քում զին­վոր­նե­րը ձիգ ու զգաստ պառ­կած, մատ­նե­րը ձգա­նին սպա­սում էին հրա­մա­նի, իսկ պա­տի տակ կանգ­նած ե­րի­տա­սարդ գե­րին նա­յում էր ի­րեն նշա­նի տակ ա­ռած պար­տա­ճա­նաչ զին­վոր­նե­րին ու է­լի չէր հա­վա­տում մահ­վա­նը, դեռ եր­գում էր։

Գե­նե­րա­լը հա­մար­յա գլու­խը կպցրեց պա­տու­հա­նին.

– Ա­մեն մարդ ծնվում ու մեռ­նում է իր փո­խա­րեն։ Դրանք այն ե­զա­կի դեպ­քերն են, երբ մարդն ան­փո­խար­նե­լի է,- ա­սաց,- ես ստիպ­ված եմ տե­ղե­կաց­նել այդ մա­սին, հի­մար հայ, քա­նի որ պար­տա­վոր եմ քա­ղա­քա­վա­րի լի­նել քեզ հետ այն պարզ պատ­ճա­ռով, որ դու կաս Կար­միր խա­չի մատ­յան­նե­րում, և քեզ­նով հե­տաքրքր­ված է եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թութ­յու­նը։ Ես ի­հար­կե չգի­տեմ, թե Եվ­րո­պա­յի ին­չի՞ն­ է պետք քեզ պես թեր­մաշ ա­պու­շը, մա­նա­վանդ որ այն­տեղ էլ օ­րա­կան հա­զա­րա­վոր պետ­քա­կան մար­դիկ են սպան­վում…

– Ինք­նա­հաս­տատ­ման հա­մար, որ ա­պա­ցու­ցեն, թե ի­րենք ա­վե­լի մարդ են, քան մնա­ցած­նե­րը։

 – Ինչ որ է՝ ես ստիպ­ված եմ լսել նրանց, ո­րով­հետև նրան­ցից է կախ­ված մեր բա­նա­կի սպա­ռա­զի­նութ­յու­նը։- Նա խո­րը շունչ քա­շեց:- Կար­ծում եմ, այս­քա­նից հե­տո կհաս­կա­նաս, որ ա­մեն մարդ ծնվում և մեռ­նում է իր փո­խա­րեն։ Սրանք այն ե­զա­կի դեպ­քերն են, երբ մարդն ան­փո­խա­րի­նե­լի է։

Նո­րեկն ուշ­քի չէր գա­լիս. մի քա­նի զին­վոր ա­նընդ­հատ քաշք­շում էին, ջուր լցնում վրան ու նա­խա­տում բժշկին՝ մի բան ա­րա, պի­տի հար­ցաքն­նենք։ Պառ­կած տե­ղից Մա­րա­տը տե­սավ, թե բժիշկն աչ­քե­րը կկո­ցե­լով դաշ­տա­յին նավ­թա­վա­ռի լույ­սի տակ ինչ­պես է դե­ղը հա­վա­քում նե­րար­կի­չի մեջ ու նեղսր­տում՝ սպա­նել եք, ես ի՞նչ­ ա­նեմ։

Եր­կար չար­չար­վե­լուց հե­տո զին­վոր­նե­րից մե­կը բռնեց գլու­խը՝ մեռ­նում եմ, էս ա­նա­սուն­նե­րի հետ, էս խո­նավ տե­ղում էս­քան մնալ կլի­նի՞, ջհան­դա­մը ուշ­քի գա, էդ ի՞նչ ­պի­տի ա­սեր որ… ո՛չ ­գե­նե­րալ է, ո՛չ­ էլ մի զահ­րու­մար։

Գնա­ցին։ Նրանց հե­ռա­նա­լուց ան­ցել էր մի ժամ, մթնել էր, խուցն ա­վե­լի ան­թա­փանց էր դար­ձել ու ա­վե­լի հեղ­ձուկ, երբ հա­մա­տա­րած խա­վա­րի մեջ մե­կը նվվաց։

Մա­րա­տը հա­մար­յա ննջել էր ու սկզբում պարզ չլսեց նրա ա­սա­ծը, մտա­ծեց՝ զա­ռան­ցում է։

– Է­հե՜յ,- նո­րից լսվեց թույլ, ու­ժաս­պառ ձայ­նը,- էհե՜յ, մար­դիկ…

– Հը՞,- Մա­րատն էլ հա­մար­յա ան­ձայն շշնջաց։

– Որ­տե՞ղ­ եմ,- խո­սո­ղի շուն­չը կտրվեց, ու ձայ­նը կո­րավ։

– Նշա­նա­կութ­յուն ու­նի՞՝ որ­տեղ ես, երբ եր­կու տե­ղում էլ քեզ խոշ­տան­գում են հա­վա­սա­րա­պես:

Ողջ գի­շեր այլևս չ­խո­սե­ցին, և Մա­րատն հա­մոզ­ված էր, որ նո­րե­կը մե­ռել է։ Բայց դա սո­վո­րա­կան բան էր նման տե­ղե­րում. ա­ռա­վոտ­յան կգան, կտես­նեն ար­դեն չկա, կվերց­նեն-կտա­նեն, փո­խա­րե­նը կբե­րեն մեկ ու­րի­շի՝ ա­վե­լի ծեր կամ ջա­հել… և այս­պես ա­նընդ­հատ։

Ա­ռա­վոտ­յան նա դժկա­մո­րեն բա­ցեց աչ­քերն ու տե­սավ գլխա­վերևում ծա­լա­պա­տիկ նստած մե­կին:

– Մա­զերդ ո՞ւր­ են, թրա­շել ես, որ ար­մե­նոիդ գանգդ լա՞վ­ երևա…- ծաղ­րե­լով կտտաց­րեց գլխին,- լավ էլ ճտտում է:

– Պետք էր զգու­շաց­նել, որ չես մե­ռել,- նա­խա­տեց Մա­րա­տը,- թե չէ սար­սա­փե­լի է, երբ հան­գուց­յա­լը նստած է գլխա­վերևդ­ ու հե­տաքրքր­վում է քո գան­գով։

– Լուրջ՝ մա­զերդ ո՞ւր­ են։

– Չե՞ս ­տես­նում, այ­րած է,- հո­գոց հա­նե­լով շո­յեց գլու­խը,- տան­ջանք­նե­րից մե­կի ժա­մա­նակ… երբ հա­յե­րը գրա­վե­ցին Շու­շին…

– Պարզ է: Բայց…- խո­րա­մանկ ժպտաց,- մա­հը մահ չի լի­նի, ե­թե հա­րութ­յուն չու­նե­նա:

– Այ­սի՞նքն:

– Դե ոնց ա­սեմ, ինչ­պես ա­սում են հա­յե­րը՝ Աստ­ված որ ցա­վը տա­լիս է, ճարն էլ հետն է տա­լիս:

– Հի­մա իմ գլխի ճա­րը ո՞րն­ է… մա՞զ կ­րա­կել տամ: Բժշկա­կան էդ կրա­կոցն ա­վե­լի թանկ ար­ժե, քան զին­վո­րի կրա­կո­ցը, ո­րը կյանք ար­ժե:

– Չտես եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար՝ հա, բայց մեզ հա­մար…- նա լեզ­վով ծպպաց­րեց,- դու պի­տի ու­րախ լի­նես, որ ես կամ:

– Ճիշտն ա­սած, էս կյան­քում շատ քիչ բան կա, ո­րի հա­մար ես ու­րախ եմ: Կյան­քը Աստ­ված հո­րի­նել է ինձ ծաղ­րե­լու հա­մար:

– Լավ, մեղք ես, շատ չեմ եր­կա­րաց­նի. տես­նենք ինչ կա­սես մի քա­նի ամ­սից, երբ փրկած կլի­նենք մեր գլուխ­նե­րը և այն էլ ա­ռատ մա­զե­րով: Պայ­մա­նը՝ ե­թե հան­կարծ հան­դի­պենք ա­զա­տութ­յան մեջ, ա­ռա­վել ևս՝ ե­թե այդ հան­դիպ­մա­նը ներ­կա լի­նեն ու­րիշ մար­դիկ, ա­ռա­վել ևս՝ ե­թե դա լի­նեն իմ ե­րե­խա­նե­րը, ա­ռա­վել ևս՝ ե­թե դա կին լի­նի… Մի խոս­քով՝ ես իմ գե­րութ­յան մա­սին ինչ պատ­մեմ, դու պի­տի հաս­տա­տես, ե­թե ան­գամ հայ­տա­րա­րեմ, որ ես եմ փրկել աշ­խար­հը:

– Լավ:

– …Ու գառ կառ­նես՝ դմա­կով, սև բրդով՝ հա­մեղ գառ:

– Օ­ղին էլ ինձ­նից:

– …Ա­ռա­վել ևս՝ ե­թե կին ներ­կա լի­նի… կոն­յա՛կ:

– Պայ­մա­նա­վոր­վե­ցինք:

– Ես գի­տեմ՝ ինչ ա­նենք, որ մա­զերդ ա­ճեն: Հին, պա­պե­նա­կան մե­թոդ:

– Հայ­կա­կա՞ն, թե՞ թուր­քա­կան:

– Այ մարդ, թող իմ գլխին մազ ա­ճի, թող լի­նի սա­տա­նա­կան մե­թո­դով։ Հե­տաքր­քիր ես՝ կա՞պ­ ու­նի ին­չա­կան մե­թո­դով:

– Հա, ու­նի: Թշնա­մու խել­քից ան­գամ ես չեմ ու­զում օգտվել:

– Հի­մա քեզ հա­մար ո՞վ­ է թշնա­մի՝ հա՞յը, թե՞ թուր­քը:

Մա­րա­տը վա­խե­ցած նա­յեց նախ զրու­ցակ­ցին, ա­պա ա­ջու­ձախ.

– Լավ, ա­սա: Կարևո­րը՝ մազ ա­ճի:

– Բռնում ենք մի մեծ օձ…

– Ա­վե­լի լավ է հա­վերժ քա­չալ մնամ…

– Ինչ քաք­լան տղա­մարդ ես, հե­տաքր­քիր է՝ ոնց ես կռվել:

– Ես չեմ կռվել…

– Էդ ստերդ պա­հի քննիչ­նե­րի հա­մար: Ինձ հա­մար միևնույն է… բռնում ես մի մեծ օձ:

– Կլի­նի՞՝ ես գառն առ­նեմ, կոն­յակն էլ հե­տը, բայց օձ չբռնեմ:

– Լավ, պայ­մա­նին ա­վե­լաց­նում ենք մի զույգ կո­շիկ, օձն էլ կբռնեմ:

– Ան­ցի ա­ռաջ:

– Օ­ձը բռնե­ցինք: Մաշ­կում ենք:

– Չշա­րու­նա­կես՝ հի­մա կու­շա­թափ­վեմ:

– Լավ: Պայ­մա­նին ա­վե­լաց­նում ենք մի լավ վեր­նա­շա­պիկ:

– Հա­գա՛ր:

– Օ­ձը մաշ­կե­ցինք: Մաշ­կի տա­կից հա­վա­քում ենք յու­ղը ու քսում գլխիդ: Ա­ճում են այն­պի­սի մա­զեր, որ ծե­րա­նա­լիս ան­գամ չեն սպի­տա­կում:

– Մնում է օձ գտնենք:

– Ա՛յ­ ախ­պեր, ու­րեմն էս սա­րե­րում օձ չկա՞:

Օ­ձի հար­ցը լու­ծե­լուց հե­տո սա ա­սաց, որ ին­քը Ա­րամն է, որ դա­գա­ղա­գործ է։ Սգաց, որ կի­նը հաշ­ման­դամ է, ան­կող­նուն գամ­ված։ Գո­վեց հար­սին՝ խնա­մում է իր ան­կող­նա­յին կնո­ջը։ «Թե ո՞նց ­պի­տի դուրս գամ հար­սիս լա­վու­թյան տա­կից,- ա­սաց ե­րախ­տա­գետ հա­յաց­քով,- ո­չինչ, մի լավ, ըն­տիր, կաղ­նե­փայ­տե դա­գաղ կսար­քեմ իր հա­մար, թող ի­մա­նա, որ բա­րությու­նը գնա­հա­տել գի­տեմ»։ Եվ այս­տեղ Մա­րա­տի լա­ցը ե­կավ, որ հա­վա­տա­ցել է սրա խոս­քե­րին ու բու­ժիչ մի­ջոց­նե­րին, ա­ռա­վել ևս՝ օձ բռնե­լու նրա զո­րութ­յա­նը։

– Լսիր,- հենց այդ պա­հին հա­ջորդ գործ­նա­կան քայ­լը ձեռ­նար­կեց Ա­րա­մը,- տնտղե՞լ­ ես շեն­քը, ներ­սը, դուր­սը… դե, էն ի­մաս­տով է­լի… փախ­չե­լու։

– Էս­պի­սի տե­ղի՞ց…­ էս­տեղ քո վան­դա­կի ճա­ղե­րը երկ­նա­քեր սա­րերն են՝ ո՛չ ս­ղո­ցել կլի­նի, ո՛չ­ էլ ճկել։

– Հա­վի ա­ռաջ որ կա­վի­ճով գիծ ես քա­շում, չի էլ փոր­ձում տրո­րել-անց­նել, կանգ­նում-մնում է, ո­րով­հետև այդ գի­ծը նրան թվում է ան­հաղ­թա­հա­րե­լի ար­գելք։

– Հավն ի՞նչ ­կապ ու­նի մեր հետ։

– Ոչ մի։ Ուղ­ղա­կի ու­զում եմ ա­սել՝ ես հավ չեմ, ինձ հա­մար չկան ար­գելք­ներ։ Ա­ռա­վել ևս՝ կա­վի­ճով գծած։

Ողջ գի­շեր եր­կին­քը ո­րո­տաց, ո­րո­տաց՝ պատռ­վեց։ Ան­բուն մնա­ցած կայ­ծակ­նե­րը ճայ­թե­լով քաշ­վե­ցին լեռ­նե­րը։ Անձրև չե­կավ. տա­ռա­պան­քի ան­լաց նո­պա էր. միայն հեռ­վից լսվում էր, որ կայ­ծակ­նե­րը ժայ­ռերն են խայ­թում։ Ե­րաշտ տար­վա քրտնխաշ ա­շուն. կար­միր քա­մի­ներ ի­ջան երկն­քից… լու­սա­բա­ցին հո­ղը քա­շե­ցին սա­րե­րի տա­կից ու շվվաց­նե­լով վեր-վեր գցե­ցին. արևը խամ­րեց դե­ղին փո­շու մեջ։ Քա­մի­ներն ի­րենց հետ ա­ռանձ­նա­պես բան չտա­րան հո­ղու­փո­շուց բա­ցի, բայց ա­հա­գին բան թո­ղել էին՝ սատ­կած կեն­դա­նի­նե­րի ճեր­մակ ոս­կոր­ներ, թռչնաբ­ներ, չո­րա­ցած ծա­ռեր, սա­րի գա­գաթ­նե­րից լի­զած ա­պար­ներ… Ա­ռա­վոտ­յան, երբ գե­րի­նե­րին տա­րան բա­կը կար­գի բե­րե­լու, դա­գա­ղա­գոր­ծը կա­մաց-կա­մաց քաշ­վեց շեն­քի ետևն­ ու նրան մա­տով կան­չեց իր մոտ։

– Սը՜ս,- մա­տը շուր­թե­րին սեղ­մեց՝ շշնջա­լով,- էս քա­րի տակ օ­ձի բուն կա:

– Ի՞նչ­ ի­մա­ցար:

– Մի խո­սիր,- Ա­րա­մը քի­թը քշտած ձեռ­քը մտցրեց քա­րի տակ ու տե­ղից ցատ­կե­լով կտրուկ դուրս քա­շեց: Մա­րա­տը նա­յեց ու նրա ձեռ­քին տե­սավ ծաղ­կած պո­չով մի օձ, ո­րի ա­կանջ­նե­րից ըն­կե­րը սեղ­մել ու հաղ­թա­կան նա­յում էր, թե ինչ­պես է օ­ձը տանջ­վում գա­լար-գա­լար լի­նե­լով ու գա­լար­նե­րը ան­զո­րութ­յու­նից ցած թա­փե­լով: Նա վա­խից ճչաց: Զին­վոր­նե­րը վա­զե­ցին ձայ­նի ուղ­ղութ­յամբ ու տե­սան նրանց ար­դեն դաշ­տի կենտ­րո­նում, բա­կից ա­հա­գին հե­ռա­ցած։ Փա­խուս­տի փորձ՝ գո­ռա­ցին շրջա­պա­տե­լով:

– Չկրա­կեք,- բղա­վեց Մա­րա­տը,- սա իմ փրկութ­յունն է,- ու դող­դո­ղա­ցող մա­տը ուղ­ղեց օ­ձի կող­մը:

Եր­կու զին­վոր, նկա­տե­լով օ­ձը, ընկր­կե­ցին: Դրա­նից Ա­րա­մը ոգևոր­վեց.

– Կա­րե­լի է փախ­չել:

– Ես վա­խե­նում եմ:

– Ես էլ եմ վա­խե­նում, բայց դա էն պատ­ճա­ռը չէ, որ չօգտ­վեմ ապ­րե­լու իմ շան­սից: Ճա­կա­տա­գի­րը զարդ է, պետք է կա­րո­ղա­նալ այն գե­ղե­ցիկ կրել։ Ես գնա­ցի:

Կտրուկ շար­ժու­մով ու վայ­րի գո­ռո­ցով Ա­րամն օ­ձը շպրտեց զին­վոր­նե­րի վրա: Զին­վոր­նե­րը խու­ճա­պա­հար փա­խան:

– Թռանք,- հրա­մա­յեց Ա­րամն ու պոկ­վեց տե­ղից: Մա­րա­տը սու­րաց նրա ետևից: Հնչե­ցին կրա­կոց­ներ ու հայ­հո­յանք:

– Լավ պրծանք,- Երբ կրա­կոց­նե­րը խլա­ցան, Մա­րա­տը ի­րեն գցեց ա­ռա­ջին պա­տա­հած քա­րի ետևը ու տե­սավ, որ մե­նակ է: Ո՞ր ­պա­հին և ո՞ւր­ էր մնա­ցել ըն­կե­րը, սպան­վել էր, թե ճո­ղոպ­րել այլ ուղ­ղութ­յամբ՝ չհաս­կա­ցավ:

Մե­նակ տխուր էր և վա­խե­նա­լու: Բայց նույ­նիսկ դա չէր խլաց­նում ա­զա­տութ­յան մեջ լի­նե­լու հա­ճույ­քը: Սո­ղե­սող շարժ­վեց ա­ռաջ: Հան­կարծ փո­րի տակ հո­ղը շարժ­վեց: Հո­սեց, նրան տա­րավ հե­տը: Հայտն­վեց ինչ-որ փո­սի մեջ: Վա­խե­ցած շրջվեց մեջ­քի վրա։ Նստեց։ Հաս­կա­ցավ, որ գե­րեզ­մա­նա­տանն է։ Կանգ­նեց ու նա­յեց դուրս։ Հենց փո­սի բե­րա­նին տա­պա­նա­քար կար՝ մա­կագ­րութ­յամբ. «Հին­գե­րորդ շարք, գե­րեզ­ման թիվ 179, Պո­ղոս­յան Նվարդ, 1950-200…»։ Վեր­ջին նի­շը դեռ ճշտված չէր. ինչ-որ մե­կը նա­խօ­րոք էր կազ­մա­կեր­պել իր անդր­շի­րիմ­յան տու­րիզ­մը։ «Մա­հը տիե­զե­րա­նավ է, ո­րով այս կյան­քից տե­ղա­փոխ­վում ենք ա­վե­լի հար­մա­րա­վետ կյանք: Իսկ հո­ղի վրա մեր ապ­րա­ծը՝ ըն­դա­մե­նը ու­ղե­գիր ձեռք բե­րե­լու ջանք»,- այս միտ­քը նրան զվար­ճա­լի թվաց ու նաև մի քիչ հանգս­տաց­րեց։ Դուրս թռավ փո­սից, սո­ղա­լով շարժ­վեց ա­ռաջ։

Ա­հա և ին­քը՝ բո­լոր հնա­րա­վոր սահ­ման­նե­րի՝ էս ու էն կյան­քի, էս ու էն պե­տութ­յան սահ­ման­նե­րի չե­զոք գո­տում։ Ա­ռայժմ եր­կու սահ­ման­նե­րի ա­րան­քով, չե­զոք գո­տու ավ­լած, հարթ հո­ղե­րով սո­ղում էր՝ ո՞ւր։ Նրան պա­տել էր տունդ­րա­յի բնակ­չի այն ե­րա­նե­լի ցնոր­քը, ո­րը ձյան ճեր­մա­կու­թյու­նից կու­րա­ցած՝ երկն­քում տես­նում էր ե­րեք արև՝ եր­կու­սը կեղծ։ Ա­մե­նա­դա­ժա­նը ընտ­րութ­յունն էր. ե­րեք դե­ղին արևնե­րից գտնել միա­կը՝ ի­րա­կա­նը, ու գնալ նրա ետևից։ Կեղծ արևնե­րին հետևո­ղը այդ­պես էլ տեղ չի հաս­նում։ Տունդ­րա։ Սահ­ման։ Ան­սահ­մա­նա­փակ տա­րածք։ Ընտ­րու­թ­յուն։ Եր­կու սահ­ման­նե­րից ո՞րն­ է ի­րեն փրկե­լու։ Չե­զոք գո­տին։ Ա­հա եր­րոր­դը։ Սա ա­մե­նաանվ­նասն է, բայց այս­տեղ չի կա­րե­լի հա­վերժ մնալ։ Վա­խե­նում էր, որ կհան­դի­պի զին­վոր­նե­րի: Ի՞նչ ­պի­տի ա­նի ա­ռանց զեն­քի: Նրա հա­յաց­քը դի­պավ քա­րե­րին: Օ՛ձը: Թո՛ւյնը: Ա­հա զեն­քը, ա­հա փրկու­թ­յու­նը: «…Ես կա­րող եմ: Չկա այդ­պի­սի բան, որ չկա­րո­ղա­նամ։ Ես ան­վախ եմ, ես հե­րոս եմ, ո­րով­հետև ճիշ­տը ես եմ, ապ­րո­ղը ես եմ։ Ես հզոր եմ, ես կա­րող եմ…»,- հա­մո­զում էր ինքն ի­րեն, քշում-վա­նում վա­խը։ Եվ երբ հեռ­վում ա­ղոտ կեր­պով տե­սավ սահ­մա­նա­պա­հի ստվե­րը, սար­սա­փա­հար մտա­ծեց՝ ես կա­րո՞ղ­ եմ սպա­նել: Նա ծնկեց մի մեծ քա­րի մոտ, ձեռ­քը սահմռ­կած դրեց հո­ղին ու մատ­նե­րը խա­ղաց­նե­լով խո­թեց քա­րի տակ: Չկա­րո­ղա­ցավ ձեռ­քը ետ քա­շել. ներ­սից մի հզոր ուժ, գու­ցե սո­ված վի­շապ, նրա ձեռ­քը կլա­նում էր։ Ե­րե­սը քսվեց քա­րին, զգաց ինչ­պես փո­րի տակ հո­ղը փափ­կեց, ու Մա­րա­տը ողջ մարմ­նով կուլ գնաց։ Երկ­րա­շարժ՝ մտա­ծեց։ Ըն­կավ մեջ­քի վրա։ Շշմած ու ան­հա­մար­ձակ կող­քե­րը նա­յեց. սա­փոր-սա­փոր քա­րան­ձավ­ներ, որ լցված են մութ ու թա­ցով։ Շշունջ, կռինչ ու գռմռոց՝ խառն­ված լե­ռան շնչին։ Փաս­տո­րեն լեռն ի­րեն կուլ է տվել. լան­ջի այդ մա­սում հո­ղը հո­սող էր։ Մտքում ծի­ծա­ղեց. իր ու­նե­ցած ա­մեն ինչն է հո­սող՝ հո­սող հայ­րե­նիք, հո­սող սահ­ման, հո­սող հող, հո­սող ճա­կա­տա­գիր… Եվ ոչ մի հստա­կություն։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ լե­ռան փո­րում օ­դը տաք էր, մու­թը փա­փուկ։ Մութն էլ ու­նի պահ­պա­նիչ հատ­կութ­յուն, ինչ­պես ա­ղոթ­քը. պաշտ­պա­նում է լույ­սից, որ թշնա­մի­նե­րը չնկա­տեն։ Խար­խա­փե­լով ոտ­քի ե­լավ։ Ան­մեկ­նե­լի խոր­քե­րից ա­կան­ջին ա­նո­րոշ գմգմոց­ներ, ճի­չու­կան­չեր էին հաս­նում. մե­նու­թ­յան սար­սա­փից մու­թը վհուկ­ներ էր ծնել։ Մի քիչ քայ­լեց լե­ռան լպրծուն ա­նոթ­նե­րով։ Լեռն ա­ռողջ էր. ար­յան զար­կը ինքն ի­րե­նից գաղտ­նիք չու­ներ՝ և՛ գվվում էր, և՛ քրքջում, լռել գի­տեր, շա­տա­խո­սել, որ­տեղ լույս կար՝ լույսն էր լի­զում, որ­տեղ խա­վար՝ իր սնու­ցած վհուկ­նե­րից չէր ա­մա­չում… ա­պա լսվեց ստոր­գետն­յա մունջ ջրե­րի կան­չը։ Ու­րա­խա­ցավ. ե­թե ջու­րը հո­սում է, ինչ-որ տե­ղից դուրս է գա­լու, մա­նա­վանդ որ ան­ձա­վի ծծմբա­խառն օ­դին թար­մութ­յուն էր խառն­վել։ Գնաց ջրի ճամ­փով։ Տեղ-տեղ լե­ռան քրքրված կո­ղե­րից լույս էր թա­փան­ցում. հա­վա­նո­րեն հսկան գի­տակ­ցա­բար էր բաց­վել լույ­սի ա­ռաջ, որ ներ­սում մաղձ չկու­տակ­վի։ «Նույ­նիսկ լե­ռան նման հա­վեր­ժա­կան ա­պա­ռա­ժը ու­նի փա­փուկ ու նուրբ տե­ղեր, ո­րոնք ցա­վից պատռ­վում են, ինչ-ինչ մտքից՝ բաց­վում»,- զննեց ան­հա­վա­նա­կան վե­րից իջ­նող լույ­սը. գու­ցե մագլ­ցի՞ լույ­սի ուղ­ղութ­յամբ։ Բայց լե­ռը բարձ­րա­նում էր այն­քան, մինչև սպառ­վի մար­դու հա­յաց­քը… Ա­վե­լի լավ է ջրի հետ հո­սի, մինչև մի տե­ղից դուրս գա։

Ջու­րը չէր շտա­պում. էս խո­ռոչն էր մտնում, էն խո­ռո­չը, մի տեղ գգվում-խառն­վում էր որևէ վտա­կի, մի տեղ գա­լար-գա­լար փա­թաթ­վե­լով՝ քարն էր խեղ­դում։ Ո­րոշ պա­հի քա­մու հան­դի­պե­ցին. սա ջու­րը գզեց-գզգզեց, վե­րա­ծեց կա­թիլ­նե­րի ու խո­նա­վութ­յան, հե­տո քա­մուց փա­խան, ա­վե­լի ճիշտ՝ քա­մին ա­վե­լի հա­րա­զատ խաղ գտավ՝ գնաց խառն­վե­լու վհուկ­նե­րի կան­չին… Եվ վեր­ջա­պես ա­րե­գա­կի լույ­սը։ Ու­րա­խութ­յու­նից վա­զեց։ Լե­ռան մամ­ռոտ պնչից գլու­խը հա­նե­լիս գայ­թեց, ըն­կավ:

– Ձեռքդ տուր,- լսեց ծա­նոթ մի ձայն:

Նա­յեց: Գե­րութ­յան իր ըն­կերն էր՝ դա­գա­ղա­գոր­ծը: Նրանց թի­կուն­քում՝ փշա­լա­րով գծված սահ­մա­նը:

– Ես գի­տեի,- հուզ­մուն­քից կմկմաց Մա­րա­տը,- ես գի­տեի, որ քեզ կգտնեմ,- ձեռ­քը ձգեց դե­պի Ա­րա­մը: Սա կտրուկ մի շար­ժու­մով քա­շեց, գետ­նից պո­կեց Մա­րա­տին: Մա­րա­տը ու­րա­խա­ցած փար­վեց ըն­կե­րո­ջը։

– Ճիշտն ա­սած՝ մե­նակ վա­խե­նում էի։- Խո­սե­լու ըն­թաց­քում թափ տվեց վրա­յի փո­շին, պո­կեց ըն­կե­րոջ գոտ­կա­տե­ղից կախ ըն­կած փոք­րիկ տա­կա­ռի­կը, խմեց:- Պատ­միր՝ ո՞ւր ­կո­րար… սա Հա­յաս­տա­նի՞ սահ­մանն է:

– Տա­նե՛լ,- ու­սի վրա­յից հրա­մա­յեց Ա­րա­մը:

Մի քա­նի զին­վոր պատ­րաս­տա­կամ մո­տե­ցան ու զեն­քը պա­հե­ցին նրա վրա։

– Էս ի՞նչ­ ես ա­նում: Դու հո ինձ ճա­նա­չում ես: Սա Հա­յաս­տա­նի սահ­մա՞նն­ է:

– Հա:

– Բայց ես հայ եմ: Դու ինձ ճա­նա­չում ես: Ա­սա, որ ես հայ եմ,- հա­յաց­քը նրա ու­սա­դիր­նե­րին՝ խնդրեց Մա­րա­տը:

– Ես քեզ ճա­նա­չում եմ, ես գի­տեմ, որ դու դու ես, բայց ես չգի­տեմ ո՞վ­ ես դու՝ հա՞յ, թե՞ թուրք: Դու այդ մա­սին ինձ ո­չինչ չես ա­սել:

– Կսպա­նե՞ս:

– Չէ: Ընդ­հա­կա­ռա­կը, կօգ­նեմ: Կօգ­նեմ, որ շուտ փո­խա­նա­կեն քեզ և կա­սեմ, որ չտան­ջեն:

Մա­րա­տը լաց լի­նե­լով ծնկի ի­ջավ ու գրկեց նրա ոտ­քե­րը.

– Դուք հե­րոս եք, փա­ռա­պանծ մարդ, Դուք քա­ղաք­ներ եք այ­րում ու գրա­վում գյու­ղեր, Ձեզ ինչ օ­գուտ ինձ նման մե­կի տան­ջան­քից։ Հա­վա­տա­ցեք ինձ, ես հայ եմ։ Օգ­նեք…- փղձկաց։

– Կօգ­նեմ, թեև ա­ռանձ­նա­պես չեմ հա­վա­տում։ Բայց պա­տե­րազմն ա­ռանց մար­դա­սի­րութ­յան…- Ա­րա­մը այն­պես ար­տա­սա­նեց «մար­դա­սի­րու­թյուն» բա­ռը, կար­ծես ա­սում էր ա­վե­լին, քան նշա­նա­կում է բա­ռը,- ինչ­պես հար­սա­նիքն ա­ռանց հար­սի։ Պո­ղոս­յա՛ն…

­Պատ­րաս­տա­կամ մի զին­վոր ան­մի­ջա­պես բուս­նեց.

– Է­սօր­վա մար­տից հե­տո էն­տեղ թուր­քե­րի դիակ­ներ կան։ Ստու­գիր՝ ո՞ւմ գր­պա­նում փաս­տա­թուղթ կա, բեր։

Մա­րա­տը ոտ­քի ե­լավ։

– Հի­մա կգա,- Ա­րա­մը սի­գա­րետ ա­ռա­ջար­կեց։

– Շնոր­հա­կա­լութ­յուն,- շշնջաց Մա­րա­տը հուզ­մուն­քից խռպո­տած ձայ­նով, թեև չէր հաս­կա­նում իր հետ ինչ կապ ու­նի զոհ­ված թուրք զին­վո­րը։

 Չէր հասց­րել կպցնել ծխա­խո­տը, Պո­ղոս­յա­նը վե­րա­դար­ձավ՝ բե­րե­լով եր­կու վկա­յա­կան։

– Մուս­տա­ֆա և…- Ա­րա­մը փա­կեց ա­ռա­ջի­նը և կար­դաց երկ­րոր­դը,- Ահ­մեդ։ Հը՞, քեզ ո՞րն­ է դուր գա­լիս՝ Մուս­տա­ֆա՞ն, թե՞ Ահ­մե­դը։

Անձ­նագ­րե­րը բե­րած զին­վո­րը թեթևա­կի քխկաց ու կա­մա­ցուկ հու­շեց.

– Ահ­մե­դը լավ ա­նուն է։ Համ էլ էն մե­կը գնդա­կից ծակ­վել է։

– Լավ, թող լի­նի Ահ­մեդ,- հա­մա­ձայ­նեց գլխա­վո­րը ու Ահ­մե­դի անձ­նա­գի­րը պար­զեց Մա­րա­տին,- շնոր­հա­վո­րում եմ, Ահ­մեդ։ Վա­ղը քեզ կու­ղար­կենք ձե­րոնց մոտ։

Վեր թռավ։ Սրտի զար­կե­րը հնչում էին ինչ­պես ե­կե­ղե­ցու զան­գե­րը՝ ու­ժեղ, ու­ժեղ, ու­ժեղ՝ ազ­դա­րա­րե­լո՛վ։ Փոր­ձեց նստել։ Ինչ­պես վատ ե­րա­զում՝ շուն­չը կտրվում էր, ու­զում էր փախ­չել, գո­ռալ, բայց չէր ստաց­վում։ Գլխա­վերևում եր­կու հո­գի խո­սում էին:

– Նա­յեք,- նրան մեջ­քի վրա շրջեց ըն­դու­նող հա­յը,- սրանք վի­րա­հա­տութ­յան հետ­քեր են, նրա ձախ ե­րի­կա­մը չկա: Եվ աստ­ված գի­տե, թե էլ ին­չեր են պա­կա­սում ներ­սից: Ես ին­չի՞ պի­տի սրան ըն­դու­նեմ:

– Պետք է,- պար­տադ­րում էր Կար­միր խա­չը,- ըն­դու­նեք, ո­րով­հետև գե­րին չի բո­ղո­քում:

– Ե­թե ի վի­ճա­կի լի­ներ՝ կբո­ղո­քեր: Մենք նրան վկա­նե­րի ներ­կա­յութ­յամբ ենք հանձ­նել, բո­լոր ման­րա­մաս­նե­րով՝ կշռե­լով ու չա­փե­լով։ Մենք…- ըն­դու­նո­ղը աչ­քե­րը զայ­րա­ցած չռեց Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցուց­չի վրա ու հատ-հատ շեշ­տեց.- Նրան հանձ­նել ենք ամ­բող­ջութ­յամբ և այդ­պես էլ ետ կըն­դու­նենք։

– Դուք եք մե­ղա­վոր։ Հե­րիք չէ՝ սպա­նել եք թուրք զին­վո­րա­կա­նի եղ­բո­րը, դեռ նրա վկա­յա­կանն էլ սրա ձեռ­քը տված՝ ու­ղար­կել եք նրանց մոտ։ Մի եղ­բո­րը սպա­նել եք, մյու­սին ծաղ­րել… այլ բա՞ն­ էիք սպա­սում։

Մա­րա­տը ա­ղոտ կեր­պով կռա­հեց, որ հա­յե­րի մոտ է։

– Ինչ լավ է…- փոր­ձեց խո­սել,- ես գի­տեմ հա­յոց այ­բու­բե­նը՝ այբ­…այբբ…բ…բ…- և ու­շագ­նաց ե­ղավ։

– Ա­հա,- ու­շա­թափ գե­րուն մատ­նա­ցույց ա­րեց դի­տոր­դը,- նա գի­տի հա­յոց այ­բու­բե­նը։

– Ինձ չի հե­տաքրք­րում։ Սա ար­դեն դիակ է, ին­չո՞ւ ­պի­տի ողջ մար­դու տեղ ըն­դու­նեմ։

– Եղ­բայր,- պնդում էր Կար­միր խա­չը,- իմ ինք­նա­թի­ռը թռչում է ե­րեք ժա­մից, իսկ մինչ այդ ես պետք է հասց­նեմ վճիռ կա­յաց­նել հայ-թուր­քա­կան սահ­մա­նի մա­սին, ա­րա­գաց­րեք:

– Պետք է հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծել,- պնդում էր հա­յը,- ե­թե միայն ե­րի­կա­մը լի­ներ, է­լի ո­չինչ, բայց ես ի՞նչ­ ի­մա­նամ՝ է­լի ին­չեր են պա­կա­սում ներ­սից:

– Եղ­բայր,- նո­րից հա­մո­զում էր Կար­միր խա­չը,- հա­զիվ­հազ ձեռք է բեր­վել զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր, հա­զիվ հա­մա­ձայ­նել են ձե­րոնք, հա­զիվ հա­մա­ձայ­նել են նրանք, ար­ժե՞ նո­րից այդ ա­մե­նը ա­վե­րել մի ծեծ­ված գե­րու ե­րի­կա­մի պատ­ճա­ռով: Ըն­դու­նիր նրան, լրաց­րու փաս­տաթղ­թե­րը: Մի քա­նի ժա­մից սա կմա­հա­նա, կթա­ղեք՝ կանց­նի-կգնա: Ո՞ւմ­ է հե­տաքրք­րե­լու դիա­կի ե­րի­կա­մը բա­նակ­ցա­յին այս ծանր շրջա­նում:

Շո՛ւնը: Ա­վա­նա­կի բարձ­րութ­յան, կով­կաս­յան գել­խեղդ. թա­թը ում բկին սեղ­մեց՝ վերջ: Կա­տա­ղած մի էգ, ո­րի ա­մեն քայ­լը խան­դով հսկում էր տե­րը, որ հան­կարծ ու­րիշ շնե­րի հետ չխա­չա­սեր­վի ու չխե­ղաթ­յու­րի Կար­միր գրքում գրանց­ված գե­նը։

Շա­նը բան­տա­պետն հի­շեց ա­մե­նա­վեր­ջում…

Սո­վո­րա­բար ճա­շա­րա­նի հա­վա­քա­րա­րը թեր­մաց­քը և ան­գամ կի­սատ մնա­ցած թե­յե­րը հա­վա­քում էր կապ­րո­նե դույ­լի մեջ, երբ դա լցվում էր, տա­նում էր բակ ու դա­տար­կում պա­տի ետևում դրված մե­տաղ­յա տա­կա­ռի մեջ։ Օր­վա վեր­ջում գա­լիս էր բեռ­նա­տա­րը, տա­կա­ռը տա­նում խո­զա­տե­րե­րին։ Երբ հեր­թա­պա­հը առն­վազն հինգ ան­գամ «Նա­խա­ճաշն ա­վարտ­ված է» գո­ռա­լով ան­ցավ դա­տարկ ճա­շա­րա­նի շար­քե­րի մի­ջով, և Մա­րա­տը ծու­լո­րեն շարժ­վե­լով՝ պոկ­վեց ա­թո­ռից ու դուրս ե­կավ, հա­վա­քա­րարն ըն­կավ ծանր կա­ցութ­յան մեջ՝ ո­չինչ չէր կե­րել։ Նա նա­յում ու չէր հաս­կա­նում՝ հաց ու կա­րա­գը, ծի­րա­նի ջեմն ու թե­յը ետ տա­նի խո­հա­նո՞ց, թե՞ հա­մա­րի թեր­մացք. ու­տե­լը՝ չէր կե­րել, բայց վեր­ջին հաշ­վով կես ժա­մից ա­վել նստած շնչել էր ու­տե­լի­քի վրա։ Այ­սինքն՝ ձեռք էր տվել։

Նա­խա­ճա­շից հե­տո գե­րուն հա­նե­ցին զբո­սան­քի։ Բայց նա սիրտ չու­ներ, հեն­վեց պա­տին ու մնաց։

Հսկիչ զին­վոր­նե­րից եր­կու­սը պատ­րաս­տա­կամ վա­զե­ցին ու ծան­րո­րեն քա­շե­լով՝ բա­ցե­ցին դար­պա­սը, ո­րին նախ­կի­նում հաս­նե­լու հա­մար առն­վազն քսան զոհ էր պետք տալ։

Մա­րա­տը ան­շարժ նա­յում էր դար­պաս­նե­րի բաց ե­րա­խին, ո­րից երևում էր փո­րո­տի­քը՝ սա­ռած կա­վա­հող, բնու­թյան տա­քու­պա­ղից ճա­քած քա­րեր, հա­տու­կենտ ավ­տո­մե­քե­նա­ներ, ո­րոնք չոր գետ­նից փո­շի հա­նե­լով սու­րում էին հեռ­վում, ու նրան­ցից հե­տո եր­կար ժա­մա­նակ շեկ փո­շի էր կանգ­նած մնում օ­դում… Բան­տա­պե­տը ոտ­քերն ու­սե­րից լայն դրած, բա­կի կենտ­րո­նում կանգ­նած, ժպի­տը դեմ­քին սպա­սում էր։ Գե­րին ան­տար­բեր նա­յում էր դար­պաս­նե­րի բաց ե­րա­խին, հե­ռա­վոր մշու­շի մեջ կապ­տած լեռ­նե­րին, բան­տա­պե­տին, տաք ձմռան պարզ երկն­քին, սե­փա­կան ոտ­քե­րի տակ։ Ա­նե­լա­նե­լի կա­ցութ­յան ա­ռա­ջաց­րած հուզ­մուն­քից՝ շուր­թերն ան­ձայն շար­ժե­լով բան­տա­պե­տը մտքում խո­սում էր ինքն իր հետ և չգի­տեր՝ ինչ­պե՞ս ­պա­հել ի­րեն, ո­րով­հետև գա­լիս պատ­կե­րաց­նում էր այս պա­հը, երբ ին­քը պետք է ա­վե­տեր՝ Կար­միր խա­չը ե­կել է քեզ փրկե­լու, մտո­վի տես­նում էր, թե ինչ փութ­կո­տութ­յամբ սա կվա­զեր դե­պի դար­պաս­նե­րը։ Բայց նա ան­շարժ էր։ Բան­տա­պե­տը մտա­ծեց, որ գե­րին վա­խե­նում է դի­տա­կե­տե­րում կանգ­նած զին­վոր­նե­րից, շրջվեց ու ձեռ­քի նշա­նով կան­չեց նրանց։ Զին­վոր­նե­րը ցած թռան ու վա­զե­ցին բան­տա­պե­տի մա­տի ուղ­ղու­թյամբ՝ ներս:

Մա­րա­տը տե­ղից չէր շարժ­վում։

Բան­տա­պետն ան­համ­բե­րութ­յու­նից վա­զեց դե­պի դար­պաս­նե­րը ու սկսեց՝ ներս, ա­պա դուրս, ներս, ա­պա դուրս, ա­մեն ան­գամ ոտ­քե­րի տա­կից փո­շի հա­նե­լով ու իր իսկ հա­նած փո­շուց հա­զա­լով, ա­պա կանգ­նեց դար­պաս­նե­րի մեջ ու շուն­չը տե­ղը բե­րե­լով, հու­սա­հատ­ված՝ ձեռ­քով հրա­վի­րեց, ինչ­պես տա­նից դուրս կա­ներ ի­րեն վի­րա­վո­րո­ղին՝ դո՛ւրս…

Ճա­րա­հատ­յալ բան­տա­պե­տը հա­նեց զենքն ու պա­հեց նրա քուն­քին.

– Հաշ­վում եմ մինչև ե­րե­քը։

– Ե­րե՛ք,- վրա բե­րեց Մա­րա­տը:

Բան­տա­պե­տի թ­ևե­րը ցած կախ­վե­ցին.

– Ի՜նչ ­մարդ ես։ Հա­զիվ քեզ փրկում են։ Գնա, այ մարդ… գնա՛։

…Որ­պես միակ փրկութ­յուն, բան­տա­պե­տը նա­յեց շա­նը, ո­րը գլու­խը մե­քե­նա­յից դուրս հա­նած՝ ներ­քին հեր­սից լքլքում էր:

– Չկծես, չնա­յած լրիվ հաս­նում է, դրանց մեջ էն­պի­սի­նե­րը կան, ո­րոնց դա­ժա­նութ­յան ա­ռաջ կյան­քը վա­խից կուչ է գա­լիս։ Չկծես, ե­ղա՞վ… ­միայն վա­խեց­նել,- հրա­մա­յեց՝ շան վի­զը քո­րե­լով:- Պայ­մա­նա­վոր­վե­ցի՞նք՝ չկծես, մեզ պետք է ըն­դա­մե­նը նրան բան­տի տա­րած­քից դուրս քշել։ Չի ու­զում տուն գնալ. դու էդ­պի­սի բան տե­սե՞լ­ ես՝ գե­րուն բաց թող­նես, չու­զե­նա… ա՜յ ­քեզ զար­մա­նա­լի բան։ Ու­րեմն այս­պես՝ միայն հա­չել, գռմռալ, վա­խեց­նել։ Գզե­լը, կծե­լը, ան­գամ ա­տամ գցե­լը խստիվ ար­գել­վում է։

Սկզբում նրա մե­քե­նան ան­ցավ փշա­լա­րե­րի մո­տով, ա­պա հինգ մետր հաս­տութ­յամբ պա­տե­րը, ա­պա դար­պա­սը…

Երբ բան­տա­պե­տը ա­վա­նա­կի բարձ­րութ­յամբ կա­տա­ղած շան հետ կանգ­նեց դար­պաս­նե­րի մեջ, բան­տարկ­յա­լը ա­ռաջ­վա պես պա­տի տակ էր։

Բան­տա­պե­տը մատ­նա­ցույց ա­րեց գռմռա­ցող շա­նը, ո­րի մեջ­քին որ­պես չա­րա­ցած կոբ­րա՝ դիք ցցվել էր փար­թամ պո­չը:

– Սա կա­տա­ղած, ա­նաստ­ված կեն­դա­նի է։ Գնա՛։

Ա­սես ի հաս­տա­տումն՝ շու­նը գռմռաց, բա­ցեց ա­ռողջ ժա­նիք­նե­րը։

Ա­մեն ինչ ա­ռաջ­վա պես ան­շարժ էր։

– Մի ան­գամ էլ եմ ա­սում, մի ստի­պիր…

Մա­րա­տը մա­հար­ձա­նի լռութ­յամբ ան­շարժ ցցված էր։

Բան­տա­պե­տը հու­սա­հատ­ված տա­րու­բե­րեց գլուխն ու թփթփաց­րեց շան մեջ­քին՝ գործդ ա­րա։

Շու­նը լավ էր վար­ժեց­րած. գռմռա­լով չա­փեց բան­տի հրա­պա­րա­կը, ա­ջու­ձախ թռավ, ընդ­հատ­վող, բայց զիլ հա­չոց­նե­րով, պո­չը ա­հագ­նո­րեն ճո­ճե­լով ցու­ցադ­րեց ի­րեն ու իր կա­տա­ղութ­յու­նը: Հսկիչ­նե­րից մի քա­նի­սը զգաս­տա­ցած սեղմ­վե­ցին պա­տին։ Շու­նը դրա­նից ոգևոր­ված՝ ցատ­կով հա­սավ Մա­րա­տի մոտ։ Խո­ժոռ դեմ­քին մսոտ մռութ­նե­րը քշտած, խո­նավ ժա­նիք­նե­րը ցու­ցադ­րե­լով, լոր­ձունք ցայ­տեց­նե­լով՝ հա­չեց, հա­չեց, հա­չեց… վրա տվեց։

Նա շան նա­զու­տու­զը տա­նե­լու սիրտ չու­ներ, թև­քի մի­ջից հա­նեց հա­յե­լու կտո­րը ու ցցեց շան կո­կոր­դին։ Ար­յան մի հաստ շիթ գո­լոր­շի ար­ձա­կե­լով դուրս ցայ­տեց, ա­պա սկսեց հո­սել կեն­դա­նու բրդի վրա­յով։ Տաք ար­յու­նից շունն ա­վե­լի կա­տա­ղեց, թռավ գե­րու վրա։ Նա կողմ փա­խավ։ Շու­նը կա­տա­ղած հա­չե­լով, ար­յուն-հե­տա­գիծ թող­նե­լով ըն­կավ ետևից։ Հա­սավ։ Գա­զա­զած կեն­դա­նին ետևի թա­թե­րին կանգ­նած, առջևի թա­թե­րը սեղ­մել դի­մա­ցի պա­տին, իր ու պա­տի ա­րան­քում Մա­րա­տին ճզմել և խռխռա­լով փոր­ձում էր գտնել նրա գլու­խը՝ ա­տա­մը էն­տեղ խրե­լու հա­մար, ա­տամ­նե­րից էլ կախ՝ կա­տա­ղութ­յու­նից ա­ռա­ջա­ցած ար­նա­խառն լոր­ձուն­քը։ Խռչա­փո­ղից էլ ար­յան հետ գռմռոց­ներ էին բխբխկո­ցով թափ­վում։ Մա­րա­տը պաշտ­պան­վում էր՝ թ­ևե­րով փա­կել էր դեմ­քը, կուչ ե­կել շան կրծքի տակ և մեջ­քով նրան ետ էր հրում։ Չորս կող­մից մար­դիկ վա­զել, լցվել էին շան վրա, քաշք­շում էին։ Բայց թու­լա­ցած շան մար­մի­նը ծանր էր, տաք, ու եր­բեմն-եր­բեմն կո­կոր­դից դուրս էին պրծնում խուլ գռմռոց­ներ, հետն էլ՝ ար­յան վեր­ջին շի­թե­րը։ Ի վեր­ջո շու­նը առջևի եր­կու թա­թը պա­տին հե­նած, քա­րը ճանկ­ռե­լով, ճան­կե­րի տակ եր­կու զու­գա­հեռ փո­րե­լով, կրծքով գե­րուն ճզմե­լով՝ ցած ըն­կավ։ Բո­լո­րը միա­ժա­մա­նակ լցվե­ցին շան վրա, հա­րայ-հրո­ցով, տնքտնքոց­նե­րով, ի­րար ցու­ցում­ներ տա­լով՝ կեն­դա­նուն շրջե­ցին մեջ­քի վրա, տա­կից հա­նե­ցին Մա­րա­տին։

Սատ­կած շունն ու ու­ժաս­պառ գե­րին գետ­նին պառ­կած էին կողք-կող­քի, ար­յան նույն լճի մեջ։ Եր­կար ժա­մա­նակ ա­մեն ինչ ան­շարժ էր, ինչ­պես սա­տա­նի գու­թը, և միայն ամ­պերն ու ագ­ռավ­ներն էին սա­հում նրանց գլխա­վերևով։

– Տե­սա՞ր, տե­սա՞ր՝ ինչ ա­րե­ցիր,- ի­րեն կորց­րած ող­բում էր բան­տա­պե­տը,- գնա՛, այ մարդ, գնա՛,- բղա­վում էր ա­ջու­ձախ։

Մա­րա­տը լուռ կուչ էր ե­կել։ Նա նա­յում էր ար­նա­քամ ե­ղած շա­նը, քա­րե պա­տի վրա փոս ըն­կած ճան­կե­րի հե­տագ­ծին, շան ար­յու­նով թրջված շո­րե­րին, բա­կում գո­յա­ցած ար­յան լճին, ան­զո­րութ­յու­նից սնկրտա­լով ե­տուա­ռաջ քայ­լող բան­տա­պե­տին… Եվ շարժ­վե­լու մտադ­րութ­յուն չու­ներ։ Հեն­վել էր պա­տին, ո­րից այն կողմ փշա­լա­րեր էին, որ­տեղ վնգում է բարձ­րա­վոլտ է­լեկտ­րա­կան հո­սան­քը, ու շվա­րած նա­յում էր։ Եվ հինգ մետր հաս­տութ­յամբ բան­տի պա­տե­րը նրա միակ փրկութ­յունն էին, միակ հույ­սը, ո­րով­հետև միակն էին, որ պաշտ­պա­նում էին ի­րա­կա­նութ­յու­նից։

Կար­միր խա­չը ե­կավ ժա­մա­նա­կին. երբ դեռ գետ­նին ըն­կած էր ար­նա­քամ շու­նը։ Ի­հար­կե, զին­վոր­նե­րը կա­րող էին շա­նը նե­տել դար­պա­սից դուրս՝ անգղ­ե­րին, բայց ար­յան հետ­քը կես ժա­մում անհ­նար էր լվա­նալ հո­ղից, և Կար­միր խա­չը գու­ցե մտա­ծեր, թե դա մար­դու ար­յուն է, գու­ցե կաս­կա­ծեր, որ ի­րենք կո­պիտ են գե­րի­նե­րի հետ։ Դրա հա­մար էլ բան­տա­պե­տը հրա­մա­յեց ձեռք չտալ շա­նը, գե­րին էլ, ե­թե ու­զում է, կա­րող է մնալ իր հե­րո­սութ­յան կող­քին։

– Տեր Աստ­ված,- բա­ցա­կան­չեց Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցի­չը։ Եվ բան­տա­պե­տը ստիպ­ված էր բա­ցատ­րու­թյուն տալ.

– Նա ձեր­բա­կալ­վել է սահ­մա­նի վրա, զի­նա­դա­դա­րի օ­րը, ո­րը ձգվում է ար­դեն քսան տա­րի… Այդ ըն­թաց­քում կնքվել են ինչ-ինչ պայ­մա­նագ­րեր, վե­րա­դարձ­վել գե­րի­ներ, հան­դի­պել պա­տե­րազ­մող կող­մե­րի նա­խա­գահ­նե­րը, սփոփ­վել են զոհ­ված­նե­րի մայ­րե­րը, նրանց կա­նայք հա­վա­նա­բար գտել են նոր սեր, բայց նրա դեպ­քում,- ցույց տվեց կուչ ե­կած Մա­րա­տին,- ռե­ժի­մը մնում է նույ­նը՝ աք­լոր, աք­լո­րա­կանչ, քնա­թա­թախ արև, հո­րանջ, նա­խա­ճաշ, ծեծ։ Ծեծն ի­հար­կե ոչ մեզ մոտ, այլ հա­կա­ռակ կող­մում։ Եր­բեմն, բա­նակ­ցութ­յուն­նե­րը հա­ջող ըն­թա­նա­լու դեպ­քում, նրան հա­նում ենք զբո­սան­քի, մի ան­գամ նույ­նիսկ թույլ տվե­ցինք դի­տել արևա­ծա­գը։

Դի­տոր­դը կռա­ցավ Մա­րա­տի վրա ու հարց­րեց.

– Արդ­յո՞ք։

– Քիչ հեռ­վում վայ­րի խնձո­րե­նի­նե­րի պու­րակ կար,- խո­սեց Մա­րա­տը,- խնձո­րե­նու ծա­ղիկ­նե­րը, ինչ­պես միշտ, ճեր­մակ էին… Այդ ճեր­մակ ծո­ցե­րում քուն են մտնում թռչուն­նե­րը, ո­րոնց կտուց­նե­րը դա­գաղ­ներ են, ուր պահ­վում են ոս­կե եր­գեր։ Գի­շեր­վա մի պա­հի կա­փա­րիչ­նե­րը շարժ­վում են, բանտ­ված եր­գե­րը սրտա­պա­տառ սլա­նում են դուրս, և դա կոչ­վում է լու­սա­բաց… Բայց քիչ անց բա­նակ­ցութ­յուն­նե­րը մտան փա­կու­ղի և վե­րա­կանգն­վեց ռե­ժի­մը՝ աք­լոր, աք­լո­րա­կանչ… ծեծ։

– Մենք նրա հան­դեպ բա­րի ենք ե­ղել,- հա­վաս­տիաց­րեց ոգևոր­ված բան­տա­պե­տը,- փո­խա­նա­կե­լիս ճա­նա­պար­հի ո­րո­շա­կի տե­ղում գե­րին հոգ­նում էր։ Նրան սի­գա­րետ էինք տա­լիս…

– Ի­րո՞ք,- գե­րու վրա կռա­ցած՝ փոր­ձում էր նրա հա­յաց­քը բռնել ներ­կա­յա­ցու­ցի­չը։

– Ա­յո՛, ա­յո՛,- հաս­տա­տում էր Մա­րա­տը,- Կար­միր խա­չից գա­լիս էր հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տո­ղը, ստու­գում՝ գե­րին ո՞ղջ­ է, թե՞ նրա հետ կա­տար­վել է դժբախ­տութ­յուն։ Հար­ցաքն­նում էր՝ կե­րակ­րո՞ւմ­ են, լա՞վ­ են վար­վում հետս։ Ժպտում էի՝ ա­մեն ինչ լավ է։ Ես գե­րի եմ և ըստ այդմ կա­տա­րում եմ իմ պար­տա­կա­նութ­յուն­նե­րը՝ ռե­ժի­մով ու­տում եմ, քնում, ծեծ­վում… Կար­միր խա­չի ներ­կա­յութ­յամբ կշռում էին ինձ, նշում քաշս, հանձ­նում հա­կա­ռակ կող­մին զգու­շաց­նե­լով՝ նի­հա­րե­լու դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյուն կկրեն։ Կար­միր խա­չի աշ­խա­տա­կի­ցը մյուս կող­մին ստո­րագ­րել էր տա­լիս թղթեր ու գնում էր աշ­խա­տա­վարձ ստա­նա­լու։ Ինձ հանձ­նում էին հա­կա­ռակ կող­մին։ Այս­տեղ դարձ­յալ ռե­ժի­մը նույնն էր…

– Հանգս­տա­ցեք, մեր նպա­տա­կը Ձեզ օգ­նելն է։ Մենք գի­տենք, որ Դուք դուրս եք ե­կել տա­նից և այլևս ­չեք վե­րա­դար­ձել։ Մենք կօգ­նենք Ձեզ։ Միայն ա­սա­ցեք՝ դուք ո՞վ­ եք՝ հա՞յ­ եք, թե՞ թուրք։

Նա լա­ցա­կու­մած նա­յեց քննո­ղին ու բղա­վեց ար­ցուն­քա­խառն.

– Ես չեմ ու­զում մարդ լի­նել, հայ լի­նել կամ թուրք։ Ինձ հան­գիստ թո­ղեք։

– Այդ­պես չի կա­րե­լի,- նա­խա­տեց Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցի­չը,- ա­մեն ին­չում հստա­կութ­յուն ու թա­փան­ցի­կութ­յուն է պետք՝ պետք է ան­պայ­ման կամ հայ լի­նել, կամ թուրք։ Մենք հենց դրա հա­մար ենք ե­կել, որ դա՛ ճշտենք։ Մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը մեզ հենց դրա հա­մար է վար­ձատրում, որ Ձեր մեջ հայտ­նա­բե­րենք հայ կամ թուրք, հանձ­նենք սե­փա­կան ժո­ղովր­դին և հան­գիստ խղճով վե­րա­դառ­նանք տուն։ Վեր կա­ցեք։ Ե­կեք մեզ հետ։ Ինք­նա­թի­ռը մեզ է սպա­սում։ Ճա­նա­պար­հին մենք ա­մեն ինչ կճշտենք։

– Չեմ ու­զում,- մեր­ժեց Մա­րա­տը։

– Սի­րե­լիս, ես ողջ Եվ­րո­պան, Կով­կա­սը, հենց ողջ աշ­խար­հը կտրել-ան­ցել եմ, որ Ձեզ օգ­նեմ…

– Չէ։

– Մի հա­մա­ռեք, ա­մեն ինչ լավ կլի­նի։

– Հա­վա­տում եմ, ար­դեն քսան տա­րի Կար­միր խաչն ինձ օգ­նում է։ Եվ ես շնոր­հա­կալ եմ։ Այս­տեղ ես ինձ շատ լավ եմ զգում։

– Ինչ­պես կա­րե­լի է լավ զգալ գե­րութ­յան մեջ։ Ինչ­քան էլ լավ վար­վեն Ձեզ հետ, վեր­ջի­վեր­ջո Դուք հո գի­տեք, որ գե­րի եք։ Ինչ­պե՞ս ­պի­տի լավ զգաք։

– Պատ­կե­րաց­րեք։

– Խնդրում եմ, հար­գե­լիս, իմ օ­րը ծան­րա­բեռն­ված է, ես պա­րապ չեմ, վեր կա­ցեք։ Դուք մի քիչ նե­ղա­ցած եք, հաս­կա­նում եմ, քսան տա­րին քիչ չէ, բայց մենք միշտ էլ հար­ցում­ներ ենք ա­րել եր­կու կող­մե­րին և առ օրս ոչ մի կող­մից էլ լուր չկա Ձեր գո­յութ­յան մա­սին։

– Ու­րեմն հան­գիստ թո­ղեք ինձ։

– Եղ­բայր,- բան­տա­պե­տը մեծ դժվա­րութ­յամբ, հա­նուն Եվ­րո­պա­յի ա­սաց,- մար­դը աշ­խար­հից աշ­խարհ ե­կել է քո ետևից… դա ի՞նչ ­վե­րա­բեր­մունք է։

Բան­տա­պե­տը եր­կի­մաստ նա­յեց իր զին­վոր­նե­րին։ Սրանք ան­մի­ջա­պես հաս­կա­ցան։ Ջլա­պինդ մի զին­վոր մո­տե­ցավ, ավ­տո­մա­տի փո­ղը պա­հեց Մա­րա­տի քուն­քին.

– Վե՛ր ­կաց։

– Չե՛մ­ ու­զում,- գո­ռում էր գե­րին:

– Վե՛ր ­կաց, կկրա­կեմ,- զգու­շաց­նում էր զին­վո­րը:

– Կրա­կի՛ր,- հրա­մա­յում էր գե­րին:

 Ի վեր­ջո մո­տե­ցան այլ զին­վոր­ներ, գե­րուն ճա­նա­պար­հի մի մա­սը գրկած, մյու­սը քաշք­շե­լով տա­րան, նստեց­րին Կար­միր խա­չի մե­քե­նան։

Մե­քե­նան պոկ­վեց տե­ղից։

– Եվ այս­պես, բա­րե­կամս, ա­զա­տութ­յո՛ւն,- դի­տոր­դը թևե­րը տա­րա­ծած աջ ու ձախ նա­յե­լով ոգևո­րեց գե­րուն։ Մե­քե­նան թափ հա­վա­քեց, կա­վա­հո­ղի դե­ղին փո­շին լցվեց ներս:- Ա­սա­ցեք, որ­տեղ է Ձեր տու­նը, մենք Ձեզ տուն կտա­նենք: Քիչ հեռ­վում մեր ինք­նա­թիռն է, այն կա­րող է կտրել հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր։

Մա­րա­տը նա­յում էր ժպտա­ցող ներ­կա­յա­ցուց­չին:

– Չէ՞ որ Դուք ե­րա­զում էիք վե­րա­դար­ձի մա­սին: Ա­սա­ցեք, և մենք Ձեզ կու­ղեկ­ցենք: Մի՞թե չեք ու­զում:

Մա­րա­տը նա­յում էր նրան ու մտա­ծում. «Ո՞վ­ է սա, լրտե՞ս: Ի­րո՞ք ­սա Կար­միր խա­չից է, և կա՞ արդ­յոք որևէ փրկա­րար խաչ»։

– Չեմ հի­շում։

– Ո­չինչ։ Մի ա­նուն, հու­շող մի բան ա­սեք, մենք կփնտրենք, կգտնենք։

– Ըըմ… կար­ծես թե այս կող­մե­րում… Մ… Մ… Մ ­տա­ռով ինչ-որ ա­նուն էր:

– Է­լի ինչ-որ բան, մի լեռ, մի սար, նշա­նա­վոր մի գետ… է­լի մի բան հի­շեք, մենք կփնտրենք, կգտնենք,- շա­րու­նա­կում էր հու­սադ­րել Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցի­չը:

Մա­րա­տը նա­յում էր նրա բա­րի աչ­քե­րին, լսում ան­կեղծ մխի­թա­րան­քը, խոս­տում­նե­րը և չէր հա­վա­տում.

– Տունն իր տե­ղում է, Դուք ի՛նձ փնտ­րեք։ Ե՛ս­ եմ կո­րել։ Դուք մո­ռա­ցե՞լ­ եք՝ քսան տա­րի ա­ռաջ ես դուրս եմ ե­կել սե­փա­կան ճա­կա­տագ­րից և այլևս ­չեմ վե­րա­դար­ձել։ Կո­րուս­յա­լը ե՛ս­ եմ։ Դուք ի՛նձ փնտ­րեք։

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *